
Վճարիր հիմա, վայելիր հետո. կուտակային կենսաթոշակային նոր համակարգը մտահոգությունների տեղիք է տալիս
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին Հայաստանն անցնելու է 2011 թվականին հունվարի 1-ից, բազում մտահոգություններ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ մասնագետների շրջանում:
Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք հայտնեց, որ թեև պետությունը պարտադրում է իր քաղաքացիներին ամեն ամիս փոխանցել իրենց աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային կուտակային ֆոնդ, սակայն երաշխիք չի տրամադրում, որ, օրինակ` 25 տարի հետո քաղաքացին իր գումարը հետ կստանա: Մանրամասն

Ա/Ձ սոց. վճար, եկամտահարկ
Nelli.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ, թե
1.Ինչպես է կատարվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա վճարման ենթակա սոց. վճարի գումարը
2.Ինչպես է հաշվարկվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների)
3.Ինչպես է կատարվում շահութահարկի պարզեցված հաշվարկը

Ա/Ձ-ն կատարել է սոցիալական ապահովության վճար
Albert.
Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:

Ա/Ձ տարեկան սոցիալական վճարներ
N.N.
Բարև բոլորին: Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան սոցիալական վճարների հաշվարկման մասին օրենքը, ըստ որի սոցիալական վճարը հաշվարկվում է տարեկան եկամտի նկատմամբ 3%-ի չափով, արդյոք ենթարկվել է փոփոխության, և եթե այո, խնդրում եմ նշեք փոփոխությունը հաստատող փաստաթղթի համարը:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Առևտրի խանութի վերաբերյալ
Ani.
Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ սոց. վճարների վերաբերյալ
Albert.
Եթե անհատ ձեռնարկատերը, պետ ռեգիստրում գրանցվել է 2009 թվականի օգոստոսին, և կատարել է պառտադիր սոց.վճարներ օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ապա պառտադիր է, արդյոք, տարվա վերջում կատարել պառտադիր 60000 դրամից պակասող գումարի մուցումը։
Վերջին մեկնաբանություններ