Tag: պարտավորություն

ԱՁ ակտիվների և պարտավորությունների հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։

Ա/Ձ դադարեցում

Լիանա.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն պետք է դադար տա։ Աշխատող չունի, շրջանառությունը 0 է։ Զրոյական հաշվետվեւթյուններից բացի հարկային պարտավորություններ կա՞ն՝ սոց. 5000, եկ․ 5000 և դրոշմանիշային։ Հարկատեսակը կա՞պ ունի։

Հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Նվիրատվության արդյունքում ձեռք բերված գույքը կարո՞ղ է գոյացած հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձվել։

Ժ/պ պարտականություններ

Ժ/պ-ի ֆիզարձակում գտնվելու ընթացքում լիազորությունները ու՞մ վրա է դրվում։

Անհուսալի պարտքի դուրսգրում

Քրիստինե․

Բարև ձեզ։ Եթե պարտավորության 3 տարին լրացել է, ապա պարտքը ջնջվու՞մ է։ Ինչպե՞ս են արվում ձևակերպումները։

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:

Վերջնահաշվարկ

Անուշ.

Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:

Տույժ և տուգանքի մարում

Մարինե.

Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:

Սոց. փաթեթի հետ կապված

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս ազատվել է աշխատանքից և սոց. փաթեթից օգտվել է, բանկից բերել է պարտավորության մասին տեղեկանք, որ պետք է փոխանցել։ Ըստ օրենքի պետք է փոխանցե՞լ:

240 ձև հաշվետվության լրացման հետ կապված

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Հարկայինի 240 ձևի 8-րդ բաժնի տեսքը հետևյալն է. ակտիվներ 16 տող. 3 սյուն 1 126 507, 16.5 պակասեցվել է 1 010 451, մնացորդ 116 056: Պարտավորություններ բաժնում՝ 22.3 1 010 451, 22.5՝ պակասեցվել է 1 010 451, այլ կրեդիտորական պարտքեր՝ 27.3 1 160 56: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է գրեմ չբաշխված շահույթ տողում: Կանխավ շնորհակալ եմ:

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ – 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ – 52131 կտ – 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը

Արթուր.

Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է ասել, որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը, որպեսզի վարչական գա, արգելանք դրվի, և ո՞ր հոդվածով է կարգավորվում:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ

Hayk.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն

Hayk.

Բարև Ձեզ,
Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար:
Շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։

Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով

Samvel.

Կազմակերպությունն ունի իրացումից ԱԱՀ 12 000 դրամ, ձեռքբերումներից ԱԱՀ 192 000 դրամ, վճարում ԱԱՀ 100 000 դրամ: Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով:

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:

Ինչպե՞ս կատարել ԱՁ-ի կասեցում, եթե կա չկատարված պարտավորություն

Եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցին: Որպես ԱՁ ունենք դատական կարգով շահած գործ (գումարի բռնագանձում): ԱՁ-ն ցանկանում ենք կասեցնել: Ցանկանում եմ հասկանալ` ԱՁ-ի կասեցման դեպքում տվյալ պարտավորությունը դառնու՞մ է անձնային և գումարի բռնագանձում տեղի է ունենում, թե՞ ԱՁ-ն կասեցնելու դեպքում դատարանի որոշումը ևս չեղարկվում է: Ուղակի այս պահին ԱՁ-ն այլևս ոչ մի գործունեություն չի իրականացնում:

Ի՞նչ ձևակերպում տալ

Սեդա.

Բարև ձեզ: Հարկային ստուգումից հետո առաջացել են շահութահարկի, բնապահպանական հարկի պարտավորություններ: Խնդրում եմ, ասեք՝ ինչ ձևակերպում տամ:

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ, եթե բանկում ունի չմարված պարտավորություն

Իրինա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ՝ եթե հղին ունի բանկերի հետ կապված չկատարած պարտավորություններ, բանկն իրավունք ունի՞ ֆիզ. արձակուրդի գումարի վրա կալանք դնի: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան.

Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:

Պարտավորությունների հաշվառում

Երազիկ.

Բարև ձեզ: «Պարտավորությունների հաշվառում» թեմայի մասին նյութեր են հարկավոր, որտեղի՞ց կարող եմ օգտվել:

ՀԿ-ն ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր

Ստելլա.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:

“Հարկային պարտավորություններ” բաժին

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ձեզ մոտ “Հարկային պարտավորություններ” բաժինը ճիշտ է ցույց տալիս հարկերի գծով պարտքերն ու գերավճարները: Եվ ընդհանրապես արդյո՞ք դրանք ճիշտ թվեր են, թե՞ հնարավոր է ՀՏ ծրագրային խնդիրների հետ կապված սխալներ լինեն:

Ակտիվների և պարտավորությունների գույքագրում

Արաքսյա.

Խնդրում եմ ասեք` կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գույքագրմանը ի՞նչ գործընթաց է հետևում, և որտեղի՞ց կարող եմ օգտվել:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն: