Tag: ՌԴ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Կարեն․ Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․ 1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։ 2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։ 3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե. Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար. 1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ: 2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ: 3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների: 4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս գտնել ՌԴ-ում իրենց գործունեությունը ծավալող հայերին

Սյուզն. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել, թե ինչպես կարո՞ղ եմ գտնել Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործունեությունը ծավալող հայերի, մասնավորապես՝ սննդի ոլորտում: Կա ինչ-ո՞ր հարթակ, որտեղ կարող եմ փնտրել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել ՌԴ

Արմինե. Բարև ձեզ: Ասեք, խնդրեմ, նորաբաց ՍՊԸ-ն ինչպե՞ս կարող է ՌԴ արտահանել սեփական արտադրության գինի և օղի, մանրամասն քայլերը, ինչի՞ց պետք է սկսել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից

Խաչ. Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ազատվու՞մ է արդյոք հարկերից դեպի ՌԴ արտահանող ընկերությունը

Արամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանամ՝ դեպի ՌԴ արտահանող ընկերությունը (միրգ և բանջարեղեն) ազատվում է հարկերից, ճի՞շտ է: Եվ հարկման բազան ԱԱՀ֊ում դա տվյալ ամսվա կամ եռամսյակի շրջանառության չա՞փն է և ի՞նչ է ներառում իր մեջ՝ միայն ինքնարժե՞ք, թե՞ մինչև սահման հասնելը այլ ծախսերը: "Транзитная декларация"-ն իրենից ի՞նչ է ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

264 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Պետք է ապրանք արտահանի Ռուսաստան: Խնդրում եմ ասեք` արտահանումից հետո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար

Gohar. Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ հարկային դաշտը

Ա.Ա. Հարգելի հաշվապահներ, կա՞ որևիցե մեկը, ում ծանոթ է ՌԴ հարկային դաշտը, ինչ-որ չափով հարկային տեսչություն հանձնվող հաշվետվություններին: Խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտեք, գրեք: