Tag: շուկայական արժեք

Անշարժ գույքի վաճառքի ձևակերպումներ

Գրիգոր․

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 100 մլն ՀՀ դրամ է, որի 80% -ը կազմում է 80 մլն ՀՀ դրամ: Անշարժ գույքը վաճառվել է ֆիզիկական անձին 60 մլն ՀՀ դրամով: Համաձայն ՀՕ 109 հոդվածի ՝ անշարժ գույքի օտարման դեպքում եկամուտ համարվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80%-ը: Հաշվապահական հաշիվների թղթակցությունները հետևյալն է՝ ԴՏ 2521ԿՏ 2215- 60 մլն ՀՀ դրամ, ԴՏ 2215 ԿՏ 621-80 մլն ՀՀ դրամ: Հարց՝ ի՞նչ թղթակցություն տալ 80 մլն-60մլն =20 մլն-ի համար: Շնորհակալություն:

Սենդվիչ պանելների ներմուծում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Ֆիրման ներմուծել է սենդվիչ պանելներ, սակայն հայտարարագրելիս մաքսային արժեք են դիտարկել ոչ թե ինվոյսային արժեքը, այլ շուկայականը։ Միևնույն ժամանակ մեզ ասում են, որ պատրաստ են մեզ տալ ապրանքը, բացել մաքսային ստուգում, տրամադրել 60 օր ժամանակ համապատասխան թղթերը ստանալու համար, որից հետո շատ հնարավոր է հայտարարագրման մեթոդը փոխեն։ Բայց չենք ուզում ստուգում։ Առկա պայմանում ստացվում է, որ մեզ մոտ հարկային բեռը 20 մլն կավելանա մաքսազերծելիս։ Խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս խելամիտ օգտվել ներկա վիճակից, եթե ֆիրման աշխատում է շրջհարկով, արդյո՞ք արժի մինչև մաքսազերծումը անցում կատարել ԱԱՀ-ի դաշտ և կուտակել ԱԱՀ-ի դտ, թե՞ ուրիշ այլ տարբերակ կասեք։ Շնորհակալ եմ։