Tag: վիճ. վարչություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո

Արմեն. Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների վերջնաժամկետներ

Լիանա. Հարգելի կոլեգաներ, ի՞նձ կարող եք ասել, հաշվետվությունների տալու վերջնաժամկետը երբ է (վիճ. հաշվետվությունների, գույքահարկի...): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է տուգանք

Արփինե. Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին: 1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով: 2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում տուգանքը

Ժոռա. Բարև բոլորին: Եթե կարելի է, ինձ պարզաբանեք. Վիճ.վարչության հաշվետվություններում ես մի 3-4 անգամ սխալ եմ ցույց տվել աշխատողների միջին ցուցակային թիվը: Արդյոք սա նշանակում է, որ ինձ կտուգանեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին , թե ընդհանուր մեկ թվով և ընդհանրապես որքա՞ն է այդ խախտման մաքսիմալ պատիժը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հետ կապված

Ella. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Եթե կազմակերպությունը 4 տարվա ընթացքում վիճակագրական ծառայության կողմից տեղեկացված չի եղել, որ պետք է տեղեկություններ ներկայացնի, և գրությունը ստացել եմ 06.06.2010թ. 1) Կազմակերպությանը հասնու՞մ է տուգանք 2) Կազմակերպությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներկայացնի 3) Նախորդ տարվա տվյալները կազմակերպությունը իրավունք ունի՞ չներկայացնելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մթերային խանութի հետ կապված

Բելլա. Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Sona. Հարգելի ընկերներ, Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։ Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց ՍՊԸ

Նունե Սահակյան. Բարև ձեզ: Ես ունեմ նորաբաց ՍՊԸ, սակայն դեռևս մոտակա երեք ամիսներին գործունեություն չեմ ծավալելու: Արդյո՞ք պետք է հարկային տեսչությանը և վիճակագրական վարչությանը հաշվետվություններ ներկայացնել, և որո՞նք են դրանք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական վարչության հաշվետվություն

Տաթև. Խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու: Շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Ելենա. Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություններ

Սուրեն. Հարգելի կոլեգաներ Խնդրում եմ պատասխանեք, կարելի է արդյոք փոստով ուղարկել վիճակագրական ծառայության հաշվետվությունները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարչական տույժ

Alina. Խնդրում եմ օգնեք ինձ, ես կազմակերպությունը բացելուց հետո, վիճակագրական վարչությունում չեմ գրանցվել, հիմա զանգել կանչել են գրանցվելու: Արդյոք ես պետք է վարչական մուծեմ 20000 դրամ? Լսել եմ որ ոչ, ասում են վոր պետք է վարչությունը Ծանուցի քեզ, և եթե դրանից հետո մեկ ամսվա ընթացքում չներկայանամ, ապա նոր վարչական կառաջանա: Բայց հիմը չգիտեմ որ որոշման մեջ է գրված
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Ella. Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ: