Tag: սոցապ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատանք նախարարության միջնորդությամբ

Սիրանուշ․

Բարև Ձեզ։

Սոցապ նախարարության միջնորդությամբ աշխատանք գտնելիս արդյո՞ք աշխատավարձի հարկերը վճարում է պետությունը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի թոշակի ավելացում

Տիգրան․

Ողույն։ Ունենք կենսաթոշակային տարիքի աշխատակից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։ Սոց․ ապ․ բաժնում նրան ասել են, որ թոշակի ավելացման համար պետք է 1 ամսով ազատենք ու նորից գործի ընդունենք։ Դա ճի՞շտ է, ու եթե այո, ո՞րն է իմաստը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Կարինե․

Աշխատակցին տրվել է մայրության նպաստ, 01.03.2023-02.08.2023թթ գտնվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Երեխան ծնվել է մարտի 9-ին, եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվել է նպաստը գումարով և ժամկետով։ Հետագա քայլը ո՞րն է լինելու։ Աշխատակիցն ասում է՝ երեխայի ծննդյան 70 օրը լրացել է, ու պետք է ինչ որ հայտ ներկայացնեմ, որ ինքն էլ սոցապում դիմում գրի։ Չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը․ առաջին անգամ եմ առնչվում ֆիզարձակուրդի հարցերի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ մայրության նպաստ

Լիլիթ.

Շրջհարկ վճարող ԱՁ-ի տարեկան շրջանառությունը 58 մլն է կազմել, մայրության նպաստը վճարվել Է 156579, նվազագույն աշխատավարձի 50%-ից Է կատարվել հաշվարկը։ Արդյո՞ք ճիշտ է հաշվել սոցապը, և ո՞ր դեպքում է ամսական հաշվարկման բազան վերցվում շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը 12 բաժանելու միջոցով ։ Շնորհակալ եմ նախապես։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ թուղթ պետք է ուղարկվի սոցապ

Լիլիթ. Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ, եթե մայրության նպաստի միանվագ գումարը արդեն վճարել եմ, դրանից հետո երբ երեխան ծնվում է, սոցապ ի՞նչ թուղթ պիտի ուղարկվի։
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը. Մայրության նպաստի փոխհատուցման համար ներկայացվող փաստաթղթեր
  • ՀՀ ՊԵԿ դիմում
  • բեռնել
  • Տեղեկանք գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին
  • բեռնել
  • ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության դիմում
  • բեռնել
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

    Աշխեն. Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ "Մուտքագրեք" հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Վերջնահաշվարկ

    Քրիստինե. Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
    ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:
    Accountant.am
    ԱյլՀարց ու պատասխան

    Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից

    Grigor. Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

    Սոցապ. անհատական հաշվետվություն

    Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Եթե աշխատողը 05.06-22.10.2012թ.-ը գտնվում էր հղիության և ծննդաբերության արձակուրդում, և 06.06.2012թ.-ին ստացել է նպաստի չափը կազմակերպության կողմից, ապա տարեկան անհատական հաշվետվության մեջ ինչպե՞ս է նշվում` 1. հունիս ամսվա դիմաց նշվում է ամբո՞ղջ նպաստի չափը 2. Թե՞ հունիս-հոկտեմբեր յուրաքանչյուր ամսվա դիմաց համապատասխան գումարի չափերը Կանխավ շնորհակալություն:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

    Անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

    Նարինե. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնեք: Ես ուզում եմ իմանալ անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը, նախապես շնորհակալություն:
    Accountant.am
    Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

    Ա/Ձ սոցապ տարեկան հաշվետվության

    helen. Բարև հարգելիներս, խնդրում եմ արագ արձագանքել. Ա/Ձ -ի սոցապի տարեկան հաշվետվության մեջ գրված է սոցի նվազագույն գումար, որը չպետք է պակաս լինի 60.000 դրամից, սակայն եթե Ա/Ձ-ն աշխատել է 3 ամիս, այնուհետ դադարեցրել է գործունեությունը, ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարգրի 27-րդ տողը, և այն հանձնում եմ թղթային տարբերակով, չէ՞: Եվ ևս մի հարց` անհատական հաշվետվության դեպքում մյուս ամիսները, որ չի աշխատել, ինչպե՞ս եմ լրացնում մյուս աշխատողների համար:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Վարձու աշխատողների գրանցման հայտերի վերաբերյալ

    Հարություն. Հարգելի կոլեգաներ, հարցս կապված է վարձու աշխատողների գրանցման հայտերի ներկայացման հետ: Արդյո՞ք այսուհետ` այսինքն 2013թ. հունվարի 1-ից սոց. ապ. հայտեր չենք ներկայացնելու նոր աշխատողների համար: Որքանով հասկացա` ոչ, սակայն բազմաթիվ ուղեցույցների և իրազեկումների մեջ չեմ հանդիպել նշում դրա մասին: Ինչպես նաև, նախկինում ներկայացնում էինք ձև 5 աշխատողի ստաժի վերաբերյալ: Արդյո՞ք դրա ներկայացումը ուժի մեջ է:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Կազմակերպությունը աշխատող է ընդունել

    Տիգրան. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն սույն թվականի հունվարի 8-ին աշխատող է ընդունել աշխատանքային պայմանագրով: Ի՞նչ պետք է անել` էլեկտրոնային եղանակով գրանցել, թե՞ անհատական տիտղոսաթերթ ներկայացնել սոց. ապ:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Անհատական հաշիվ բացելու կարգ

    Լյուդմիլա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է 2013թ. հունվարի 1-ից գործող Անհատական հաշիվ բացելու կարգին և պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկին, եթե հնարավոր է, օրինակ ուղարկեք excel ֆայլով կամ համապատասխան հղում արեք հետևյալ էլ. հասցեին lyudmila.margaryan շնիկ gmail.com
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Անհատական հաշիվ բացելու կարգ

    Աննա. Հարցս վերաբերում է 2013թ. հունվարի 1-ից գործող Անհատական հաշիվ բացելու կարգին: Նոր ընդունվող աշխատողների մասով ամեն ինչ պարզ է: Ինչպե՞ս վարվել նախկին աշխատողների հետ:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Ձև Ֆ1-ի լրացման վերաբերյալ

    Անի. Սոց. հիմնադրամին աշխատող ընդունելու մասին նոյեմբերին Ձև Ֆ1 լրացնելուց հրամանի համարը պատահմամբ սխալ եմ ներկայացրել` 32-ի փոխարեն 22: 22 համարի հրամանի տակ սեպտեմբերով ընդունված այլ աշխատող էլ ունեինք: Ամսաթիվը ճիշտ է: Ի՞նչ խնդիրներ կառաջանան: Եվ ինչպե՞ս լուծել հարցը:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

    Վաչագան. Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են "պայմանական միավոր" հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ "աշխատանքի դիմաց վճարումների" հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:
    Accountant.am
    Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

    2012թ. հունիսի 26-ի N 196-Ն հրաման

    Լիլիթ. Խնդրում եմ օգնեք հասկանալ` "Անհատական հաշիվ բացելու կարգը և տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը հաստատելու մասին" 2012 թ. հունիսի 26-ի N 196-Ն հրամանը ի՞նչ է իրենից ներկայացնում և ի՞նչ նպատակ ունի: