
Արդյո՞ք հաշվարկվում է սոցիալական ապահովության վճար
Սվետլանա.
Հարգելի հաշվապահներ,
ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի "Հարկ վճարողի սեղանի գիրքը" և էջ 210-ում` "Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում" պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:

Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով
Armenuhi.
Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով:
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ:
Շնորհակալ եմ:

Գործատուի կողմից կատարվող սոց. վճար
Arsen.
Խնդրում եմ ինձ ասեք` եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն և ներկայումս միայն ես եմ աշխատում, բացի 3 տոկոս սոց. վճարից պարտավո՞ր եմ արդյոք վճարել նաև գործատուի սոց. վճար:

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի
Լուսինե.
Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:

Գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ
Հակոբ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է.
եթե գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ մեկ ամիս ժամկետով, արդյո՞ք այս դեպքում խնդիրներ են առաջանում սոց. վճարի հետ կապված: Խոսքս գործատուի սոց. վճարի մասին է: Այսինքն անկախ ամեն ինչից պե՞տք է գոնե 7000 դրամ նվազագույն գումարը փոխանցել: Եթե փոխանցվի, ապա այս դեպքում ԱՎՈՒՄ-ն ու ՍՈՑ-ի հաշվարկը իրար չեն բռնի: Միգուցե ես ինչ որ բան բա՞ց եմ թողել:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում
Թերեզա.
Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:

Սոցիալական վճարի հաշվարկ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ 11.02.2011-08.02.2011: Սակայն արձակուրդի ընթացքում աշխատողը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման: Հունվարին հաշվարկել եմ 33333, իսկ փետրվարին 14286: Հաշվարկել եմ 3% - 1000դր հունվարի համար, իսկ փետրվարի - 429 դրամ: Գործատուի սոցը հունվարի համար հաշվարկել եմ 8999, իսկ փետրվարին արդյո՞ք գործատուն սոց. չի վճարում:

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:

Անհատական հաշվի բացման հայտ
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Արձակուրդայինի հարկում
Սյուզի.
Արդյոք պահվու՞մ է սոց 3% և գործատուի սոցիալական վճար արձակուրդայինից:

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից
Էդգար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:

Վերջնահաշվարկի հարկման վերաբերյալ
Վահագ.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ վերջնահաշվարկից սոց. ապահովության կատարվող գումարների հաշվարկման կարգի մասին:

Հարկերի և պարտադիր այլ վճարների կատարում
Դիանա.
Ողջույն,
խնդրում եմ ասեք ինձ, թե մինչև երբ կարելի է կատարել սոց-ի, եկամտահարկի և գործատուի սոցի փոխանցումները:
Կանխավ շնորհակալ եմ:

Սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվության վերաբերյալ
Anushik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ամսական սոցի հաշվետվության մեջ ապահովագրական նպաստներ բաժնի 24 (հղիության և ծննդաբերության նպաստի օրեր) տողում պետք է նշել 140 օրը, թե 140 օրվա աշխատանքային օրերի թիվը:
Շնորհակալություն:

Սոց. հաշվետվության վերաբերյալ
Lala.
Սոց. հաշվետվությունը ուղարկում են ամսեկա՞ն, թե եռամսյակային, եթե աշխատողների թիվը 5-ից ավելի է:

Սոց. վճարի հաշվարկ
Լևոն.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Ա/Ձ աշխատողի սոց. վճարը ինչքան կլինի, եթե աշխատավարձը 35000դ. է:

Ա/Ձ տարեկան հաշվետվություններ
Hasmik.
Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում:
Վերջին մեկնաբանություններ