Tag: սոց. վճար

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև "Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից" վճարող է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով

Zara. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է հրաժարվել սոց. վճարից

Gayane. Աշխատում եմ բանկում, և բնականաբար աշխատավարձիցս պահվում է կենսաթոշակային ֆոնդի գումար: Հիմա պատրաստվում եմ ազատվել այդտեղից և անցնել մակ այլ տեղ աշխատանքի: Ասացեք խնդրեմ` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել և դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար: Չնայած գիտեմ, որ դա պետք է արվեր մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Hamest. Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարից հրաժարվելու համար

Աստղիկ. Հարգելի մասնագետներ, ես ամբողջ 2014թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Ինձ հետաքրքիր է` արդյո՞ք կուտակայինից հրաժարվելու համար ես պետք է ներակայացնեմ դիմում իմ գործատուին մինչև դեկտեմբերի 25-ը, թե՞ դիմումը ներկայացվում է աշխատանքի վերադառնալու ժամանակ: Իմ գործատուն ասում է, որ հաշվետվությունն ուղարկված է, և ես համարվում եմ դիմում ներկայացրած, և հետևաբար խնդիր չի առաջանա: Բայց ամեն դեպքում ուզում եմ պարզել այդ հանգամանքը, քանի որ ես փաստացի ոչ մի դիմում չեմ ներկայացրել և հետևաբար չեմ ստորագրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հետ կապված

Վաղարշակ. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ. եթե աշխատում են 2 վայրում` մեկը համատեղությամբ, իսկ մյուսը հիմնական, սոց. վճարումը կատարում են երկու աշխատավայրերից, թե՞ միայն մեկից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut. Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի... հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.07.2014-ից հետո, արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր սոց. վճար է պահվում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին

Արմինե. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Վերջին դիմում հայտը` կապված կուտակային և սոց. վճարներից հրաժարվելուն, արդյո՞ք վերաբերվում է Ա/Ձ-ներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարի հետ կապված

Արմենուհի. Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում. 1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել 2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում 3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ է առաջանում սոց. վճար կատարելու պարտավորություն

ANNA. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օրենքի փոփոխություններ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ելիզ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է. Հիմնական աշխատավարձը` 125000 է, մաքուր աշխատավարձը` 111500, սոց. ապահովության վճարը` 24000: Բայց 125000-24000 հավասար չէ 111500-ի: Հնարավո՞ր է` հիմնական աշխատավարձի չափից հանած սոց. ապահովության վճարը հավասար չլինի մաքուր աշխատավարձի չափին: Կանխավ շնորհակալոււթյուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Լիլիթ Մելքոնյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է. ես հաշվարկել եմ հղիության նպաստ 2012-2013թթ. համար` միջին ամսական հաշվարկի մեջ ներառելով նաև 2012թ. գործատուի սոց. վճարները: Սակայն հաշվետվության մեջ, որտեղ որ գրվում է վերջին 12 ամսվա ընդհանուր աշխատավարձի հանրագումարը, գործատուի սոց. վճարները չեմ ներառել, արդյո՞ք այդպես ճիշտ է, թե՞ ոչ: Որտե՞ղ կարող եմ գտնել հենց 12 ամիսների հանրագումարին վերաբերվող մասը, որ իմանամ` այդտեղ գործատուի սոցը ներառեմ, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատավարձին պետք է գումարել սոց. վճարի գումարը

Աննա. Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ. արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարը, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճար վճարել

Agapi. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գրանցված եմ այլ ձեռնարկությունում, և սկզբնական շրջանում աշխատող չեմ ունենալու: Ես պե՞տք է սոց. վճար վճարեմ, թե՞ ոչ: Կամ ե՞ս միայն գրանցված լինեմ: