Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Գայանե. Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Լիանա. Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս են հաշվում մինչև երեխայի 3 տարեկանը արձակուրդում գտնվող աշխատողի վերջնահաշվարկը, երբ հաստիքի կրճատում է եղել: Ասեմ, որ աշխատել է 6 ամիս, գնացել երեխայի խնամքի արձակուրդ ու մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նորից խնամքի արձակուրդ է գնացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ վերջնահաշվարկի հետ կապված հարցիս։ Հարցս հետևյալն է, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 15.09.2020 թվականին և ազատվել 15.04.2021-ին, 2020-ի սեպտեմբերին ստացել է 39 520, հաջորդաբար 76 000, 76 000, 76 000, 78 000, 78 000, 78 000, և ապրիլին ըստ աշխատած օրերի 37 440: Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը։ Շնորհակալությոն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անուշ. Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Մարիա. Բարև Ձեզ: Մեր աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և նրա հաստիքը կրճատվել է: Հիմա նրան վերջնահաշվարկ պետք է կատարե՞նք, թե՞ ոչ, և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Դպրոցը աշխատել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկով, զինղեկին փեխարինող աշխատակիցը աշխատել է 12 օր և ազատվել է հրամանով: Պե՞տք է կատարել վերջնահաշվարկ, ինչպե՞ս կատարեմ հաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով

Մարինե. Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Անի. Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աննա. Խնդրում եմ՝ կասեք, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը ազատվել է 26.02.2021թ-ին: 2020թ սեպտեմբեր ամսից աշխատել է 6 օրյա աշխատանքային շաբաթով, իսկ 2021թ հունվար ամսից՝ 5 աշխատանքային շաբաթով: Նշեմ նաև, որ նրան տարեկան հասնում է 20 օր արձակուրդ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Եթե աշխատողը 3 տարի /60 աշխատանքային օր/ չի օգտվել ամենամյա արձակուրդից և մարտի 01-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից՝ ինչպե՞ս պետք է գրել վերջնահաշվարկի հրամանը, ո՞ր օրվանից պետք է հաշվել վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 17.12.2020թ., ազատվել է 12.02.2021թ.: Դեկտեմբեր ամսվա փաստացի աշխատավարձը 55 172 դրամ, հունվարինը՝ 120 000: Փետրվարինը՝ 51 000 դրամ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է: Միջին աշխատավարձ հաշվարկելու համար արդյո՞ք կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել: Չէ որ դա իր այդ ամսվա փաստացի աշխատավարձն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքով չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները: Ես հաշվարկում եմ 55 172 + 120 000 = 175 172, 175 172:2 = 87 586, քանի որ սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է, վերցնում ենք 91 275, թե՞ 93 290: Կանխավ շնորհակալություն