Tag: շրջանառություն

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով

Լեո Լուսինյան. Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով: Հյուրանոցների ամրագրման դեպքում երբեմն ստիպված ենք ինքներս ստանալ գումարը հաճախորդից և այնուհետև փոխանցել հյուրանոցին: Գումարը մեծ է, բայց այդ գումարի միայն 5-10 %-ն է մեր շահույթը, որը հյուրանոցը փոխանցում է միայն ամբողջ գումարը ստանալուց և ծառայությունը մատուցելուց հետո: Հետ ստացված շահույթը նույնպես դիտվում է շրջանառություն, և ստացվում է` մենք երկու անգամ նույն գումարից պետք է շրջանառության հարկ տանք, որը գերազանցում է մեր շահույթը: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպես կարելի է վարվել նման պարագայում` առանց ԱԱՀ-ի անցնելու: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման կարգ

Արտեմ. Խնդրում եմ ինձ օգնել, ինձ շտապ պետք է իմանալ կազմակերպության շրջանառությունից կախված դրամարկղային գրքի վարման կարգը, նախօրոք շնորակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկ

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում): Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik. Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ տվյալների ներկայացում ՀՏ

Վանա. Հարգելի հաշվապահներ, մեզ բանավոր տեղեկացրել են, որ այս ամսվանից ՀԴՄ-ի տվյալները (շրջանառությունը) մենք ենք ներկայացնելու ՀՏ: Եթե որևէ մեկը գիտի, թե դա ինչ ձևով է արվելու, թող արձագանքի: Կանխավ շնորհակալություն: