Tag: ոչ ռեզիդենտ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման վայր

Արթուր. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։ Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր դեպքում է դուրսգրվում ինքնահաշիվ

Նատա. Բարև ձեզ։ Ես ունեմ երկու հարց. 1) եթե հայկական կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտին` ինչպե՞ս գրել invoicing։ 2) Ո՞ր դեպքում է դուրս գրվում «ինքնահաշիվ»: Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ե՞րբ դուրս գրել հաշիվը

Գևորգ․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։ Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղեկանքի օրինակ

Արմինե․ Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ուղարկել ոչ ռեզիդենտ անձի համար բանկում հաշիվ բացելու տեղեկանքի օրինակ, որտեղ նշվի, որ ոչ ռեզիդենտ անձի հետ քաղիրավական պայմանագրի համաձայն փոխանցումներ պետք է արվի համաձայն սույն հաշվի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի Ա/Ձ

Աննա․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր

Հովհաննես. Բարև ձեզ: ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր և հաշվետվություններ։ 1․ ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ (հավաստագիր ունի, աշխատում է հարկման ընդհանուր համակարգում) ի՞նչ հարկեր է վճարոմ։ 2․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել հարկային մարմին, և եթե կան հաշվետվություններ, որոնք պետք է հանձնել ՏՏ Նախարարություն (ամսական, եռամսյակային, տարեկան), խնդրում են ասել։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում

Անի. Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Լանա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ ոչ ռեզիդենտը, որը Գերմանիայի հանրապետության ռեզիդենտն է համարվում, ծառայություն է մատուցել մեր կազմակերպության համար ՀՀ-ում և ներկայացրել է ռեզիդենտության մասին տեղեկանք: Հարց՝ 1. Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից որպես հարկային գործակալ, որը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, պե՞տք է արդյոք պահել հարկ և դուրս գրել ինքնահաշիվ, թե՞ ոչ։ 2. Հարկային գործակալը շրջհարկով աշխատելու դեպքում պե՞տք է արդյոք ոչ ռեզիդենտից հարկի պահում կատարի, եթե ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք չի ներկայացնում, կամ այն երկրի ռեզիդենտն է հանդիսանում, որի հետ ՀՀ համաձայնագիր չունի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սոց․ վճարի հետ վերադարձ

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը, ով ՀՀ քաղաքացի չէ, սակայն ուներ ՀՀ-ում աշխատելու թույլտվություն, ազատվում է աշխատանքից և նրա սոց․ վճարները պետք է հետ ստանա։ Կխնդրեմ նշել կարգը՝ ինչպե՞ս պետք է հետ ստանանք սոց․ վճարների գումարները։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել

Անի․ Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենափոխադրման միջնորդային գործունեություն

Էլլա․ Բարև Ձեզ։ Միջնորդ կազմակերպությունը ԱԱՀ վճարող պատվիատուից (ՀՀ ռեզիդենտ) բեռը վերցնում է, տալիս է բեռնափոխադրող ընկերությանը (Բուլղարիա) ՀՀ-ից Իտալիա բետնափոխադրման համար: Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ: 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր կառաջանան

Նանե․ Ողջույն, Ես աշխատում եմ արտեկրում գրանցված IT կազմակերպությունում տանից։ Աշխատավարձը որ արտերկրից փոխանցվելու է իմ՝ ՀՀ բանկի անձնական հաշվին, ենթակա՞ է հարկման։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը e-invoicing-ով։ Թեժ գծից ասեցին՝ կարող ես, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը և հիմնավորումը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացու աշխատավարձի պահումներ

Թամարա․ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տնօրենը ՌԴ քաղաքացի է

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։