
QR կոդով վաճառվող ապրանքներ
Գոռ․
Բարև Ձեզ։ Բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից այլ ապրանքներ կա՞ն, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն։

Ի՞նչ դասակարգիչ նշել
Վահագն․
Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը, բացի ավտոմեքենաների վերանորոգումից, կատարում է նաև յուղի փոխարինում և վաճառք և նաև որոշ պահեստամասերի վաճառք։ Ճիշտ կլինի՞ յուղի վաճառքի համար նշել G47.30.3, իսկ պահեստամասի վաճառքի համար G45.32.0 դասակարգիչները և եթե ոչ՝ ի՞նչ դասակարգիչ նշել հաշվետվություններում։

Դռների արտադրութուն և վաճառք
Նարինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվելու, աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է դռների արտադրությամբ և արտադրած դռների վաճառքով։ Խնդրում եմ ասեք՝ սկզբի համար ի՞նչ է պետք անել։

Wildberries հարթակում ապրանքների վաճառք
Դավիթ․
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։

Ավտոմեքենայի յուղի վաճառք
Վահագն․
Ավտոմեքենայի յուղի վաճառքը խանութից, որն աշխատում է շրջ. հարկով, ո՞ր դեպքում կարող է հարկվել նաև ակցիզային հարկով։ Օրինակ, ներմուծում չի կատարում, բայց այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով։

Սուրճի վաճառքը դրոշմավորման ենթակա՞ է
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի պատասխանել հարցիս՝ արդյո՞ք սուրճի վաճառքը ՀՀ տարածքում և դրանից դուրս դրոշմավորման ենթակա է։ Շնորհակալություն։

Գումարը փոխանցվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել
Պաշ․
Բարև Ձեզ։ Ես 2022թ. գնել եմ ավտոմեքենա և մի քանի ամիս անց վաճառել 2023թ., ստացել եմ ՀՎՀՀ, ներկայացրել եմ հաշվետվություն ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ նշվել է, սակայն հարկային պարտավորությունը չի մարվել, և հաշվարկվել են տույժեր, 2024թ. ԴԱՀԿ-ն հարկային պարտավորության, տույժերի և իր միջնորդավճարի չափով գումար է սառեցրել հաշվիցս։ Կօգնե՞ք հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ լուծեմ հարցը:

Կազմակերպության գույքի վաճառք
Ալլա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ունի տնտեսական գույք, արդեն տասը տարուց ավելի, այն չի շահագործվում, համարյա մեծ մասը օգտագործման ենթակա չէ։ ՍՊԸ-ն իր գործունեություն անորոշ ժամանակով պետք է դադարեցնի, եթե այդ կահույքը մնացորդային արժեքից շատ ցածր գնով վաճառվի, ԱԱՀ-ը ինչպե՞ս պետք հաշվակվի։ Հանձնաժողով պե՞տք է կազմենք այս դեպքում։

Հրուշակեղենի արտադրություն
Ռոզա․
Նորաստեղծ ԱՁ պատրաստվում է արտադրել հրուշակեղեն, և վաճառքը պետք է լինի կայքի միջոցով, առաքումը բացառապես Yandex - ի միջոցով: Կարո՞ղ է ԱՁ աշխատել միկրոյի դաշտում՝ գուրծունեությունը նշելով արտադրություն:

Ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 22.02.2023թ. ՍՊԸ ձեռք է բերել ավտոմեքենա, որի դիմաց 4.833.000 ԱԱՀ է վճարել, հիմա մեքենան վաճառվում 20 մլն ՀՀ դրամով։ Հարգելիներս, ինչպե՞ս է տեղի ունենալու փոխմարումը, և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում հաշվապահից։ Ասեմ, որ ՊԵԿ-ը ավտոմեքենայի ԱԱՀ թույլ չի տվել հաշվանցել, և այն ՀՕ 72 հոդվածի 1) 8-րդ կետով պակասեցվել է։

Հիմնական միջոցի վաճառք
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով և աշխատում է շրջ. հարկով։ Մի տարի առաջ ամբարձիչ սարքավորում ներմուծեցինք ՌԴ-ից, ավտոտեխսպասարկման կետ բացելու համար, բայց սպասարկման կետը չբացվեց, և հիմա այդ հիմնական միջոցը այս տարի վաճառեցինք։
Հիմա հարց․ այդ գույքի վաճառքի գումարը պետք է գրեմ շրջ. հարկի հաշվետվության առևտրի տողում, թե՞ 16 տողում (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասակարգիչ նշեմ հաշվետվության մեջ։ Նույն դասակարգիչն, ինչ որ ավտոպահեստամասերի վաճառքի դեպքում։

Ավտոմեքենայի ներմուծում և վաճառք Վրաստանում
Սամվել․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա ներմուծել այլ երկրից դեպի Վրաստան և վաճառել հենց Վրաստանում։ Ինչ որ խնդիր չի՞ առաջանա, երբ ներմուծումը ՀՀ տարածք չի իրականացվում։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան։

Ձեռագործ իրերի պատրաստում
Գայանե․
Բարև Ձեզ, ես զբաղվում եմ ձեռագործ իրերի պատրաստումով, աշխատող չունեմ, ուզում եմ համագործակցեմ խանութների հետ և օնլայն խանութների հետ (նաև արտերկրի)։ Կարո՞ղ եմ գրանցվել որպես Ա/Ձ միկրոձեռնարկատեր և իրականացնել վաճառքներ։ Եթե ոչ, ո՞ր տեսակը պետք է բացել։

Առցանց խանութ
Yana.
Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ կոսմետիկայի օնլայն խանութը ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, պարտադի՞ր է գրանցել աշխատող, եթե հիմնադիրն է զբաղվում ամբողջ գործով, և պարտադիր է ՀԴՄ ունենալ։

Վաճառք Instagram հարթակում
Մարիամ․
Բարև Ձեզ։ Եթե առևտուրը իրականացվում է միայն Instagram-ի միջոցով, ապա ինչպե՞ս կարող եմ այն դարձնել օրինական, ի՞նչ տարբերակով են հարկերը վճարվում և այլն: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել:

Գինու արտադրություն
Քրիստինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ գինու արտադրանքի վաճառքը ԱԱՀ-ից ազատվա՞ծ է, թե՞ ոչ, եթե հենց ֆիրման է արտադրում ու վաճառում։

Հողամասի ու շինությունների օտարում
Լիլիթ․
Ֆիզիկական անձի կողմից հողամասի ու շինություննների օտարումը ի՞նչ հարկային պարտավորություն է առաջացնում։

Գյուղատնտեսական մթերքի խանութ
Գեղամ․
Ցանկանում եմ բացել գյուղատնտեսական մթերքի վաճաքի կետ՝ խանութ, տանս կից։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ է պետք դրա համար, օրինակ ՀԴՄ, և ի՞նչ հարկային դաշտով կարելի է աշխատել։

Հաշվապահական խնդիր
Ալլա․
Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։
Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։
Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․
- փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
- աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
- տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
- գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Մեքենայի հաշվեկշռային արժեք
Արեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:
Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։
Վերջին մեկնաբանություններ