
Ա/Ձ-ն աշխատելու է վարձակալված տարածքում
Արթուր.
Բարև ձեզ, եթե հնարավոր է օգնեք.
Ես ցանկանում եմ հիմնել Ա/Ձ, որը աշխատելու է վարձով վերցրած տարածքում, ցանկանում եմ իմանալ վարձակալության պայմանագիրը պետք է կնքել, նոր զբաղվել ա/ձ ով, թե սկզբից գրանցեմ ա/ձ-ն, նոր արդեն ա/ձ-ով կնքեմ պայմանագիրը, նախապես շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել մեկ հարցում..
Ցանկանում եմ կնքել աշխատողի հետ ՔԱՂ.-ԻՐԱՎԱԿԱՆ պայմանագիր, քանի որ նա պետք է աշխատի շաբաթական ընդամենը 1 օր: Խնդիրը նրանում է, որ աշխատավարձը պետք է լինի ֆիքսված ամեն աշխատանքի ներկայանալու օրվա և ծառայություն մատուցելու համար X դրամ: Ինչպե՞ս դա կարելի է նշել պայմանագրում, որպիսի հետագայում խնդիրներ չառաջանան աշխ./քաղ.-իրավ. պայմանագիր հարթությունում:

Անհարգելի բացակայություն
VVV.
Եթե աշխատողը ամսվա երկու օրը ներկայանում է աշխատանքի, իսկ մնացած բոլոր օրերին անհարգելի բացակայում է, արդյոք գործատուն իրավունք ունի ամսվա վերջում լուծելու նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և եթե այո, ապա ինչ հիմքով:
Շնորհակալություն

Գույքի վարձակալության պայմանագիր
Աննա.
Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել, կարող եք ինձ օգնել. ինձ շտապ հարկավոր է գույքի վարձակալության պայմանգրի լուծարման օրինակելի ձև, եթե այդպիսին կա: Պարզապես չգիտեմ, թե ինչպես այն ճիշտ կազմեմ:
Շնորհակալություն:

Եթե գործատուն կնքել է քաղ. իրավական պայմանագիր
Նարեկ.
Եթե գործատուն կնքել է քաղ. իրավական պայմանագիր (օրինակ` հինգ հոգուց բաղկացած անձանց հետ, որոնք պետք է կատարեն որոշակի աշխատանք և դրա համար կստանան յոթ հարյուր հազար դրամ), ապա նա քանի հոգու համար է սոց. վճար կատարում և այդ հինգ հոգին արդյոք այդ գործատուի համար համարվում են վարձու աշխատողներ:
Կանխավ շնորհակալ եմ...

Հաշվետվությունների հանձնում
Աննա.
Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:

Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր
Artur.
Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող
V.
Բարև ձեզ,
Կխնդրեի պատասխանել մի հարցի:
ԱՁ-ն ունի երկու խանութ եվ յուրաքանչյուր խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք եվ երևի այդ ֆիրմաների հետ կկնքվի պայմանագիր, 2 խանութում էլ պետք է վաճառվի հագուստ, այդ երկու ֆիրմաներն էլ հարկվում են ԱԱՀով: Այսինքն ամեն խանութում պետք է վաճառվի միայն մեկ ֆիրմայի ապրանք:
Հարց.
Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ԱԱՀ չվճարող:

Վարձակալության պայմանագիր
Արտակ.
Ի՞նչ է անհրաժեշտ երկու ֆիզիկական անձաց միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագիր
Նանե.
Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ?
Կանխավ շնորհակալություն

Կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր
Ադրիանա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. 2 կազմակերպությունների միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, 2 ամիս անց մյուս կողմը գրություն է ուղարկում, որ խնդրում է գումարը փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվին: Արդյոք հնարավոր է նման բան կամ հավելյալ ինչ է հարկավոր, որպեսզի գործարքը ճիշտ լինի:

Փորձաշրջանի վերաբերյալ
Սյուզի.
Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը "հեշտացնում է" պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել:

Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ
N.N.
Բարև բոլորին: Հարց ...արդյոք աշխատանքային պայմանագրում պարտադիր է նշել գրանցամատյոանում գրանցման համարը և ամսաթիվը:

Հատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց
Կարեն.
Հարգելի կոլեգաներ, արդյոք անորոշ ժամկետով կնքված աշխ. պայմանագրի դեպքում մինչև 6 ամիսը լրանալը դրա լուծման ժամանակ աշխատողին վճարվում է հատուցում` յուր. ամսվա համար 2 օր հաշվարկով: Չէ որ..."առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:"

Ատամնաբույժի հետ կնքվել է աշխ. պայմանագիր
Հռիփսիմե.
Հարգելի բարեկամներ հայցում եմ ձեր օգնությունը, հիվանդանոցում ատամնաբույժի հետ կնքվել է աշխ.պայմանագիր որի համաձայն աշխատավարձը սահմանվել է իր կողմից դրամարկղ վճարած գումարների 50%-ի 60%, բայց նա չի վճարում և աշխատավարձ չեն հաշվարկում, չեն վճարում նաև սոց վճար:Հաշվապահ չեմ բայց պիտի ստուգեմ, ասեք խնդրում եմ արդյոք երկու դեպքում էլ չեն խախտում համապատասխան օրենքներ: Շնորհակալ եմ:

Միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև
Նելլի.
Բարև Ձեզ
Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում
Karen.
Հարգելի կոլեգաներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում արդյոք ներկայացվում է ստաժի ձևաթուղթ, բացի այն, որ ձևեր 8, 9, Ֆ1, Ֆ10 ներկայացնում ենք...

Փոխառության պայմանագիր
Արտակ.
Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Եթե ինչ-որ մեկը ունի փոխառության պայմանգրի նմուշ, խնդրում եմ ուղարկել:

Վարձակալության պայմանագրի վավերացում
Արսեն.
Հարգելիներս, երկու ՍՊԸ-ների միջև վարձակալության պայմանագիր կնքելու և դրա վավերացման համար Մեր տարածքային նոտարը մի շարք փաստաթղթերի հետ միասին պահանջել է նաև ներկայացնել ՍՊԸ-ների արձանագրության որոշումներ, որում նշվում է ՍՊԸ-ների մասին ՀՀ Օրենքի 48 հոդվածը: Ես չգտա կայքերում նման օրենքի մասին տեղեկություն, կցանկանայի իմանալ քանի մասից է բաղկացած այդ օրենքը և որ մասն է վերաբերվում վարձակալությանը որպես խոշոր գործարք

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Մարինե.
Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, թե արդյոք քաղիրավական պայմանագիր կարող եմ կնքել իմ հիմնական աշխատողի հետ:
Վերջին մեկնաբանություններ