
Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ
Մադլենա․
Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս բաշխել չբաշխված շահույթը
Անահիտ․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն ունի 2 սեփականատեր՝ 50% բաժնեմասերով։ 2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը ինչպե՞ս պետք է բաշխել։ Իմ կարծիքով մինչև նոյեմբեր կուտակված շահույթը պետք է բաշխել հավասարաչափ, փոփոխությունից հետոյինը՝ ամբողջությամբ վճարել 100% բաժնեմասով սեփականատիրոջը։

Չբաշխված շահույթի բաշխում վնասի դեպքում
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. ՍՊԸ-ն 2020թ ունեցել է շահույթ ՝ 350 000 դրամ, 2021-ին վնաս ՝ 6 400 000 դրամ, իսկ 2022-ին շահույթ ՝ 4 200 000 դրամ, 2023ին էլ շահույթ ՝ 2 400 000։ Հիմա ես վնասից հետո իրավունք ունե՞մ 2022 և 2023 թթ-ի շահույթը բաշխել, թե՞ ոչ:

Շահաբաժնի եկամտային հարկի փոխհատուցում
Տիգրան․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ ՀՕ 159 4-րդ կետը կիրառելու համար Կառավարության Սահմանված կարգը ի՞նչ որոշումով կամ նորմատիվային ակտով կարող եմ գտնել։ Խոսքը գնում է ֆիզ․ անձ մասնակցին բաշխված շահույթի գծով եկամտային հարկի փոխհատուցման մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

Չբաշխված շահույթի մասնակի բաշխում
Արեգա․
Բարև Ձեզ։ Հարգելիներս, ունեմ այսպիսի հարց․ ենթադրենք 2022թ․ բաշխման ենթակա շահույթը կազմում է 100 միլիոն դրամ: 2024թ. ՍՊԸ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նաև միակ հիմնադիրը, ցանկանում է բաշխման ենթակա այդ գումարից 2024թ․ ստանալ 25 միլիոն դրամը: Հարցս այսպիսին է՝ կարո՞ղ է ստանալ 25 միլիոն դրամը ,թե՞ պետք է ամբողջությամբ վճարվի: Ինչպե՞ս է դա կատարվում:

Վնասի արտացոլում հաշվետվության մեջ
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը 2022 թվականի վերջով ունեցել է 5 մլն չբաշխված շահույթ, որը ցույց եմ տվել շահութահարկի հաշվետվության 8-րդ բաժնի 32-րդ տողում։ 2023 թվականին ընկերությունը վճարել է 5 մլն շահույթը, իսկ 2023 թվականին ունեցել է 2 մլն վնաս։ Կասե՞ք՝ ո՞նց լրացնեմ այս դեպքում 32-րդ տողը։ Եթե սկզբնական մնացորդը ցույց տամ 5 մլն, ավելացում չունի, իսկ պակասեցումը 7 մլն (5 մլն վճարում+2 մլն վնաս), մնացորդը մինուս 2 մլն դրամ կլինի, բայց լրացնելիս մինուսով չի թողնում ծրագիրը։

Շահութահարկի գերավճար
Հասմիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հասկանալ այս հարցը․ եթե կազմակերպությունը ունի գերավճար շահութահարկի կանխավճարներից, որը առաջացել է 2023թ․ վճարված 2022թ․ շահույթից, իսկ 2023թ․ շահույթը քիչ է, կրկի՞ն պետք է փոխանցեմ կանխավճար, թե՞ դա կմաշացնեն։

Շահաբաժնի վճարում
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։

Շահաբաժնի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի 2022 թվականի տարվա վերջով 20 000 000 մլն չբաշխված շահույթ (հաշվային պլանով 342 հաշիվը)։ 2023 թվականի Փետրվարի 5-ին հայտարարել է շահաբաժին, ձևակերպել եմ ՝ դ․տ 342 կ․տ 529 – 20 000 000, 2023 թվակաին մարտ ամսին վճարել եմ 20 000 000 շահաբաժինը։ Կասե՞ք՝ ինչպե՞ս ձևակերպեմ։

Եկամտային հարկ շահաբաժնից
Կարեն․
Բարև Ձեզ։ Շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը։
Հարց․ Եկամտային հարկի պարտավորությունը ե՞րբ է առաջանում։

Եկամտային հարկի վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։Կխնդրեմ օգնեք։ Ընկերությունը 2018 թվականից մինչև հիմա ունի 150 մլն չբաշխված շահույթ։ Եթե 2023 թվականի փետրվար ամսին ընկերությունը որոշում է հայտարարել շահաբաժինների վճարման մասին և 150 մլն դրամը ցանկանում է դեկտեմբեր ամսին վճարել։ Եթե նշված գումարը վճարի բաժնետերին, իսկ բաժնետերը այդ գումարը ներդնի ընկերության կանոնադրական կապիտալում, կարո՞ղ է ընկերությունը հետ ստանալ շահաբաժնի վճարումից առաջացած եկամտային հարկը։

Շահաբաժին
Արեգա․
Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:
Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.
Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։

Սխալ վճարված շահաբաժին
Աստղիկ.
2022թ. հունիսին, որպեսզի դրամարկղի մնացորդը նվազեցնեմ, անցած տարիներին չտրված շահաբաժին եմ տվել հիմնադրին, բայց շահաբաժնի գումարը քիչ էր քան կուտակված շահույթը: 2022թ. 6 ամսվա կտրվածքով հաշվարկել եմ հարկվող շահույթ, ավելացրել կուտակված շահույթին և վճարել շահաբաժին, հաշվետվության մեջ ներկայացրել և վճարել 5 տոկոս: Հասկանում եմ, որ սխալվել եմ: Խնդրում եմ ձեր օգնությունը, բացի փոխառություն ձևակերպելուց ուրիշ ի՞նչ ձևով կարող եմ շտկել սխալս:

Հաշիվների փոխմարում
Սուրեն․
Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Կազմակերպությունը 412 հաշվով ունի փոխառության պարտավորություն հիմնադիր տնօրենի նկատմամբ։ Մյուս կողմից էլ 342 հաշվում ունի դեբետային մնացորդ, այսինքն՝ նախորդ տարիների չբաշխված շահույթ։ Կարող եմ արդյո՞ք 412-ի կրեդիտը մարեմ առկա 342-ի դեբետով, թե՞ ոչ։ Ինչ ռիսկեր կամ նյուանսներ կան։ Շնորհակալ եմ։

Կուտակված շահույթի բաշխում

Չբաշխված շահույթ

Շահույթի բաշխման որոշման ձև

Կուտակված շահույթ

Շահութահարկի հաշվետվության

240 ձև հաշվետվության լրացման հետ կապված

Ո՞ր տողում արտացոլել չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդը

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Չբաշխված շահույթի վճարում դրամարկղից

Շահույթի բաշխում

Շահաբաժինների վճարում հիմնադիրներին

Ո՞ր հաշիվները պետք է կիրառել

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Վերջին մեկնաբանություններ