Tag: ստուգում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

Նանա. Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան. Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն... Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:
.ԱյլՀարց ու պատասխան

Խախտվել է “Դրամարակղային գործառությունների մասին” օրենքը

N. Բարև: ԱԱՀ ստուգման ժամանակ հայտանբերվել է, որ 2008թ. եղել է 2196000 կանխիկ գնում ու կանխիկ վճարում մեկ կտրոնով: Հաշվանցվել է նրանում եղած 336000 ԱԱՀ: Ստացվել է, որ դրանով խախտվել է Դրամարակղային գործառությունների մասին օրենքը, և ԱԱՀ հաշվանցելու հնարավորությունը: Ի՞նչ տուգանքներ են հասնում, հիշեցնեմ, որ դա վերաբերվում է 2008թ, և գործարքից անցել է 3 տարի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ... Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ. Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց հագուստի խանութ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ: Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թ. ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը

Աղբյուր` panarmenian.net Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: Մանրամասն
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot. Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն: 2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշում

Կամո. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին: 18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար: Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ

Մերի. Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Ես նոր նոր եմ փորձում դառնալ հաշվապահ, դեռ շատ երիտասարդ եմ: Ինձ մի շատ կարևոր հարց է հուզում, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք ինձ: Կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, զբաղվում է արտադրությամբ, և շատ հնարավոր է, որ մոտակա օրերը սոցը ստուգումներ բացի մեզ մոտ: Կարո՞ղ էիք ինձ ասել, երբ սոց. վարչությունը գալիս է ստուգման, առաջնահերթ ի՞նչն է ստուգում, կամ որո՞նք են այն բաց տեղերը, որտեղ սոցը գտնում է սխալներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ գրեք:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ստուգման վերաբերյալ

Rip. Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ. 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն: 1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ: 2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները: Սպասում եմ Ձեր արձագանքներին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վնասի տեղափոխում հետագա տարիներ

Anna. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը 2008 տվականին ունեցել է վնաս, և այդ վնասը տեղափոխվել է հետագա տարիներ: Այժմ հարկայինից ստուգում է անցկացվում, և ասում են, որ իրավունք չունեինք 2008 թվականի վնասը տեղափոխել հետագա տարիներ: Շահութահարկի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Եվ արդյո՞ք նման բան կա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կամերալ գրության պատասխան

Siranush. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. կամերալ գրության պատասխանը ինչպե՞ս պետք է ուղարկվի հարկային տեսչություն: Արդյո՞ք գոյություն ունի էլեկտրոնային տարբերակ գրությունները ուղարկելու համար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ակտի գումարների ձևակերպում

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ստուգման ակտի համաձայն պետական բյուջե պետք է վճարվի պարտադիր սոց վճար-x գումար, շահութահարկ-y, ԱԱՀ-z դրամ և ակտի 10%: Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է ճիշտ ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային ստուգումների և ակտի մասին

Դավիթ Ասատրյան. Հարգելի կոլեգաներ, հարկային ստուգումների և ակտի մասին: Բերեք կոնկրետ օրինակներ, երբ է` 1. կիրառվում "ՀՀ օրենքը հարկերի մասին" հոդված 25-ը 2. կիրառվում "ՀՀ օրենքը հարկերի մասին" հոդված 27-ը 3. կիրառվում "ՀՀ օրենքը հարկերի մասին" հոդված 25-ը և 27-ը միաժամանակ: Շնորհակալություն!
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստուգման վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, ՊԵԿ Օպերատիվ բաժինը` մեր հայտնի օպերները :) հանձնարարական են բացել մեզ քաջ հայտնի 28 կոչված հոդվածով: Առանց արձանագրության առգրավել են առաքումների գիրքը, չեն տվել հանձնարարականի պատճեն, դե խախտել են ստուգումների վերաբերյալ օրենքի 7,8 հոդվածի մի շարք կետեր, հիմա էլ մի շարք այլ փաստաթղթեր են պահանջում, ինչպես այդ խելոքներին ստիպենք մի քիչ օրենքի շրջանակներում գործեն?
Accountant.am
Այլ նյութերԱռօրյա

Ստուգում (2009թ․)

Ստուգում -Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է: -Բարև, բալիկ: -Բարև Ձեզ: -Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը): -Հանձնարարական ունե՞ք: -Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը): "Լևի" պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը "դաբրո" էր տվել: "Ստուգման" ակնկալիքները չարդարացան: Աչքերում "այլ բի բեք" արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՓՄՁ ստուգումներ

Աննա. Ողջույն. 1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում? 2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա? Նախապես շնորհակալություն պատասղանի համար
Accountant.am
Նորություններ

Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները: Տ. Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ:

Մանրամասն