Tag: պայմանագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

Լուսի. Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Haykuhi Antonyan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սխալմամբ նշվել է քաղաքացիաիրավական հարաբերությունների ժամկետ

Mariana. Աշխատակցին էլ. եղանակով գրանցելուց նշել եմ ոչ միայն աշխատանքային հարաբերությունների սկիզբը, այլ նաև սխալմամբ քաղաքացիական հարաբերությունների սկիզբը: Նման սխալ կրկնվել է 15 աշխատակիցների մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ չունի պայմանագրեր հաճախորդների հետ

Tigran. Հարգելի ընկերներ, ԱՁ-ն զբաղվում է խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Սակայն իր հաճախորդների հետ չունի պայմանագրեր: Այդ հանգամանքը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել և ինչպիսի՞:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ցանկանում է ՓԲԸ-ի տարածքում անհատույց վարձակալության պայմանագիր կնքել

223 Արթուր. Բարև ձեզ: 1. Եթե ԱՁ-ն ուզում է ՓԲԸ-ի տարածքում տարածքի (գույքի) անհատույց վարձակալության պայմանագիր կնքել, արդյո՞ք ՓԲԸ-ի մոտ առաջանում է անհատույց վարձակալությամբ տրամադրվող տարածքի համար կադաստրային արժեքի 5%-ի չափով պարտավորություն: Ինչպե՞ս է որոշվում կադաստրային արժեքը 1 մետր քառակուսի տարածքի համար: Եթե տարածքը (սենյակը) 80 քառակուսի մետր է, կարելի՞ է արդյոք վարձակալել, օրինակ, 30 քառակուսի մետրը: 2. Եթե ԱՁ-ն ՓԲԸ-ի տարածքում վարձակալությամբ (անհատույց) տարածք (սենյակ) է վերցնում և ՓԲԸ-ի տնօրենի ու ԱՁ-ի (ԱՁ-ի տնօրենի) միջև կնքվում է պայմանագիր, արդյո՞ք պարտադիր է պայմանագրի նոտարական վավերացումը: Իսկ առհասարակ առանց պայմանագրի ԱՁ-ն կարո՞ղ է ՓԲԸ-ի տարածքում գործունեություն (ծառայություն) իրականացնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել

Լուսի. Կազմակերպությունը բոլոր աշխատողների հետ կնքում է նոր աշխատանքային պայմանագրեր: Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել կենսաթոշակային տարիքը լրացած անձանց հետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի ձև

Լիանա Պողոսյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք քաղաքացիաիրավական պայմանագրի ձև՝ բուժհաստատությունում աշխատոող ընդունելու համար: Կա՞ն տարբերություններ քաղաքացիաիրավական պայմանագրերի մեջ, թե որ հաստատությունում ես գործի ընդունում աշխատողին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի նվազագույն շեմի հետ կապված

Liana Pogosyan. Խնդրում եմ ինձ ասել` եթե բժշկին ես ընդունում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի, բժշկի կատարած վիրահատության քանի՞ տոկոսը պետք է վարձատրեմ: Կա՞ արդյոք նվազագույն շեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Աննա. Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ նշեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տնօրենի պայմանագրում փոփոխություն կատարելու համար, մասնավորապես աշխատավարձի փոփոխության դեպքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին

ARMNAVASARDYAN. Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին: Խնդրում եմ բացատրեք` ինչպիսի՞ փաստաթղթերով է կատարվում վերը նշված գործընթացը (կոմիսիո՞ն, թե՞ գործակալական պայմանագիր պետք է կնքել) և ամեն անգամ գրքեր առաքելիս (պայմանագիր կնքելուց հետո) ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների

Ռուզան. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը (ռեստորան) ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների (մատուցողների) ամսվա մեջ մի քանի օր: Ի՞նչ պայմանագիր կնքեմ նրանց հետ (ծառայությունների վճարովի մատուցմա՞ն): Արդյո՞ք այլ փաստաթղթեր էլ պիտի կազմվի նրանց հետ: Եվ արդյո՞ք ամեն անգամ պետք է կատարվի այդ թղթաբանությունը (ենթադրենք 2 օրը մեկ կանչում ենք աշխատանքի): Կանխավ շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը

Գոհար. Ասացեք խնդրեմ, եթե պայմանագիր եմ կազմում ռուսական ընկերության հետ և ունեմ ռուբլու հաշիվ, ապա ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ցեսիայի պայմանագրի օրինակ

HasmikSed. Բարև ձեզ: Ինձ հարկավոր է ցեսիայի պայմանագրի օրինակ: Կխնդրեի օգնել այս հարցում: Խնդրում եմ առկայության դեպքում ուղարկել hasmik52005 շնիկ yandex.ru էլ-փոստով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել

Anush. Հարգելի կոլեգաներ, գրանցել եմ ՍՊԸ, որի հիմնադիրը նաև հանդիսանում է տնօրեն, արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փոխառության վերադարձ

Մարգարիտա. Բարև ձեզ, կասե՞ք` եթե հիմնադիրը կազմակերպությանը փոխառություն է տվել պայմանագրով, հիմա պետք է հետ վերադարձնենք, պե՞տք է փոխառության հետ վերադարձի պայմանագիր կնքենք: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Էմիլ. Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ: