Tag: ստոմատոլոգիա

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ. Հարգելի հաշվապահներ, Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն ժամային դրույքաչափ

Gohar. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատավարձի հետ կապված մի հարց ունեմ: Ատամնաբուժական գործունեության 1 բազկաթոռի վրա աշխատում են 2 բժիշկ և 2 բուժքույր: Ես նոյեմբեր ամսին նրանց շաբաթական 20 ժամի համար վարձատրում եմ համապատասխանաբար 39 600 դ (ժամային դրույքը 450 դ) և 35200 դ (ժամային դրույքը 400 դ): Ես նվազագույն աշխատավարձի խախտում չեմ անում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի գործունեություն

GOHAR. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ զբաղվում է բժշկական գործունեությամբ, հարկվում է շրջանառության հարկով, ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և շահութահարկի հաշվարկ հանձնելու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում

Gohar. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպել, երբ ատամնաբուժարանում պրակտիկա են անցնում ուսանողները: Պրակտիկան չի վարձատրվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը

Gohar. Բարև Ձեզ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել` ատամնաբուժական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու` հաստատագրվածով, թե՞ ոչ, և ունենալու՞ է ՀԴՄ ապարատ, այսինքն շրջանառության քանի՞ տոկոսն է գանձվելու և ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ատամնաբուժական ծառայություններով

Սարգիս. Բարև Ձեզ: Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ հաշվետվության վերաբերյալ

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման կազմակերպումը ատամնաբուժական կլինիկայում

Հակոբ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, թե ատամնաբուժական կլինիկաների հաշվապահությունը ինչպես է կատարվում: Արդյո՞ք նրանք ունեն շահութահարկի գծով արտոնություններ: Հաստատագրված հարկը նրանց վերաբերու՞մ է թե՞ ոչ: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն: