Tag: շինարարություն

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

ԱՆՆԱ Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե շինարարական կազմակերպությունը ներմուծել է էքսկավատորներ իր գործունեության համար, որոնց համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը ԱԱՀ-ի օրենքի 6.1 հոդվածով հետաձգվել է մեկ տարով` մինչև 2011թ. մարտ ամիսը: ԱԱՀ-ի գումարը պետք է միացնե՞նք էքսկավատորի արժեքին և դրանից հաշվարկենք ամորտիզացիա, թե՞ 2011թ. ԱԱՀ-ի վճարումից հետո այդ գումարը կարող ենք հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Կարեն. Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով

Armenuhi. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի վերաբերյալ

Մհեր. Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ: Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր: Նախապես շնորակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է

Ella. Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, սակայն գնում է հումք նյութեր առանց ԱԱՀ և օգտագործում է շինարարության մեջ, ԱԱՀ հաշվարկի մեջ այդ գումարից հաշվանցու՞մ են 16.67%, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի վերաբերյալ

Ella. Բարև ձեզ: Քաղաքաշինության այդ 2 բնագավառներում լիցենզիայի գումարը որքա՞ն է կազմում. 1. բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) 2. հիդրոտեխնիկական Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի հետ կապված

Ա.. ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը

Էրիկա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել, եթե շինարարության համար կազմվել է նախահաշիվ, որի մեջ նշված է օգտագործվող նյութերը և մեկ տողով այլ ծախսեր, ապա կատարվող աշխատանքի համար աշխատավարձի գումարը պետք է հաշվարկվի առանձին թե ոչ, օրինակ ըստ նախահաշվի տեղադրվելիք մեկ շքամուտքի լուսավորման լամպի համար նյութեր- 6.69, վերադիր ծախսեր-0.34, չնախատեսված ծախսեր-0.13, այս նախահաշվի հիման վրա ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը և նյութերի ձեռքբերման ծախսերը: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Meri. Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը: Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար: