Tag: պայմանագիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն): Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` պայմանագրային աշխատողին վերջնահաշվարկ տրվու՞մ է արդյոք պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր կնքելիս

Գառնիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասացեք, թե աշխատանքային պայմանագիր կնքելիս այս տարվա դրությամբ պայմանագրի համարը զրոյացվու՞մ է (օրինակ` 1), թե՞ շարունակվում է հերթական համարով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի տեսչություն ներկայացվող հաշվետվություն

Anushik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին աշխատանքի պետ. տեսչություն ներկայացվող հաշվետվության մեջ պե՞տք է ներառել քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան

Զառա. Բարև ձեզ: Գիտեմ, որ պարտադիր չէ վարել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Ի՞նչ իրավական ակտով, որոշմամբ է այն կարգավորվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում

Մարինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն որևէ կերպ ձևակերպել իր անվամբ /ոչ ԱՁ-ով/ ինտերնետ կայքի դոմենի ձեռքբերման ծախսը, կնքվու՞մ է վարձակալության պայմանագիր, թե՞ ի սկզբանե պետք էր ձեռք բերել ԱՁ-ով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Կարեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պայմանագրի կնքում

Կառա. Բարև Ձեզ: Ո՞ր գործարքների դեպքում են պարտադիր կնքում պայմանագրեր, կա՞ ինչ որ դրամային ցենզ: Օրինակ, մեզ համար ծառայություն են մատուցել 7000 դրամի չափով: Պե՞տք է արդյոք կնքենք պայմանագիր, թե՞ միայն վճարենք հաշվի հիման վրա: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վաճառք

Անի. Ավտոմեքենան վաճառել եմ փոխառության պայմանագիր կազմելով, վեց ամիս ժամկետով, նաև տրամադրել եմ գնորդին լիազորագիր վեց ամսով: Ինձ կարո՞ղ եք ասել, եթե իմ գումարը չվճարեն վեց ամսում, ապա ես ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիր Ա/Ձ հետ

Gayane. Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, կազմակերպությունը կնքել է պայմանագիր Ա/Ձ -ի հետ 3 ամիս ժամանակով, պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վճարվի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, ես ինչպե՞ս եմ վճարումˋ միանվագ, թե ամեն ամսվա համար, նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր

Արմեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն

Սոֆա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Հարսանյաց սրահը (ՍՊԸ) ֆիզ. անձից վերցնում է վարձակալությամբ հարսանյաց զգեստներ և տալիս վարձով: Ի՞նչ պայմանգրեր պետք է կնքել ֆիզ. անձանց հետ: Եթե կան օրինակներ, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Diana. Հարգելի հաշվապահներ և իրավաբաններ, խնդրում եմ օգնեք քաղ.իրավ պայմանագրի հետ կապված հետևյալ հարցերում. 1. Ի՞նչ ժամանակով է կարելի կնքել քաղ.իրավ պայմանագիրը, եթե պայմանագրում նշված չէ գինը (գործարքային է) 2. Կարելի է արդյոք պայմանագիրը կազմել հետևյալ սկզբունքով. պայմանագիրը գործում է 2/երկու/ ամիս ժամկետով, իսկ վճարումը իրականացվում է հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Միքայել. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Անի. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ես ընդունել եմ աշխատողին աշխատանքի առանց պայմանագրի, միայն հրամանով, ու նշել եմ "ընդունել աշխատանքի մեկ ամիս ժամկետով", ամիսը լրացել է, և նա դեռ աշխատում է, ստացվում է` նա դարձել է անորոշ ժամկետով աշխատող, բայց քանի որ պայմանագիր չունի, ես ուզում եմ կնքել նրա հետ պայմանագիր ու նոր հրաման տալ, օգնեք խնդրում եմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանի ընդունման մասը: