
Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով
Գայանե.
Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար.
1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Շնորհակալ եմ:

Ինչպե՞ս գտնել ՌԴ-ում իրենց գործունեությունը ծավալող հայերին
Սյուզն.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել, թե ինչպես կարո՞ղ եմ գտնել Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործունեությունը ծավալող հայերի, մասնավորապես՝ սննդի ոլորտում: Կա ինչ-ո՞ր հարթակ, որտեղ կարող եմ փնտրել:
Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել ՌԴ
Արմինե.
Բարև ձեզ: Ասեք, խնդրեմ, նորաբաց ՍՊԸ-ն ինչպե՞ս կարող է ՌԴ արտահանել սեփական արտադրության գինի և օղի, մանրամասն քայլերը, ինչի՞ց պետք է սկսել: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից
Խաչ.
Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ
Գոռ.
ԱՁ-ն գնել է բեռնատար և ցանկանում է ապրանք արտահանել ՌԴ։ Ի՞նչ թույլտվություն (լիցենզիա) է դրա համար անհրաժեշտ։

Ազատվու՞մ է արդյոք հարկերից դեպի ՌԴ արտահանող ընկերությունը
Արամ.
Բարև ձեզ։
Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանամ՝ դեպի ՌԴ արտահանող ընկերությունը (միրգ և բանջարեղեն) ազատվում է հարկերից, ճի՞շտ է: Եվ հարկման բազան ԱԱՀ֊ում դա տվյալ ամսվա կամ եռամսյակի շրջանառության չա՞փն է և ի՞նչ է ներառում իր մեջ՝ միայն ինքնարժե՞ք, թե՞ մինչև սահման հասնելը այլ ծախսերը: "Транзитная декларация"-ն իրենից ի՞նչ է ներկայացնում:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք ՌԴ քաղաքացին կարող է լինել ԱՁ
Նարինե.
Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք ՌԴ քաղաքացին, ով բնակվում է ՀՀ-ում, կարող է լինել անհատ ձեռներեց: Եվ ՌԴ քաղաքացին կարո՞ղ է աշխատել ՀՀ-ում որպես հաշվապահ:

Արտահանում ՌԴ
Արտակ.
Բարև ձեզ: Ես առաջին անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկ արտահանել: Ի՞նչ ընթացակարգեր են պահանջվում այդ դեպքում:

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ


ՌԴ գրանիտե քարի արտահանման համար
Artur.eghikyan.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` ՌԴ գրանիտե քարի արտահանման համար ի՞նչ մաքսավճարներ են գանձում և ի՞նչ ընթացակարգեր ու փաստաթղթեր են պահանջում: Կանխավ շնորհակալություն:

ՌԴ քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար
Gohar.
Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը:
Կանխավ շնորհակալություն:

ՌԴ հարկային դաշտը
Ա.Ա.
Հարգելի հաշվապահներ, կա՞ որևիցե մեկը, ում ծանոթ է ՌԴ հարկային դաշտը, ինչ-որ չափով հարկային տեսչություն հանձնվող հաշվետվություններին: Խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտեք, գրեք:
Վերջին մեկնաբանություններ