Tag: շահաբաժին

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարտքեր շահաբաժինների գծով

Թամարա. Հարգելի հաշվապահներ, բալանսի 529 հաշվում ունեմ կրեդիտորական մնացորդ, խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ պետք է անեմ հետագայում հարկայինի տույժ-տուգանքից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

ՍԵդա Հախվերդյան. Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրները գումար են ծախսել

Արմեն․ Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումների հետ կապված

Հայկ. Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակումների հետ կապված է հարցս: Կարելի՞ է արդյոք հուլիսի 1-ից հետո ընկերության հաշվից ՍՊԸ հիմնադրի անձնական հաշվին յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել, որպես անտոկոս փոխառություն, որի հաշվին հետագայում մարել շահաբաժինների գծով հիմնադրի պարտքը: Որևէ խախտում կլինի՞: Նախկինում դրամարկղից ենք վճարել շահաբաժինը: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի՝ որպես ծախս համարվելու վերաբերյալ

H.K. Համաձայն Հարկային Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի ծախս չի համարվում սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով, իսկ 123-րդ հոդվածով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները: Ինչպե՞ս հասկանալ. հայտարարված շահաբաժինը ծախս չի համարվում, իսկ տրված շահաբաճինը ծա՞խս է համարվում։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահաբաժնի արտացոլում հաշվետվության մեջ

Լիլիթ․ Բարև ձեզ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին տրվող շահաբաժինը ո՞ր հաշվետվությամբ պետք է ցույց տրվի՝ 163, թե՞ 165։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

Կիմա․ Բարև ձեզ։ Առնչվել եմ հետևյալ խնդրի հետ, խնդրում եմ օգնեք ձեր փորձով։ 2018թ․ հայտարավել է շահաբաժին և ԿՏ 529 հաշվին կա 35մլն դր., որը մինչև այսօր չի վճարվել, հիմա փորձում եմ շտկել այնպես, որ տույժեր քիչ հաշվարկվի՝ 1. 2021թ. դեկտեմբերին դրամարկղով վճարեմ այդ 35մլն, (5% եկամտային հարկը հանված), ուղարկեմ դեկտեմբերի համար ճշտված 189 ձևը, վճարեմ հարկը և տույժերը: Խնդրում եմ, դուք էլ ձեր տարբերակները առաջարկեք, որպեսզի քիչ տույժեր հաշվարկվի: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառության տրամադրում

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գումարը կդիտվի որպես շահաբաժին

Արմինե․ Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բաժնետերերը կատարել են ներդրումներ

Լիաննա․ Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ։ Հիմանդրել ենք ՍՊԸ, որի կանոնադրությամբ երկու բաժնետերերը 10 000 ական դրամ են ներդրել դրամարկղ, որպես կանոնադրական կապիտալ։ Բացի այդ բաժնետերերը ընկերության գործունեությունը սկսելու համար ներդրել են հիմնական սարքեր, սարքավորումներ, նյութեր, որոնք կանոնադրությամբ չեն երևում։ Հիմա դրանց ձևակերպումը ի՞նչ փաստաթղթերով պիտի կատարվի, ինչպե՞ս նշվի, թե որ բաժնետերը ինչքան է ներդրել։ Եվ ի՞նչ է նշանակում կանոնադրական կապիտալը մինչև չվճարվի, շահաբաժիններ չենք կարող վճարել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կրկնակի հարկում

Տիգրան. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Հայկ. Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված. 1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին: Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության

Հայկ. Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը, շահութահարկի հաշվետվության 8-րդ ձևում չբաշխված շահույթը սխալմամբ գրվել է կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվենք: