
Արդյո՞ք կառաջանա ոչ ռեզիդենտի շահութահարկ
Ռիմա․
Բարև Ձեզ։ ՀՀ-ում գործունեություն իրականացնող ԱՁ-ն Գերմանիայի կազմակեպության հետ ունի պայմանագիր, ըստ որի Գերմանիայի կազմակեպությունն իրեն մատուցում է ծրագրավորման ծառայություն, մասնավորապես ծրագրային թեստավորում, փաստաթղթաշրջանառություն, այդյո՞ք այս դեպքում հնարավոր է առաջանա ոչ ռեզիդենտի շահութահարկ, կամ լրացուցիչ այլ հարկեր ոչ ռեզիդենտի համար։

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Եվրոպական երկրում իրականացվել է միջոցառում, արդյունքում եվրոյով վճարում է կատարվել կազմակերպությանը, տվյալ եռամսյակի համար պե՞տք է ներկայացվի ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն։ Եվ ստացած գումարից պե՞տք է վճարվի շահութահարկ։ Շահութահարկի գումարը կարո՞ղ եմ ներկայացնել նշված միջոցառման հետ կապված ծախսերը նվազեցնելուց հետո զուտ շահույթի 18 տոկոսի չափով, թե՞ այլ կերպ է հաշվարկը լինում այս դեպքում։

Ոչ նյութական ակտիվների վաճառք ոչ ռեզիդենտին
Արևիկ․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառում է ոչ ռեզիդենտին (Ղազախստանի ռեզիդենտին) իր ստեղծած ոչ նյութական ակտիվները՝ ֆիլմեր, սցենարներ: Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտի մոտ ՀՀ-ում, բացի շահութահարկից։
Նաև հետաքռքրում է հակառակ գործարքը։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնում է ոչ նյութական ակտիվ՝ ֆիլմի սցենար, ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ՌԴ ռեզիդենտ)։ Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ ՀՀ-ում։

Գումարի փոխանցում բարեգործական հիմնադրամի
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը գումար է փոխանցում ինչ որ բարեգործական ֆոնդի, դա ծախս համարվու՞մ է, շահութահարկի հաշվետվության մեջ եկամտից կարո՞ղ եմ նվազեցնել։


Սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումներ
Հայկ․
Բարև Ձեզ։ Համաձայն հարկային օրենսգրքի 108 րդ հոդվածի՝
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում` 1) մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, ինչպես նաև նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները` նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.
Հարց. Կասե՞ք՝ սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները որո՞նք են։

Պահուստաֆոնդի ձևավորում
Անա․
Հարգելի հաշվապահներ, առաջին անգամ եմ կատարում պահուստաֆոնդի մասհանումներ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հակադարձվում անհուսալի դեբիտորական պարտքի պահուստի գումարը պատրքը մասնակի մարելու դեպքում։ Պարտքի գումար՝ 285 դոլար։ Եթե պարտքի մարումը կատարելու պահին պահուստում առկա կուտակված գումարը կազմել է 143 դոլար (չվճարված պարտքի գումարի 50 տոկոսը), վճարվել է 150 դոլար։ դտ -223 կտ-614 , 143ի չափով։ Եվ շարունակում եմ պահուստի մասհանումը չմարած գումարին ՝ 135 դոլարի նկատմամբ կիրառում եմ 75 տոկոս։ Պահուստում առկա գումար ՝ 102 դոլար։ Եվ ինչպե՞ս եմ հաշվարկում այն 1373 Ն որոշման համաձայն։ 143ը ճանաչվում է համախառն եկամուտ, բնական է դրամով արտահայտված, իսկ 102-ը այլ նվազեցու՞մ։ Նշեմ նաև, որ 143-ը նախորդ տարի շահութահարկի հաշվարկում արտացոլվել է որպես այլ նվազեցում։ Շնորհակալ եմ։

Շահութահարկի և շահաբաժնի հաշվարկ
Սերյոժա․
Ինչքա՞ն են կազմում շահաբաժինները և շահութահարկը։ 2024թ․ ընթացքում արտադրության իրացումից հասույթ՝ 60 մլն, արտադրության հետ կապված ծախսեր 28 մլն, վարչական ծախսեր 7մլն, մաշվածք 10մլն, այլ նվազեցումներ՝ հաշմանդամություն ունեցողների ԱՎՈՒՄ-ի 150%-ը 5 մլն։

Վարորդների գործուղման ծախսեր
Հայկ․
Բարև Ձեզ։ Հայկական ընկերությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով և կատարում է միջազգային բեռնափոխադրումներ, կարո՞ղ է վարորդների գործուղման ծախսերը շահութահարկից նվազեցնել, և եթե այո, ի՞նչպես պետք է հիմնավորվի դա։

ԱՁ տարեկան սոցիալական վճարը որպես ծախս
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան սոցիալական վճարը շահութահարկով ծա՞խս է համարվում։

Շահութահարկի և սոցիալական վճարի ամսական 5 000 դրամ վճարումներ
Տաթև․
Բարև ձեզ, հարգելիներս։ Եթե շրջ. հարկով աշխատող Ա/Ձ-ն (աշխատող չունի, ծառայությունների մատուցում է կատարում) 2 ամիս շրջանառություն չունի, ապա անհրաժե՞շտ է ամսական շահութահարկի և սոց․ վճարի 5000-ական վճարումները կատարել:

Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել
Աննա․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է եղել, հետո անցել է շրջանառության հարկի համակարգ: ԱԱՀ վճարող լինելու ժամանակ գնել է online ծառայություն, որն առաջացրել է ոչ ռեզիդենտի շահութահարկ: Ծառայության ժամկետի վերջին օրն` մատակարարման ամսաթիվն է, երբ արդեն շրջ. հարկ վճարող է:

Արդյո՞ք պարապուրդի համար վճարված գումարը համարվում է վարչական ծախս
Էլինա․
Բարև բոլորին, խնդրում եմ ուղղորդել՝ արդյո՞ք արտադրության մեջ անմիջականորեն ներգրավված աշխատողի պարապուրդում գտնվելու ընթացքում վճարված գումարը կարող է համարվել վարչական, թե՞ մնում է անմիջականորեն ներգրավվածի ծախս։ Շահութահարկի հաշվարկի 1 Բաժնի ո՞ր տողում եմ արտացոլերու այդ ծախսը։ Կանխավ շնորհակալ եմ։

Էլեկտրոնային գրքի ձեռքբերում Amazon կայքից
Մարիամ․
Բարև Ձեզ, կասե՞ք՝ էլեկտրոնային գրքի ձեռքբերումը Amazon - ից համարվում է ապրանքի ձեռքբերու՞մ, թե՞ ռոյալթի ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման հետ կապված։

Ոչ ռեզիդենտի շահութահարկի պարտավորություն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, աշխատողներ չունի: Առանց իմանալու ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին, ԱՁ քարտով օնլայն ծառայության համար եմ վճարել: Կպարզաբանե՞ք 209 հաշվետվության այս արտահայտությունն «Հաշվարկված, պահված և վճարված շահութահարկի գումարներ»: Արդյո՞ք սա նշանակում է, որ ոչ ռեզիդենտի շահութահարկն պետք է վճարեմ մինչև 209 հաշվետվությունն հանձնել: Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, եթե ուշացած եմ և հաշվետվությունն հանձնելու, և վճարելու: Մի հարց էլ: Պե՞տք է ոչ ռեզիդենտի շահութահարկն ներառվի 240 տարեկան շահութահարկի հաշվետվության մեջ:
Վերջին մեկնաբանություններ