
Անշարժ գույքի վարձակալություն
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ֆիզ․ անձը իրեն պատկանող անշարժ գույքը տվել է վարձակալության ԱՁ-ի, կամ ՍՊԸ-ի: Եթե գործարքը կադաստրում պետական գրանցում չի ստացել, ապա այստեղ ի՞նչ անելիք ունի ֆիզ անձը: Եվ խախտումների դեպքում ինչպիսի՞ պատասխանատվության կարող է նա ենթարկվել: Շնորհակալություն։

Անշարժ գույքի վարձակալություն հարկային գործակալի առկայության դեպքում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, եթե անշարժ գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, այսինքն հանդիսանում է հարկային գործակալ (վարձավճարը արտացոլվում է ամսական եկամտային հարկի հաշվարկում), արդյո՞ք այդ դեպքում էլ վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի "Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը"։ Եվ արդյո՞ք տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է պետական գրանցման։ Շնորհակալություն։

Մարդատար ավտոմեքենայի ԱԱՀ հաշվանցման սահմանափակում
Նարեկ․
Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.
Հարց-Կասե՞ք՝ ո՞րն է օրենքով սահմանված կարգով ստացած պետական գրանցումը ։
Վերջին մեկնաբանություններ