Tag: պայմանագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոցապ վճարումներ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար: Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք: Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով: Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել, եթե ժամանակ առ ժամանակ(Ա/Ձ քաղ-իրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5000 դրամ դրա համար), պետք արդյոք կատարել Սոց ապ վճարումներ տվյալ մատուցողի համար? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման պայմանագիր

andranik. Եթե ծառայության մատուցման պայմանագրում գրված է վճարել ինչ որ գումար, ընդ որում նշված գումարը ենթակա է հարկման և այլ պարտադիր վճարների գծով նվազեցման` օրենքով սահմանված կարգով և չափերով: Այս դեպքում 3 տոկոս սոց պահվում է?
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոտարական վավերացում

Հովհաննես. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: 2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան: Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական հիմունքներով աշխատողների վերաբերյալ

Հասմիկ. Սոց.Ապ.Պետ.հիմնադրամի անհատական տարեկան հաշվետվությունը (F10, Ձև 9), պետք է, արդյո՞ք ներկայացնել քաղ. իրավական հիմունքներով աշխատողների համար:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս

Աննա. Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ 3 հարցով. 1.Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս բացի հայտից նաև պետք է ստաժի ձևաթուղթ լրացնել?(Չնայած,որ աշխատանքային գրքույկում ոչինչ չենք գանցում) 2.Եթե կազմաերպությունը բացվելէ փետրվարին,իսկ ունի ծախսեր հիմնավորող ՀԴՄ կտրոններ հունվարին,ինչպես եմ գրելու դրամարկղային գրքի մեջ,դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով? 3.Եթե կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա վարձակալել,ինչպես սահմանել վարձավճարը և այդ գումարը վարձակալողի համար համարվում է ծախս,այն կարելի է հանել համախառն եկամտից??? Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Արմեն. Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք այս հարցիս:Եթե կազմակերպության հիմանդիրը անհատույց սկզբունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տրամադրում է ընկերությանը և ըստ դրա կնքվում է նոտարական վավերացումով համապատասխան պայմանագիր, արդյոք հարկային մարմինները թույլ են տալիս դրա օգտագործման ընթացքում տրանս. միջ. վերաբերող կառարվելիք ծախսերը վերագրել կազմակերությանը և արդյոք որպես անհատույց այլ հարկային պարտավորություններ չի առաջացնում.....նախապես շաաաաաաատ շնորհակալ եմ.....
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալության պայմանագրի օրինակելի ձև

Աննա. Հնարավո՞ր է տրամադրել առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի`օրինակ գազել մակնիշի ավտոմեքենայի վարձակալության պայմանագրի օրինակելի ձև և անհրաժեշտ է նոտարի վավերացումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր կազմելիս

Աննա. Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին,աշխատանքային պայմանագիր կազմելիս 4.10 -ում ինչ տոկոսադրույք եք դնում ,արդյոք դա 15%??????Խնդրում եմ պատասխանեք
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ,կարղ եք օգնել ինձ քաղաքացիական պայմանագրերի հարցով:Եթե ունեք պայմնագրի նմուշ,խնդրում եմ ուղարկեք և խնդրում եմ կասեք նման պայմանագրերի վարման ձևը,կարգը,պահումները Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Acrobat Reader "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել է տիպային պայմանագրերի ժողովածու, որը ներառում է հետևյալ պայմանագրերը.
  • Առքուվաճառքի պայմանագրեր
  • Բանկային պայմանագրեր
  • Վարձակալության պայմանագրեր
  • Լիազորագրի տիպային ձև
  • Մատակարարման պայմանագրեր
  • և այլ պայմանագրերի տիպային ձևեր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ

Նաիրա. Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին: Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ը պայմանագրերով մատուցել է ծառայություններ

Ալբերտ. Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում: Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը: Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

Zara. Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ: