Tag: սոց. վճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Հայկ. Ես լսել եմ, որ վերջնահաշվարկից գործատուն սոց. չի վճարում, բայց սոց.ի հրահանգի մեջ նշվում է, որ հարկումը կատարվում է ընդհանուր սկզբունքով... խնդրում եմ ասեք, հնարավոր է ես ինչ-որ բան բաց եմ թողել..... ո՞րն է ավելի ճիշտ, որտե՞ղ էլի կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Marine. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցով, աշխատողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց արդյոք նրան հասանելիք վարձավճարը տրվում է միանվագ, թե օրինակ կարելի է նրա ծառայություններից օգտվել 3 ամիս և վճարել առանձին ամիսների համար ըստ նրա կատարած աշխատանքի ծավալի և այդ դեպքում արդեն սոցապը և եկամտահարկը կհաշվարկվի առանձին ամիսների համար, իսկ սոցապի 3 տոկոսը կհաշվարկվի՞, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների անհամապատասխանություն

Arpin. Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում: Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր աշխատավարձից

Մարինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

“Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենք‏

Արամ. 2010թ. օգոստոսի 27 ին բացել եմ ՍՊԸ, օգոստոս, սեպտեմբեր, ամիսներին գործարք չի կատարվել, խնդրում եմ պատասխանեք, արդյոք ես պետք է վճարեմ սոցիալական ապահովության վճարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է մուծի ՊՈԱԿ-ը

Թերեզա. Խնդրում եմ ասեք, թե ՊՈԱԿ-ը ի՞նչ հարկեր պետք է մուծի աշխատավարձի 3%-ից, գործատուի սոց.վճ-ից եվ եկամտահարկից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում են պահումներ

Tatev. Ողջույն! Աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստից գործատուն սոց . ապ. և եկամտահարկ պահում է ,թե ոչ, խնդրում եմ նշեք դրանց հիմքերը, եթե գիտեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման հետ կապված

Լիլիթ. Խնդրում եմ արձագանքել հարցիս, եթե տեղեկացված եք: Կապալի պայմանագիր ունեմ, հաշվարկում եմ աշխատավարձ, գիտեմ որ 3% չպետք է պահեմ, բայց չեմ հասկանում 30 000 նվազեցում պե՞տք է կատարեմ, թե ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Արմեն. Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Արթուր. Բարև ձեզ, խնդրում եմ նշել այն օրենքի համարը, որով չոգտագործած արձակուրդային գումարներից սոց վճարներ չի պահվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի վերաբերյալ

Ժաննա. Հարգելի հաշվապահներ, Ասացեք խնդրեմ, մեր հիմնարկության նախկին հաշվապահը սոց. վճարը եվ սոցի 3% հաշվել է այսպես. 51 աշխատողի համար ԱՎՈՒՄը =2116435 3%=63493 սոց վճարը =521465 նա փոխանցել է սոց. վճար 584958, բայց նորից սոց3% փոխանցել է 63493: Արդյոք նա ՃԻՇՏ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Մանուշ. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են պահվում

Ժաննա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, արձակուրդայինից պահու՞մ են բոլոր տեսակի հարկերը (այսինքն և´ 1%, և´ 3% սոցը, և´ սոց վճարը) Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից

Լիանա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ – ն չի կատարել սոցիալական ապահովության վճարումներ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։ Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։ Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ. Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ սոց. վճարներ

Սաթենիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար: