Tag: վիճակագրական

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․ Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե ՍՊԸ է և գրանցված է միայն տնօրենը, այլ աշխատակից չունի, իրականացնում է ապրանքների վաճառք՝ դուրս գրելով հաշվարկային փաստաթղթեր, ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի վիճակագրական բաժին, եթե գրություն չի ստացել: 2. Իսկ հանրային սննդի մասով, եթե ՍՊԸ է, ներկայացնում է ամսական առևտրի ձևը, տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանում ՌԴ

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ, խնդրում եմ ուղղորդել փաստաթղթավորման առումով ի՞նչ փաստատթղթեր պետք է պատրաստել, և պե՞տք է հանձնել վիճակագրական ձևը և հարկային հայտարարաություն, հայտարարագիրը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արման․ Բարև, սիրելի կոլեգաներ, ո՞վ կասի․ 3-րդ երկրից ներմուծում անելիս ի՞նչ անելիքներ են առաջանում․ հայտարարագիր, հայտարարություն, վիճակագրական հաշվետվություն։ Շնորհակալ կլինեմ կոնկրետ և հստակ պատասխանների համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մաքսային վիճակագրական հաշվետվություն

Ռոման․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ապրանք է ներմուծել Ռուսաստանից: Ապրանքի արժեքը 50 000 ռուբլի է, և ստացել է բեռնափոխադրման հաշիվ 80 000 դրամ: Մաքսային վիճակագրական հաշվետվության մեջ 1. Ապրանքի արժեք (ռուբլի) և 2. ապրանքի վիճակագրական արժեք (ռուբլի) տվյալ դաշտերրւմ ինչպե՞ս պետք է լրացնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն

ԼԻԼԻԹ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Անահիտ.  
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ վիճակագրական ձևը լրացնելիս, եթե մի քանի անուն ապրանք է ներմուծվել, մի քանի տարբեր ծածկագրերով, ապա ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր հատվածում միայն մե՞կը պետք է լրացնեմ, իսկ մնացածը որտե՞ղ պետք է գրեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի հետ կապված

Հեղինե․ Բարև Ձեզ։ Վիճակագրական հաշվետվություն գրելիս, 3 անգամ սխալ հավաքեցի նույնականացման PIN կոդը: 3 հնարավոր փորձ ունեի, փորձերը սպառված են և համակարգը իմ նույն. քարտը բլոկել է: Ինչքա՞ն սպասել, արդյո՞ք կվերականգնվի, թե՞ դիմել ինչ-որ տեղ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

Ռազ. Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վիճակագրական արժեքը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական փաստաթղթերի ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել և Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել հետևյալ ձևը՝ Ձև 4: Յուրաքանչյուր լրացված դիմում պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգտնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր ռեսպոնդենտի համար դիմումը պետք է ուղարկվի առանձին էլեկտրոնային նամակով: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 4» անվանումը: «Ձև 4»-ի ներկայացումից հետո կարող եք անցնել վիճակագրական փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմանը: Ձեր գործունեության տեսակին համապատասխան փաստաթղթեը ներբեռնեք «Վիճակագրական փաստաթղթերի ձևեր» բաժնից: Յուրաքանչյուր լրացված վիճակագրական փաստաթուղթ պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով: էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել կազմակերպության անվանումը (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը (օրինակ՝ ԱԱԱ ՍՊԸ, XXXXXXXX, Ձև թիվ 1-արտ ամսական): Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել՝ օգտվելով վիճակագրական փաստաթղթերի փնտրման համակարգից : Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևաչափով (ֆորմատով): Ձևաչափի փոփոխություն կատարել չի թույլատրվում: Աղբյուր՝ Armstat.am
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է տեղեկատվական ոլորտում

Քնարիկ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է տեղեկատվական ոլորտում: Արդեն ներկայացրել եմ շրջանառության հարկով գործելու հայտարարություն: Ցանկանում եմ ստանալ վիճակագրական հայտ ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունը չի ներկայացվել

Արևիկ. Եթե բանջարեղենի խանութ է, և հաշվապահը վիճակագրական հաշվետվությունը չի ուղարկել, այդ դեպքում վարչական տու՞յժ է լինում, ի՞նչ չափով, և դա ո՞վ պետք է վճարի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ հունիս ամսվա համար ԵՏՄ վիճակագրական (գրքերի) չունեմ, ի՞նչ պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն: