Tag: շինարարություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում

Nona. Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող

Nona. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական լիցենզիա ստանալու համար

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս. 1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա: 2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Արմեն․ Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել շինարարությամբ

Սարգիս. Բարև ձեզ: Երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում որպես շինարարական խմբի ղեկավար: Այժմ ցանկանում եմ իմ խմբով աշխատել Հայաստանում: Ի՞նչ է անհրաժեշտ գրանցման և հետագա գործունեություն ծավալելու համար: Եթե հնարավոր է, գրեք մանրամասն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում

Արմեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինարարական ոլորտի հետ կապված հարցեր

Երվանդ․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ո՞վ կարող է ինձ օգնել շինարարության բնագավառի իրավական և փաստաթղթային հարցերով, բայց զանգի միջոցով, կամ դասընթացներ այդ ոլորտին վերաբերվող կա՞ ինչ-որ տեղ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Նաիրա. Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում

Հայկ. Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ

Դիանա․ Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել

Արմեն. Բարև ձեզ: Ես և ընկերս ցանկանում ենք շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել օրինական դաշտում: Որ խնդրեմ, կասե՞ք՝ ինչ պետք է անենք, քայլերի հաջորդականությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Արշակ. Խնդրում եմ օգնել, ես գրանցեցի Ա/Ձ (շինարարական աշխատանքների հետ կապված), սակայն չեմ կողմնորոշվում՝ հարկային ինչ դաշտ ընտրել՝ սկզբնական շրջանում ֆինանսական կորուստներ չունենալու համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվում գործունեությունը

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով աշխատող ընկերությունը կատարել է ֆուտբոլի խաղադաշտի հիմք դրենաժային համակարգի իրականացման աշխատանքներ՝ ավազի, խճի բերում, հարթեցում, տոփանում։ Տվյալ օբյեկտը չի համարվում շինարարություն, լիցենզիա և շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Տվյալ գործունեությունը արդյո՞ք համարվում է արտադրություն և հարկվում է 3,5% դրույքաչափով, թե՞ հարկվում է 5% որպես այլ գործունեություն։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Հայկ. Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Արա. Բարև ձեզ, ես Արան եմ: Խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ եմ ԱՁ-ով մասնակցել պետական շինարարական մրցույթներում (դպրոց, բուժկետ, և այլ մանր օբեկտների):
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն

Վահագն. Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, ստացել է լիցենզիա, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին, մրցույթներին և ծավալի շինարարական գործունեություն, լիցենզավորված անձինք ունեն շինարարական բարձրագույն կրթություն 15-30 տարվա աշխատանքային տարեգրություն, ինչպե՞ս պետք է նոր բացված ՍՊԸ–ն մասնակցի մրցույթների, եթէ չունի նախկինում կատարված շինարարական աշխատանքներ, որը չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Արդյո՞ք եթե մասնակցեմ ու հաղթեմ, իմ ՍՊԸ–ն կճանաչեն հաղթող, թե ոչ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն

Satenik. Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին և ծավալի շինարարական գործունեություն, ի՞նչ է անհրաժեշտ անել սկզբից և նաև հետագա հաշվառումը ինչպե՞ս պետք կազմակերպվի, նախապես շնորհակալություն: