Tag: սոց. վճար

.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնման վերջնաժամկետներ

Arus. Խնդրում եմ ասեք Ա/Ձ-ի տարեկան “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի”, “Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի” հանձնման վերջնաժամկետները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

izabela. Հարգելի հաշվապահներ, կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր 1 տարի ժամկետով, և ըստ պայմանագրի վճարվել է կանխավճար, որից կատարվել է սոց. հատկացում և պահվել է եկամտահարկ: Պայմանագրային ընդհանուր արժեքը հայտնի կդառնա աշխատանքների կատարման ավարտին: Խնդրում եմ պատասխանել, թե մնացած 10 ամիսների ընթացքում պե՞տք է արդյոք հաշվարկել սոց. հատկացում, եթե ԱՎՈՒՄ չկա, և եթե այո, ապա ինչպե՞ս այն ցույց տալ սոցապի հաշվետվության մեջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարի` ծախս ճանաչում

Գայանե. Խնդրում եմ, կարող եք պատասխանել` գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարը համարվու՞մ է որպես ծախս շահութահարկը հաշվարկելիս: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխվել են եռամսյակային հաշվետվությունների բլանկները

Մարինե. Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրում եմ` գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվության և կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկի բլանկները փոխվե՞լ են, և ե՞րբ կհրատարակվի կայքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոց. վճար

Narek. Թոշակառուն աշխատում է ընկերությունում: Հարգելի հաշվապահներ, նրա համար սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ կարգով է կատարվում: Ոչ ռեզիդենտի համար նույնպես կցանկանայի իմանալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է գործատուի սոց. վճար

Անի. Հարգելիներս, ինձ հետաքրքրում է շատ քննարկված վերջնահաշվարկը: Պարզ է` սոցի 3 տոկոս չի պավում, սակայն գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Միշտ հակասական կարծիքներ են լինում այս մասով: Խնդրում եմ օրենքի հղում տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ հաշվարկելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեություն

Ռոբերտ. Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործատուի կողմից կատարվող սոցիալական ապահովության վճար

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Պետական կազմակերպությունները 01.01.2012թ-ից գործատուի սոց. վճար տալու՞ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Հայկ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն բացվել է 2011թ. հոկտեմբերին և գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, գրանցված է միայն տնօրենը, արդյո՞ք պետք է սոց. վճար վճարի և սոց. հաշվետվություն ներկայացնի: Եթե կարող եք, օրենքի հղում արեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ձև Ֆ10 անհատական հաշվետվություն

Anna. Խնդրում եմ ինձ օգնեք: Ձև Ֆ10 Անհատական հաշվետվությունում 3-րդ սյունակում Սոց. վճարը կազմել է ընդամենը 70.000, այդ գումարը փոխանցել եմ բյուջե, իսկ 6-րդ սյունակում դեկրետի գումարը 430.000 դրամ, ապա կարո՞ղ եք գրել` այդ ներքևում երկու տողերում ես ինչ գրեմ: 1. Փաստացի վճարած սոցվճարը ... դրամ 2. Հիմնադրամի նկատմամբ սոց. վճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ... դրամ 3. Ձև 9 սոց. վճար ես նշեմ 70.000 դրամ, թե՞ ... Շնորհակալություն: Դա շատ շտապ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Գարիկ. Բարև Ձեզ: Համաձայն սոց. վճարների մասին նոր օրենքի նշված է, որ սոց վճարների հայտարագիրը պետք է ներկայացվի մինչև ապրիլի 15-ը: Արդյո՞ք դա տարածվում է 2011թ-ի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագիր

lusine. Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագրի 22 տողում ո՞րն է հարկային վնասը համարվում: Խնդրում եմ պարզաբանել մանրամասնությամբ, թեկուզև օրինակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պակաս հաշվարկված սոց. վճար

Mari. Աշխատողը մինչև հունվարի 25-ը եղել է արձակուրդում, հունվարին աշխատել է 5 օր, և աշխատավարձը այդ օրերի համար կազմել է 48600 դրամ: Այդ աշխատողի համար սոց. հաշվարկելիս արձակուրդայինի` հունվարին բաժին ընկնող մասը սխալմամբ չի հաշվվել, և հետևաբար սոց. վճարը քիչ է փոխանցվել: Խնդրում եմ ասել, ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը և յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ապառքի 0,15 տոկոսը փետրվար ամսվա համար փոխանցվելիք սոց-ի հետ փոխանցել և եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնել: Շնորհակալություն...
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է սոց. վճար վճարել

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը բացվել է 2011-ի նոյեմբերին ու մինչ այժմ գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն տնօրեն: Այդ դեպքում սոց. վճար պե՞տք է վճարել, և կարո՞ղ է տնօրենը իր անձնական միջոցներից այն վճարել, եթե ոչ, ապա ինչպե՞ս: Իսկ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տող

Աիդա Ասլանյան. Ցանկանում եմ իմանալ, ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տողում ավելի կոնկրետ ի՞նչ է պահանջվում գրել, տարվա ընթացքում վճարած սոց. վճարնե՞րը, թե՞ եկամտահարկի նվազագույն վճարումների գումարը: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ

Ռիփ. Հարգելի հաշվապահներ, օրենսդրական փոփոխություններից հետո "Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով փոխվել են հաշվետվության ներկայացման և սոց. վճարների վճարման ժամկետները: 3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ: Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր: Հարցս հետևյալն է` 2011թ.-ի համար ԱՁ-ն տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ե՞րբ պետք է ներկայացնի, և վճարման վերջնաժամկետը ո՞րն է: