Tag: ՊԵԿ

Accountant.am
Նորություններ

Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով...
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին

Ամալյա. Հարցս հետևյալն է. Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե. Բարև ձեզ։ Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Արփինե. Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ

Արեգ. Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ: Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար: 2 հարց` 1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում: 2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
Accountant.am
Նորություններ

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։ Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին

Աղբյուր՝ lragir.am "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" և "Հարկերի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում: "Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա",- "Արմենպրես"-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված: Աղբյուր՝ lragir.am
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Կարեն. Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապահովագրական ընկերությունների հարկման արտոնությունների հետ կապված

willo. Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի կամ կարող է նամակով խնդրել ՀՀ ԿԲ նախագահին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի ՊԵԿ-ին` ապահովագրական ընկերություններին հարկումից ասենք 2 տարով ազատելու առաջարկով: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ շատ է հետաքրքիր: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”

Աղբյուր` panorama.am "Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի": Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին: "Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը",- ասաց Գ.Խաչատրյանը:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թ. ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը

Աղբյուր` panarmenian.net Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: Մանրամասն
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվելու համար

Հելեն. ՍՊԸ-ն սխալմամբ անցել է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության: Հնարավո՞ր է արդյոք 2011թ-ի գոնե այս երկու ամսվա համար դիմում գրել ՊԵԿ և հրաժարվել այդ հարկից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Ա. Հայրապետյան. Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր

Ռուբեն. Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։ Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։ Շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ի պատվիրակությունն այցելել է Միացյալ Թագավորություն

Փետրվարի 21-22-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեվիդ Հարթնետի (David Hartnett) և KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի (Laughlin Hickney) հետ: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Հայաստանն ու Արցախը զարգացնում են համագործակցությունը հարկային ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Մանրամասն