Tag: շրջանառություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona. Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք հնարավոր է դուրս գրել հաշիվ ֆիզիկական անձի անունով

Շրջանառության հարկով աշխատող խանութը կարո՞ղ է ապրանք տալ ֆիզ. անձին, բայց քանի որ կանխիկով չի վճարում` հաշիվ դուրս գրել, հետագայում այդ հաշվով վճարելու համար, և այդ հաշիվը ներառել իրացման շրջանառության մեջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Անի. Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ

Արթուր. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝ 1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար: 2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ

Նունե. Հարգելի գործընկերներ, ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը. - Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ: Շնորհակալ եմ աջակցության համար: Հարգանքով, Նունե
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արմեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Anna. Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով

Լեո Լուսինյան. Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով: Հյուրանոցների ամրագրման դեպքում երբեմն ստիպված ենք ինքներս ստանալ գումարը հաճախորդից և այնուհետև փոխանցել հյուրանոցին: Գումարը մեծ է, բայց այդ գումարի միայն 5-10 %-ն է մեր շահույթը, որը հյուրանոցը փոխանցում է միայն ամբողջ գումարը ստանալուց և ծառայությունը մատուցելուց հետո: Հետ ստացված շահույթը նույնպես դիտվում է շրջանառություն, և ստացվում է` մենք երկու անգամ նույն գումարից պետք է շրջանառության հարկ տանք, որը գերազանցում է մեր շահույթը: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպես կարելի է վարվել նման պարագայում` առանց ԱԱՀ-ի անցնելու: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման կարգ

Արտեմ. Խնդրում եմ ինձ օգնել, ինձ շտապ պետք է իմանալ կազմակերպության շրջանառությունից կախված դրամարկղային գրքի վարման կարգը, նախօրոք շնորակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկ

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում): Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik. Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ տվյալների ներկայացում ՀՏ

Վանա. Հարգելի հաշվապահներ, մեզ բանավոր տեղեկացրել են, որ այս ամսվանից ՀԴՄ-ի տվյալները (շրջանառությունը) մենք ենք ներկայացնելու ՀՏ: Եթե որևէ մեկը գիտի, թե դա ինչ ձևով է արվելու, թող արձագանքի: Կանխավ շնորհակալություն: