
Ստուգման վերաբերյալ
Rip.
Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ.
2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն:
1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ:
2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները:
Սպասում եմ Ձեր արձագանքներին:

Սոց. վճարների հաշվարկ
Roza.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս են հաշվարկում աշխատավարձից գանձվող սոց. վճարումները:

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ
Սվետլանա.
Հարգելի կոլեգաներ, խորհրդի կարիք ունեմ: Աշխատողի մահվան ժամանակ վերջնահաշվարկից սոց. 3 % չի պահվում, գործատուից չի հաշվարկվում, իսկ եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս
Սյուզի.
Խնդրում եմ օգնեք այս հարցում: Քաղաքացիաիրավական պայմանգրով ծառայություններ մատուցող աշխատողներին վճարվելիք գումարից, գիտեմ, որ 3%սոց. չի պահվում, իսկ գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, և հաշվետվություններ ներկայացվում են հարկային տեսչություն և սոց. հիմնադրամ:

Ի՞նչ պահումներ են կատարվում
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: 2011թ. օտարերկրացիներից եկամտահարկի և սոց. ապահովագրության պահումների կարգի մասին ի՞նչ փոփոխություններ են եղել:

Ի՞նչ պահումներ են կատարվում
Անգել.
Ո՞վ կասի` ոչ ռեզիդենտից սոց. 3 տոկոս և գործատուի սոց. վճար պահվու՞մ է, թե՞ ոչ, և վերջնահաշվարկից ի՞նչ պահումներ են արվում: Շնորհակալություն:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:

Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում
MERIKO.
Աշխատողի աշխատանքից ազատման դեպքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցվող գումարը հարկվու՞մ է սոց. վճարով, և հաշվարկվու՞մ է արդյոք վերջնահաշվարկում արձակուրդային օրեր, եթե տվյալ կազմակերպությունում աշխատել է երեք ամիս:

Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, պարզաբանեք, խնդրում եմ, պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետը. ԱԱՀ վճարող չհամարվող և արդյո՞ք միաժամանակ հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի մասին է խոսքը, որոնք 3 տոկոս են կատարում տարեկան սոցը:

Սոցիալական ապահովության վճարի փոխանցում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, չիմանալու պատճառով գործատուի սոցը փոխանցել եմ աշխատողներից պահվող 3 տոկոսի սոցի հաշվեհամարին` 900005035010: Խնդրում եմ խորհուրդ տվեք` կարո՞ղ եմ արդյոք դիմել փոխանցումը մյուս` 900005035028 հաշվեհամարին փոխանցեն, թե արդեն ուշ է, տույժ պետք է վճարել 0,15%:

Արդյո՞ք պետք է վճարվեն տույժեր
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում հունվար և փետրվար ամիսներին ներառված է աշխատողի պարապուրդի վճարը, սակայն այդ գումարը նրան վճարվել է մարտին, ինչպես նաև չեն փոխանցվել պարապուրդից պահված սոցն ու եկամտահարկը: Այս դեպքում արդյո՞ք պետք է վճարվեն նաև տույժերը:

Վերջնահաշվարկի գումարի արտացոլում հաշվետվությունում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եթե վերջնահաշվարկ ենք հաշվարկել, եկամտահարկի հաշվետվությունից բացի, սոցի հաշվետվության մեջ է՞լ պիտի ներառվի:

Արդյո՞ք պահվում են սոցիալական ապահովության վճարներ
Melanya.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, անաշխատունակության թերթիկով գործատուների կողմից վճարվող գումարներից սոց. վճարներ պահվու՞մ են, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվությունների հանձնում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ:
Անչափ շնորհակալ եմ:

Անաշխատունակության նպաստի մասին նոր օրենքի վերաբերյալ
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, անաշխատունակության նպաստի մասին նոր օրենքով 3 օր հաշվարկվում է գործատուի հաշվին: Հարցս հետևյալն է՝ եթե այն մտնում է ԱՎՈՒՄ-ի մեջ, ապա սոց. վճար պե՞տք է հաշվարկվի, թե՞ ոչ, իսկ եթե ոչ, ապա այն սոց. հաշվետվության մեջ որտե՞ղ պետք է ցույց տալ:

Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի վերաբերյալ
Անդրեյ.
Բարեվ ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ըստ անաշխատունակության մասին օրենքի 1-ին օրը չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրերը վճարվում են գործատուի հաշվին, մնացած օրերը նվազեցվում են սոց. վճարի հաշվարկից: Սակայն հաշվետվություն լրացնելիս այդ երեք օրը, որը վճարվում է գործատուի հաշվին, ո՞ր տողով ենք լրացնելու: Ասեմ, որ եթե լրացնենք 13-րդ տողով, ապա հարկի գումարի մեջ տարբերություն կառաջանա, որովհետև անաշխատունակության թերթիկից սոց. վճար չի պահվում: Կանխավ շնորհակալություն:

Զրոյական հաշվետվության ներկայացում
Աննա Հարոյան.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով:
Կանխավ շնորհակալ եմ:

Սխալի ուղղում
Ֆլորա.
Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: 2011թ.-ի փետրվարին կատարել ենք փոխանցում պարտադիր սոց, ինչպես նաև փոխանցել ենք տույժ վճարումն ուշացնելու համար` նպատակը նշվել է փոխանցման ժամանակ: Սակայն այդ հաշվարկը պետք չէր անել և առավելևս փոխանցել: Եթե կարող եք, գրեք խնդրում եմ, ի՞նչ ձևակերպումներ անեմ ճշգրտելու համար, և արդյո՞ք գերավճար կդիտվի այդ փոխանցումը` չնայած նրան, որ նպատակը նշել ենք:

Սոցիալական ապահովության վճարի վերաբերյալ
Շուշանիկ.
Բարև ձեզ:
Մի հարց ունեմ` կապված սոց. վճարների հետ. եթե անցած տարի վճարել եմ ավելին, քան անհրաժեշտ էր, և ունեմ ավելցուկ, այդ ավելցուկը հանվելու՞ է այս տարվա անհրաժեշտ մուծումից, թե՞ հաշվի չի առնվելու:
Վերջին մեկնաբանություններ