Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպության լուծարում

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը լուծարվել է, լիցենզիան ուժը կորցրած է համարվում: Այդ դեպքում կազմակերպությունը աշխատողներին ազատելու դեպքում վերջնահաշվարկ կատարու՞մ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը

Բարև  Ձեզ։ Ես աշխատում եմ ուսուցիչ 01․09․2017-ից։ 01․07․2020թ-ին աշխատանքային պայմանագրի ժամկետը վերջացել է և այլևս չի շարունակվելու։ Այս տարիների ընթացքում 2 անգամ գնացել եմ արձակուրդ՝ ուսուցիչներին հասանելի 35 օրյա։ Խնդրում եմ ասել, ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Ազատվել եմ հաստիքի կրճատումով: Ունեմ 10 օր չօգտագործված արձակուրդ, 6 օր աշխ. գրաֆիկ, մաքուր աշխատավարձ 110 000 դրամ + %: Ինչքա՞ն կլինի նպաստն ու արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Նառա․ Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 12.05.2020թ.-ին և ազատվել 23.06.2020թ.-ին: Ի՞նչ սկզբունքով եմ հաշվարկելու վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը աշխատանքի է հաճախել ընդամենը 15 օր

Arayik. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Աշխատողը աշխատանքի է հաճախել ընդամենը 15 օր և աշխատանքից ազատվել: Պայմանագրով՝ նորմալ դրույք 5 օրյա աշխատանքային շաբաթով: Ինչպե՞ս հաշվարկել և վճարել վերջնահաշվարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Հարցս վերջնահաշվարկին է վերաբերում. Աշխատակիցը աշխատել է 9 ամիս և չի օգտվել իր ամենամյա արձակուրդից: ԱՕ 164-րդ հոդվածի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Այժմ աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը հաշվարկվում է 20 աշխ. օրվա՞, թե՞ 15 աշխ. օրվա (9x20/12) համար: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Բորյա Բարև ձեզ: Հարցս վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկմանը: Ս/թ հունիսի 10-ին աշխատանքից հանել են մեր նախկրթարանի տնօրենին և նախորդ տարիների արձակուրդի պարտք չունեն, ինքը օգտվել է ամենամյա արձակուրդից: Եվ 2020 թ-ին Հունվար ամսին գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ և փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին աշխատել են և ստացել են միայն աշխատավարձ փետրվար, մարտ ամիսների համար, հիմա վերջնահաշվարկ կատարելիս բացի ապրիլ, մայիս և հունիս ամսվա 8 օրվա աշխատավարձի պարտքը վճարելուց բացի, արդյո՞ք հասնում է նաև արձակուրդային վճար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Անի. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրում է կատարվում վերջնահաշվարկը

Նաստյա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն աշխատակցին

Արտակ. 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 20-ը աշխատել եմ և մարտի 20-ին ստացել եմ ծանուցում, որ գրասենյակի փակման պատճառով ապրիլի 30-ին լուծվելու է իմ հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում ես չեմ օգտվել հերթական արձակուրդից: Ես ստացել եմ միայն մարտ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ և վերջնահաշվարկներ պետք է կատարի գործատուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մարիամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են պահվում վերջնահաշվարկ կատարելիս

Աննա. Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի անցնել

Արմինե․ Եթե հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի նույն բաժնում նույն պայմաններով, արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել, իրավունք ունի՞ ցանկության դեպքում ավելի շուտ աշխատելու նոր պաշտոնում, քան նշված է ծանուցման մեջ։ Նաև հետաքրքիր է՝ այս դեպքում արձակման նպաստ, վերջնահաշվարկ տալի՞ս են, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկի քաղվածք

Քրիստինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, տվել եմ վերջնահաշվարկ, սակայն հիմա նա ինձանից ուզում է վերջնահաշվարկի քաղվածք։ Կուզեի հասկանալ՝ արդյո՞ք գոյություն ունի նման քաղվածք և ի՞նչ հիմքով է տրվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե վերջնահաշվարկը սխալ է կատարվել

Գեղամ․ Ողջույն։ Եթե ես 7 ամիս եմ աշխատել և ունեմ 20 օր վճարվող արձակուրդային օրեր, որքա՞ն պետք է վճարվի պայմանագրի լուծարումից հետո։ Եվ եթե սխալ է փոխանցվում, որտե՞ղ դիմել իրավունքների ոտնահարման համար։ Կանխավ շնորհակալ եմ։