
Ծրագիրը եկամտային հարկը պակաս է հաշվարկում
Հասմիկ.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունում ունենք աշխատող` 80 000 դր. աշխատավարձով, որից եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում պահվում է 14 400 դր. եկամտային հարկ և 4 000 դր. սոց. վճար: Սակայն 80 000 - ի 23 % - ը կազմում է 18 400 դր: Հարց. ինչու՞ է ծրագիրը 4 000 դրամ պակաս եկամտային հարկ հաշվարկում: Շնորհակալություն:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել
Հովհաննես.
Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:
Շնորհակալություն:

Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել
Էմի.
Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել, այդ դեպքում ի՞նչ հարկեր է վճարում, ամսական, տարեկան` հաշվի առնելով նաև, որ նա վճարում է նաև կուտակային 5%-ը:
Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է հաշվարկել սոցիալական վճար
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հուլիս ամսվա համար արդեն պետք է հաշվարկենք սոցիալական վճար բոլոր՝ 1974թ.-ից հետո ծնված աշխատողների համար: Շնորհակալություն:

Եկամտային հարկի հաշվարկը սխալ է լրացվել
Logiko.
Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն
Lusine.
ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Սոցիալական վճարի հաշվարկը 2004 – 2005թթ
Մարինե.
Բարև բոլորին:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. եթե հնարավոր է հուշեք, թե ինչպես էր հաշվարկվում սոցիալական վճարը 2004 - 2005 թվականներին: Կանխավ շնորհակալ եմ, Մարինե:

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում
Michael.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կատարել պահումներ առանց աշխատողի իմացության, եթե նախկինում գրվել է դիմում համակարգից հրաժարվելու մասին, և պահումները մինչև վերջին ամիս չէին կատարվում:


Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված
Քրիստինա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն, ըստ հարկայինի, լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ.-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ՝ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը:
IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] - այս դաշտը ինչի՞ համար է:

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:

Սոց. վճարի գերավճարի հաշվանցման վերաբերյալ
Arsine.
ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:

ԱՁ սոց. վճարների ուշացման հետ կապված
Artur.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը ծնվել է 01.01.1974թ.-ից հետո, ամեն ամիս իր համար վճարում է սոց. վճար 5.000 դրամի չափով: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացվում է շրջանառության հարկի մասին հաշվետվություն:
Հարցս հետևյալն է. սոց. վճարների 5.000 դրամները պետք է վճարել 3 ամիսը մեկ՝ 15.000 դրամի տեսքով, թե՞ անկախ շրջանառության հարկի հաշվետվությունից սոց. վճարի 5.000-ը պետք է ամեն ամիս ներկայացնել: Եթե ամեն դեպքում այդ 5.000-ները ամեն ամիս է պետք վճարել, ապա ուշացնելու դեպքում որքա՞ն է կազմում տուգանքը:
Շնորհակալություն:

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ,
Եթե որևէ մեկդ գիտի այն որոշման համարը, ըստ որի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար պետք է վճարել սոցիալական վճար 3 000 դրամի չափով, խնդրում եմ շատ շուտ արձագանքի:

Արդյո՞ք պարգևատրման գումարից պահվում է սոցիալական վճար
Լիլի.
Արդյո՞ք պարգևատրման գումարից պահվում է 5 % սոց. վճար:

Արդյո՞ք աշխատողը սոցիալական վճար կատարող է
Ծովինար.
Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքը կա:
Խնդրում եմ պատասխանել՝ առանց աշխատողից ճշտելու, նախքան վերջինիս՝ որպես աշխատող գրանցելու հայտն ուղարկելը, որևէ կերպ հնարավո՞ր է պարզել՝ վերջինս կենսաթոշակային վճար կատարող է, թե ոչ:
Հարգանքով՝ Ծովինար

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ


Արդյո՞ք ԱՁ համար էլ պետք է վճարումներ կատարել
Anna.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ պետք է կատարի սոցիալական վճարներ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ,
Հանդիսանում եմ սոց. վճար վճարող, և այդ վճարները գերազանցում են 25 000 դրամը: Ստացել եմ ծանուցում հաշվեհամարս ներկայացնելու համար, որին կփոխանցվեն այդ 25 000 դրամը գերազանցող գումարները: Զուգահեռ բացել եմ ԱՁ, որը չունի այլ աշխատողներ:
ՀԱՐՑ՝ մինչև 2017թ. հունվարի 1-ը պե՞տք է կատարեմ սոց. վճարներ ԱՁ-ի կողմից:
Շնորհակալություն:

ԱՁ-ն ցանկանում է վարսավիրանոց բացել
Տաթև.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց:
1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ՝ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համա՞ր է, այսինքն՝ եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45 000՞:
2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ:
3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի:
4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ:
5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ:
Վերջին մեկնաբանություններ