Tag: սոցիալական վճար

Վերջնահաշվարկի հարկման վերաբերյալ

Վահագ.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ վերջնահաշվարկից սոց. ապահովության կատարվող գումարների հաշվարկման կարգի մասին:

Հարկերի և պարտադիր այլ վճարների կատարում

Դիանա.

Ողջույն,
խնդրում եմ ասեք ինձ, թե մինչև երբ կարելի է կատարել սոց-ի, եկամտահարկի և գործատուի սոցի փոխանցումները:
Կանխավ շնորհակալ եմ:

Սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվության վերաբերյալ

Anushik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ամսական սոցի հաշվետվության մեջ ապահովագրական նպաստներ բաժնի 24 (հղիության և ծննդաբերության նպաստի օրեր) տողում պետք է նշել 140 օրը, թե 140 օրվա աշխատանքային օրերի թիվը:
Շնորհակալություն:

Սոց. հաշվետվության վերաբերյալ

Lala.

Սոց. հաշվետվությունը ուղարկում են ամսեկա՞ն, թե եռամսյակային, եթե աշխատողների թիվը 5-ից ավելի է:

Սոց. վճարի հաշվարկ

Լևոն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Ա/Ձ աշխատողի սոց. վճարը ինչքան կլինի, եթե աշխատավարձը 35000դ. է:

Ա/Ձ տարեկան հաշվետվություններ

Hasmik.

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում:

Սոց. վճարի հետ կապված

Մանուշ.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար:
Կանխավ շնորհակալություն:

Գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճար

Ella.

Բարև ձեզ, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճարը ընդհանուր սահմանված կարգով, այսինքն՝ առնվազն 7000 դրամ (դրույքաչափերը տես “Պարտադիր Սոցիալական ապահովության”), աշխատողի 3 տոկոս սոց. վճարների մասին” ՀՀ օրենք, հոդված 5-ում վճարը կգանձվի ճիշտ 3 տոկոսի չափով, կարող է դա նաև 0 դրամ լինել, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, եկամտահարկն էլ հաշվարկվում է “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ կարող է կազմել 0 դրամ և մինչև անվերջություն՝ ցանկացած դրական թիվ: Շնորհակալություն:

Պահվու՞մ է արդյոք 3 % սոց. վճար

Meline.

Խնդրում եմ ասեք, 32500 դրամ նվազագույն աշխատավարձից 3% սոց. վճար պահվու՞մ է, թե ոչ:

Հաշվետվության լրացում

Արթուր.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ լրացնել տարեկան հաշվետվությունները:

Ես Պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ 15.07.2010թ, գրանցվել եմ որպես հարկ վճարող 15.07.2010թ: Գործունեությունս սկսել եմ օգոստոս ամսին: Աշխատում եմ վարձակալած տարածքում Կարդալ ավելին “Հաշվետվության լրացում”

Ա/Ձ սոցիալական վճարներ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարները մեկ տարվա կտրվածքով:
Խնդիրը հետևյալում է.
Անհատ ձեռնարկատերը զբաղվում է անասնապահությամբ և չունի վարձու աշխատողներ, և նրա տարեկան եկամուտները կազմել են 1 150 000 ՀՀ դրամ, որից 560 000 դրամ կազմել են ծախսերը:
1.Տվյալ դեպքում սոցիալական վճարը կկազմի 88 500 դրամ (1 150 000-560 000=590000
590000*15%=88500 դրամ)
2.Դրա հետ մեկտեղ ամեն ամիս պետք է վճարել 5 000 դրամ ամսական:
Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով սոցապը կկազմի 5000*12+88500=148500 դրամ:
Ճի՞շտ եմ կատարել հաշվարկները:

ՍՊԸ լուծարում

Էդգար.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն):

Շնորհակալություն

Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում, բացի եկամտահարկից և սոցից, և ի՞նչ ժամկետներում: Նախորոք շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru :

Կոշիկի վերանորոգման աշխատանք

Կարինե.

Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:

Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Գրիգոր.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:

Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Սոցիալական ապահովության գերավճարների մասին

Աիդա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կազմակերպությունը սոցվ. ճարների գծով 01.12.2010թ.-ի դրությամբ ունեցել է որոշակի գերավճար: Արդյո՞ք դա կհաշվանցվի հաջորդ ամսվա հաշվարկին: Նաև մի հարց` սոց. վճարների ուշացման դեպքում ի՞նչ տուգանք կարող է լինել:
Նախապես շնորհակալություն:

Սոց. վճարի հաշվարկ

Ella.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցով: Դեկտեմբերի 1-ից գործատուի սոց. վճարի դրույքաչափը որքա՞ն է կազմում, և եթե օտարերկրացին դեկտեմբեր ամսում չի աշխատել, ապա այդ դեպքում գործատուի սոց. վճարը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

Հարկեր աշխատավարձից

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:

Կազմակերպությունում կա 12 աշխատող

Gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:

Սոց. վճարի հաշվարկ

Լիանա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է, փաստորեն 2010թ. դեկտեմբերից օտարերկրացիներից նույնպե՞ս սոց է պահվելու:

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի 5 րդ կետի փոփոխությունը

Վահագ.

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի հօ 179 –ի 5 րդ կետի փոփոխությունը: Դա նշանակու՞մ է, որ, օրինակ, սոց վճար պետք է վճարի նաև Ա/Ձ-ն իր համար, եթե նա օտարերկրյա քաղաքացի է:

Սոց. վճարի հաշվարկ

Narine.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս.
տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն:
Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru

Արդյո՞ք պետք է վճարել սոց. վճար

Անահիտ.

Խնդրում եմ պարզաբանել: Առաջին անգամ ԱՁ եմ բացել նոյեմբեր ամսին: Սակայն դեռ գործունեություն չեմ իրականացնում, քանի որ հարկայինում ՀԴՄ-ն դեռ չեմ գրանցել: Արդյո՞ք պետք է սոց. վճարում կատարեմ նոյեմբեր ամսվա համար:

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ.

Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Սոց. վճարի հաշվարկ

Հայկ.

Ես լսել եմ, որ վերջնահաշվարկից գործատուն սոց. չի վճարում, բայց սոց.ի հրահանգի մեջ նշվում է, որ հարկումը կատարվում է ընդհանուր սկզբունքով… խնդրում եմ ասեք, հնարավոր է ես ինչ-որ բան բաց եմ թողել….. ո՞րն է ավելի ճիշտ, որտե՞ղ էլի կարող եմ կարդալ այդ մասին:

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Marine.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցով, աշխատողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց արդյոք նրան հասանելիք վարձավճարը տրվում է միանվագ, թե օրինակ կարելի է նրա ծառայություններից օգտվել 3 ամիս և վճարել առանձին ամիսների համար ըստ նրա կատարած աշխատանքի ծավալի և այդ դեպքում արդեն սոցապը և եկամտահարկը կհաշվարկվի առանձին ամիսների համար, իսկ սոցապի 3 տոկոսը կհաշվարկվի՞, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվությունների անհամապատասխանություն

Arpin.

Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:

Հարկեր աշխատավարձից

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Սոց. վճարի պահում վերջնահաշվարկից

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկից սոց. պահում կատարում են արդյոք:

“Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենք‏

Արամ.

2010թ. օգոստոսի 27 ին բացել եմ ՍՊԸ, օգոստոս, սեպտեմբեր, ամիսներին գործարք չի կատարվել, խնդրում եմ պատասխանեք, արդյոք ես պետք է վճարեմ սոցիալական ապահովության վճարը:

Ի՞նչ հարկեր պետք է մուծի ՊՈԱԿ-ը

Թերեզա.

Խնդրում եմ ասեք, թե ՊՈԱԿ-ը ի՞նչ հարկեր պետք է մուծի աշխատավարձի 3%-ից, գործատուի սոց.վճ-ից եվ եկամտահարկից:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կատարվում են պահումներ

Tatev.

Ողջույն!
Աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստից գործատուն սոց . ապ. և եկամտահարկ պահում է ,թե ոչ, խնդրում եմ նշեք դրանց հիմքերը, եթե գիտեք:
Կանխավ շնորհակալություն:

Անձնական նվազեցման հետ կապված

Լիլիթ.

Խնդրում եմ արձագանքել հարցիս, եթե տեղեկացված եք:
Կապալի պայմանագիր ունեմ, հաշվարկում եմ աշխատավարձ, գիտեմ որ 3% չպետք է պահեմ, բայց չեմ հասկանում 30 000 նվազեցում պե՞տք է կատարեմ, թե ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

Սոց. վճարի հաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:

Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Արթուր.

Բարև ձեզ, խնդրում եմ նշել այն օրենքի համարը, որով չոգտագործած արձակուրդային գումարներից սոց վճարներ չի պահվում: Կանխավ շնորհակալություն:

Սոց. վճարի վերաբերյալ

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ,
Ասացեք խնդրեմ, մեր հիմնարկության նախկին հաշվապահը սոց. վճարը եվ սոցի 3% հաշվել է այսպես.
51 աշխատողի համար ԱՎՈՒՄը =2116435
3%=63493
սոց վճարը =521465
նա փոխանցել է սոց. վճար 584958, բայց նորից սոց3% փոխանցել է 63493:
Արդյոք նա ՃԻՇՏ է:
Շնորհակալություն:

Աշխատանքի ընդունում

Մանուշ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը:
Շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր են պահվում

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, արձակուրդայինից պահու՞մ են բոլոր տեսակի հարկերը (այսինքն և´ 1%, և´ 3% սոցը, և´ սոց վճարը)
Շնորհակալություն:

Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից

Լիանա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ – ն չի կատարել սոցիալական ապահովության վճարումներ

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում:

Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։
Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։
Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն Կարդալ ավելին “Արձակուրդայինի հաշվարկ”

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ.

Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:

Ա/Ձ սոց. վճարներ

Սաթենիկ.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Սոց. վճարի վերաբերյալ

Zeno.

Կասեք խնդրեմ, երկքաղաքացին իրավունք ունի՞ սոց չվճարի:

Սոց. հատկացում գործատուի կողմից

Hayk.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` մեր աշխատակիցը 28 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, մնացած 2 օրվա աշխատավարձը կազմում է 18 հազ. դրամ, այդ 18 հազ-ի համար պետք է հաշվարկվի 7000 դր. գործատուի սոց, թե ոչ:

ՍՊԸ-ում 5 աշխատող է

Նառա.

Եթե մեր ՍՊԸ-ում 5 աշխատող է, այսինքն ես հանձնում եմ 3 ամիսը մեկ սոց-հաշվետվությունը, իսկ աշխատողս օգոստոսին է գնալու դեկրետ, ես պե՞տք է միայն հոկտեմբերին -եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս նշեմ նպաստի չափը և տեղեկանք վերցնեմ հարկայինից: Կարո՞ղ է հետագայում ասեն, որ ժամկետը անցել է: Եվ մի հատ էլ հարցˋ ես օգոստոսի սոց-ը պետք է չփոխանցե՞մ, այլ տամ աշխատողիսˋ նպաստի մի մասը փակելու համար: Իսկ 3% փոխանցու՞մ եմ:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Միլենա.

Կարող եք պատասխանել, խնդրում եմ, հղիին 140 օրվա համար տրամադրվող գումարը հաշվարկելիս, հաշվի է առնվում նրա զուտ աշխատավարձը` սոց. վճարումները արված, թե հակառակը:

Շնորհակալություն