Tag: շրջանառության հարկ

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արթուր.

Բարև ձեզ: Բժշկական կենտրոնը, որը մատուցում է միայն մանկաբուժական ծառայություն և ֆոտոէպիլյացիա, (առանց ատամնաբուժարանի) աշխատում է առանց ԱԱՀ, 2012թ. շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն, և հանձնել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ: Խնդրում եմ շտապ պատասխանեք, 2013 թվականին`
1) Հարկվելու՞ եմ շրջանառության հարկով 5%
2) ՀԴՄ տեղեկությունները եռամսյակայի՞ն եմ հանձնելու

Շնորհակալություն:

Կազմակերպությունը չի գերազանցել ԱԱՀ շեմը

Հելեն.

Բարև, հարգելիներս, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շտապ:

Եթե ՍՊԸ-ն 58.3 մլն չի գերազանցում և հանդիսանում է շահութահարկ վճարող, արդյո՞ք նա 2013թ.-ից համարվում է շրջանառության հարկ վճարող և արդյո՞ք ՀԴՄ-ի հաշվետվությունները պետք է ներառի շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվության մեջ:

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կազմակերպությունը 2013-ից դառնում է շրջանառության հարկ վճարող, այդ դեպքում նա հունվարին պարտավո՞ր է վճարել 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկը: Եվ ընդհանրապես, եթե տարվա շահութահարկը փոքր է եղել նվազագույն շահութահարկի հանրագումարից, ի՞նչ են արվելու ավել վճարված նվազագույն շահութահարկի գումարները: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք վերակազմակերպված կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և անցել է ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, կարո՞ղ է արդյոք վերակազմավորվել, և որպես վերակազմավորված նոր կազմակերպություն համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես այս դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ հաջորդ հարցս` եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը դառնում է շրջանառության հարկ վճարող, արդյո՞ք պետք չէ ներկայացնել ՀԴՄ ամսական հաշվետվություն: Միայն ՀԴՄ-է տպվում, արդյո՞ք ճիշտ եմ հասկանում: Կանխավ շնորհակալ եմ Ձեր պատասխանների համար:

Շրջանառության հարկի հաշվեհամար

Մարի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել շրջանառության հարկի հաշվեհամարը:

Ի՞նչ հարկով է աշխատելու կազմակերպությունը

Մարիամ.

Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 18 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում: Խնդրում եմ շտապ պատասխանել: Շնորհակալություն:

ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող

Արթուր.

Բարև ձեզ: ՍՊԸ 58.35մլն շրջանառությունը չի գերազանցել և 2013թ-ից համարվում է 3,5% շրջանառության հարկ վճարող:

1) Ես կարո՞ղ եմ ցանկացած ժամանակ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու համար, թե՞ ոչ: Օրինակ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ եռ. ես կարո՞ղ եմ դիմում ներկայացնել ԱԱՀ վճարող դառնալու համար:
2) Հունվար ամսում ես հասույթ չեմ ունեցել, իսկ ծախս ունեցել եմ 300.000, իմ շրջանառության հարկը ինչքա՞ն է կազմելու
3) Այս դեպքում հաշիվ դուրս գրելու ժամանակ ես պետք է հին սովորական հաշիվ-ապրանքագիր դուրս գրեմ, թե՞ հատուկ ձև կա

Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը

Հովհաննես.

Եթե ես անհատ ձեռնարկատերեր եմ և ԱԱՀ չեմ վճարում, 2013թ. հւնվարի 1-ից շրջանառու հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Կամ եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է մեծածախ առևտրով և նրա օգուտը կազմում է շրջանառության 3-4%-ը, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկի և վճարի շրջանառու հարկը (3.5%):

Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է եկամտային հարկ

Gayan.

Խնդրում եմ, հարգելի կոլեգաներ, պատասխանեք իմ մի հարցին: Ես Ա/Ձ – ի հաշվապահ եմ, նա զբաղվում է առևտրով, ունի 2 աշխատող, օրենքով նա պետք է աշխատավարձից եկամտահարկ վճարի (մինչև 120 000 դրամ հարկվող եկամտի 24.4 տոկոսը – աշխատավարձերի չափը չի անցնում 120000-ը) և շրջանառության հարկով հարկվի 3.5 տոկոս, բայց չեմ հասկանում` արդյո՞ք տալու է հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը (մինչև 1.440.000 դրամ – հարկվող եկամտի 24.4 տոկոսը), չէ՞ որ նա արդեն տալիս է իր շրջանառությունից շրջանառության հարկ:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող

Աննա Սարիբեկյան.

Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե

1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն

2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում

3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի:

Հարգանքներով`
Աննա

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արման.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: ՍՊԸ-ն կատարում է շինարարական ծառայություն, որի շրջանառությունը 2012 թ-ին չի գերազանցել 58.35 մլն ԱԱՀ շեմը, լիցենզիայի արշեքը 400 000 դրամ, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ: Ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ո՞ր գումարը կհամարվի իրացումից հասույթ

Gurgen.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով, շրջանառության հարկի դեպքում ո՞րն է համարվում իրացումից հասույթը (շրջանառությունը):

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Արման.

Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը ՍՊԸ 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում լիզենզիա համար: Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի շրջանառության հարկ վճարող

A.M.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: Ա/Ձ-ն, որը հանդիսանում է 2012թ-ի օրենքներով ԱԱՀ չվճարող, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ:

Ավտոյուղերի մանրածախ վաճառք

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոյուղերի մանրածախ վաճառքով (վարձակալված տարածքում, ունենալու եմ 1 կամ 2 աշխատող): Նոր օրենսդրությամբ վճարելու եմ շրջանառության հարկ (3.5 % հասույթից), աշխատողների համար եկամտային հարկ, որպես հարկային գործակալ 10 % եկամտային հարկ վարձավճարից, ինչպես նաև որպես ԱՁ տարեկան եկամտային հարկ (1% նվազագույն եկամտային հարկով): Արդյո՞ք ճիշտ եմ (հատկապես վերջինը):

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք

Աստղիկ.

Հարգելի կոլեգաներ, ո՞վ ստույգ կարող է պատասխանել՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը Ազգային Ժողովի կողմից ընդունվե՞լ է և ե՞րբ: Որտե՞ղ կարող եմ գտնել օրենքը: Խնդրում եմ նախագիծը չմատնանշել: Շնորհակալություն:

Շրջանառության հարկի մասին օրենք

Արտակ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ասեք ինձ` “Շրջանառության հարկի մասին” օրենքը արդեն ընդունվե՞լ է և եթե այո, ապա ո՞ր ամսաթվից է գործելու:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հարկվել շրջանառության հարկով

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքով (ավիատոմսերի վաճառքից ստանում է կոմիսիոն եկամուտ): Կարո՞ղ է արդյոք 2013 թ.-ից հարկվել շրջանառության հարկով (2012 թ-ին շրջանառությունը 30 մլն-ը չի գերազանցել):