Tag: վաղեմության ժամկետ

Ինչպե՞ս ստեղծել պահուստային ֆոնդ

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս են ստեղծում պահուստային ֆոնդ անհուսալի դեբիտորական պարտքը ծախսագրելու համար, ի՞նչ ձևակերպումներ կան, և կա՞ արդյոք վաղեմության ժամկետ։ Շնորհակալություն:

Չվճարված հարկի վաղեմության ժամկետ

Հասմիկ.

խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը:
Շնորհակալություն:

Ակտի վաղեմության ժամկետ

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։

Մեքենայի գույքահարկի հետ կապված

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Հողի հարկի վերաբերյալ

Ռուզաննա.

Ֆիզիկական անձ եմ, ունեմ գյուղատնտեսական նշանակության հող, որի համար նախկին սեփականատերը և այժմ էլ ես չենք վճարել հողի հարկ: Խնդրում եմ օգնել` հողի հարկի պարտքի անհուսալի ճանաչման վերաբերյալ վաղեմության ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Քանի՞ տարվա հարկ պետք է վճարեմ: Խնդրում եմ նշել ընդունված օրենքը: Կանխավ շնորհակալ եմ:

Կնքվել են փոխառության պայմանագրեր

Արթուր Կաղզվանցյան.

Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:

Կանխավ շնորհակալություն:

Գույքահարկի վերաբերյալ

Վրեժ.

Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987թ. արտադրության, որը 1998թ.-ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133 000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն: