
Ձև Ֆ10 լրացման վերաբերյալ
Anahit.
Խնդրում եմ ասեք, ձև Ֆ10-ում սոց. վճարի մեջ մտնու՞մ է արդյոք 3 տոկոսը:

Ձև Ֆ10 Անհատական հաշվետվություն
Arman.
Խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք, շատ շտապ է: Ձև Ֆ10 Անհատական հաշվետվությունում 3-րդ սյունակում Սոց. վճարը ընդամենը 70.000 (այդ գումարը փոխանցել եմ բյուջե), իսկ 6-րդ սյունակում դեկրետի գումարը 430.000դրամ, ապա կարո՞ղ եք գրել` այդ ներքևում երկու տողերում ես ինչ գումար գրեմ:
1.Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարված սոցվճարը ... դրամ
2.Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ... դրամ
Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել սոց. վճարը
Anahit.
Եթե աշխատողը ողջ ամիսը գտնվել է բյուլետենում, և գումարն էլ կազմել է 114555 դրամ, այդ աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում գործատուի սոց-ը:

Արդյո՞ք հաշվարկվում է 3 տոկոս սոց. վճար
Գայանե.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք` քաղիրավական պայմանագրից սոց. 3% պահվում է, թե ոչ:
Շնորհակալություն:

Տույժերի հետ կապված ձևակերպումներ
Ani.
Սոց. վճարների հաշվարկված տույժերին ի՞նչ ձևակերպում են տալիս և ի՞նչ ձևակերպում են տալիս վճարումներ անելիս:

Տեսակարար կշռի հաշվարկ
Արսեն.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես հաշվենք տեսակարար կշիռը անհատ ձեռներեցների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ
Անի.
Բարև.
1. 130000 դրամ աշխատավարձ ունեցող աշխատողին դեկտեմբերի 30-ից արձակուրդ ուղարկելուց արձակուրդայինը ինձ մոտ ստացվել է 114700 դրամ, միանգամից վճարում եմ արձակուրդային գումարը աշխատավարձի հետ, ինչպե՞ս հաշվարկեմ եկամտահարկը, 130000-ի համար առանձին, 114000-ի համար առանձին, թե՞ գումարեմ, նոր հաշվարկեմ եկամտահարկն ու սոցը:
2. Արձակուրդը 20 աշխատանքային օր տալուց արձակուրդ հաշվեմ դեկտեմբերի 31 -հունվարի 9-ը հետո, քանի որ այդ օրերը ոչ աշխատանքային են: Արձակուրդի տևողությունը կլինի հունվարի 9-ից փետրվարի 7-ը: Կարո՞ղ եմ արդյոք արձակուրդ հաշվել հունվարի 1-ից:

Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ
Նառա.
Բարև ձեզ: Հղիության և ծննդաբերության արձակուրդը վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոցվճարի հաշվին կատարված ծախսերը նշեմ 2 ծածկագիրը միայն ապրի՞լ ամսում, թե՞ բաժանեմ ըստ ամիսների (ապրիլ-սեպտեմբեր), բայց նա ստացել է այդ ամբողջ գումարը ապրիլ ամսում, իսկ օրերի սյունակում նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային օր: Շնորհակալություն:

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Անժելա.
Անհատ ձեռներեցի եկամտահարկի և տարեկան սոց.-ի նոր բլանկը ո՞ր կայքից կարող եմ բեռնել: Կանխավ շնորհակալ եմ:

Սոցապ վճարների դրույքաչափեր
Anna.
Բարև ձեզ: Եթե ձեզ դժվար չէ, ապա օգնեք ինձ հասկանալ` 2012թ. հունվարի 1-ից աշխատողների գործատուի սոցապ վճարը ՍՊԸ-ի համար նվազագոյն 7000 դրամ դարձրել են 9000 դրամ, դա վերաբերում է ՍՊԸ՞, թե՞ ԱՁ-ին: Եթե դա վերաբերում է ՍՊԸ, ապա դուք կարո՞ղ եք գրել դրույքաչափերը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում
Aneta.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկման կարգի փոփոխություններ
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս` 2012 թ-ի հունվարից ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատավարձը, արդյո՞ք կան փոփոխություններ կապված եկամտահարկի, գործատուի սոց. վճարի և 3 տոկոս սոց. վճարի հաշվարկման հետ կապված, նախապես շնորհակալություն:

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ
Աղբյուր` Accountant.am
Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:
2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն

Արձակուրդայինի հաշվարկ
Մարիամ.
Բարև Ձեզ: Աշխատողը վերջին անգամ արձակուրդ գնացել է 01-30.11.10թ.: Այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 01-23.12.11-ի համար 20 աշխատանքային օր: Աշխատավարձը 70000 դրամ է, 5 օրյա աշխատանքային գրաֆիկ է եղել մինչև 01.12.11թ: Պետք է 20՞ օր լինի արձակուրդը, թե՞ 24: Գրեք մասնրամասն խնդրում եմ արձակուրդայինի հաշվարկը և սոց-ի ու եկամտահարկի պահումները: Կանխավ շնորհակալ եմ:

Հարկերի վճարման հետ կապված
Արման.
Կարելի՞ է արդյոք ՍՊԸ-ի եկամտահարկը և սոց. վճարը կանխիկ մուծել բանկում առանց հաշվեհամարին մուտք անելու և փոխանցելու, եթե գումարը չի գերազանցում 300 000 դրամը:

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում
Anna.
Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց.
1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ:
2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի:
Նախապես շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատանքի ժամանակ
ՆԱԻՐԱ.
Համատեղությամբ աշխատանքի ժամանակ արդյո՞ք սոց. վճարները պահվում են բոլոր աշխատանքներից ստացվող աշխատավարձերից:

Հարկերի վճարման վերջնաժամկետներ
Արմեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ գրեք նշածս հարկերի վճարման վերջնաժամկետները` ամսական, եռամսյակային և տարեկան.
1.Եկամտահարկ
2.Շահութահարկ
3.Սոց. վճարներ
4.ԱԱՀ

Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր
Աղբյուր` hraparak.am
Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին տալիս: Երկուշաբթի հարկային փաթեթը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, քանի որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն այս փաթեթը ճանաչել էր հրատապ: Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ