Tag: ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նորություններ

Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով սահմանվում է ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, դրանց վճարման ամսաթվի, ինչպես նաեւ եկամուտներից հաշվարկված եւ պահված շահութահարկի վերաբերյալ հարկային գործակալների կողմից անհատական տեղեկությունների ներկայացում հարկային մարմին: Նշվեց, որ ներկայում հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում միայն նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, դրանցից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ: «Նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկիրը պետք է օգոստոսի 1-ից տեղեկություններ փոխանակի ԱՊՀ անդամ պետությունների հետ»,-ընդգծեց Մանուկյանը: Առաջարկվում է օրենքը տարածել 2020-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն: Աղբյուր՝ Parliament.am
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվարկի լրացման կարգը

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով, շրջանառության հարկ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք 2 հարցի: 1) Գործունեությունը դադարեցված է 2020թ. ապրիլի 1-ից: Արդյոք պե՞տք է ներկայացնել մինչև 20.02.2021 – 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, թե՞ հայտարարությունը ներկայացվում է գործունեություն վերսկսելու ժամանակ: 2) Խնդրում եմ հուշեք – 240. ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ՀԱՇՎԱՐԿԻ լրացման կարգը: Լրացվու՞մ է միայն – 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը տողը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Սաթեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝ 216 - 52 131 - 239 640 22 611 - 52 131 - 47 928 725 - 52 131 - 360 52 131 - 253 - 240 000 7 138 - 2261147928
52 131 - ???? - 47 928
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին հաշվարկ

Բենիամին. Բարև Ձեզ: Ցանկանում եմ լրացնել 209 ձևը. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին: Կասեք խնդրեմ Facebook-ի և Google-ի ծախսերը, որ կոդերի տակ լրացնեմ: Եթե հնարավոր է` նաև հղում տվեք օրենքին: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արայիկ. Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին

Բենիամին․ Բարև ձեզ: Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Նարինե. Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս: Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ: Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է): Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը

Հասմիկ. ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով: