Tag: նվազեցում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե. Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես հարկային գործակալ վճարած պարտավորությունների նվազեցում եկամտից

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել, արդյո՞ք ԱԱՀ վճարող իրավաբանական անձը կարող է ծախս ցույց տալ որպես հարկային գործակալ բյուջե փոխանցված այլ անձանց հարկային պարտավորությունները և եթե այո, ապա ո՞ր օրենքի և ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ

Mikayel. Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին: 1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում 2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անդամավճարի նվազեցում եկամտահարկը հաշվարկելիս

Շահեն. Կազմակերպությունը 15 հոգուց է կազմված: Կամավոր անդամակցում են արհկոմին, և աշխատավարձից փոխանցվում է անդամավճար աշխատավարձի 1 տոկոսի չափով: Կարո՞ղ եմ աշխատավարձը և եկամտահարկը հաշվարկելիս այդ չափով յուրաքանչյուրին նվազեցնել, թե՞ ոչ: Ի՞նչ օրենք կա այդ մասով: Այդ կազմակերպությունը գործում է այս տարվա փետրվար ամսից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Բարև. 1. 130000 դրամ աշխատավարձ ունեցող աշխատողին դեկտեմբերի 30-ից արձակուրդ ուղարկելուց արձակուրդայինը ինձ մոտ ստացվել է 114700 դրամ, միանգամից վճարում եմ արձակուրդային գումարը աշխատավարձի հետ, ինչպե՞ս հաշվարկեմ եկամտահարկը, 130000-ի համար առանձին, 114000-ի համար առանձին, թե՞ գումարեմ, նոր հաշվարկեմ եկամտահարկն ու սոցը: 2. Արձակուրդը 20 աշխատանքային օր տալուց արձակուրդ հաշվեմ դեկտեմբերի 31 -հունվարի 9-ը հետո, քանի որ այդ օրերը ոչ աշխատանքային են: Արձակուրդի տևողությունը կլինի հունվարի 9-ից փետրվարի 7-ը: Կարո՞ղ եմ արդյոք արձակուրդ հաշվել հունվարի 1-ից:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գովազդային ծախսեր ՀՀ-ում

Աննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը իրականացնում է առևտուր և կատարում է գովազդային ծախսեր ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս: Նվազեցումներ նորմաների սահմաններում միայն ՀՀ տարածքից դուրս գովազդի սահմանաչափը` համախառն եկամտի 3%, իսկ ՀՀ-ում արդյո՞ք կա սահմանաչափ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր

Արփինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում: Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկ

Արթուր. Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկը ինչպե՞ս է հաշվարկվում, միանվա՞գ, թե՞ բաժանելով ամիսների և նվազեցումները կատարելով ամսական:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե շրջանառությունը փոքր է

Տիգրան. Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձ հաշվարկելիս

Եվա. Բարև...Խնդրում եմ ասեք, կես ամսվա համար աշխատավարձ հաշվելիս նվազեցումների չափը փոխվու՞մ է, թե կատարել այնպես, ինչպես մեկ ամսվա դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Կարինե. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե երբ էր ընդունվել օրենքը աշխատավարձից եկամտահարկի 30000 դրամ նվազեցման չափի հետ կապված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման հետ կապված

Լիլիթ. Խնդրում եմ արձագանքել հարցիս, եթե տեղեկացված եք: Կապալի պայմանագիր ունեմ, հաշվարկում եմ աշխատավարձ, գիտեմ որ 3% չպետք է պահեմ, բայց չեմ հասկանում 30 000 նվազեցում պե՞տք է կատարեմ, թե ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Hripsime. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Միքայելյան Անի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարձում, եթե աշխատողը 1 ամսվա մեջ ազատվել և ընդունվել է, ապա ընդունումից հետո աշխատավարձի հաշվարկի ժամանակ նվազեցում 30000 հարկավոր է անել այն դեպքում, երբ վերջնահաշվարկի ժամանակ արվել է: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում համախառն եկամտից

Ալվարդ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին-եթե ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության տնօրենը սեփական ներդրումների հաշվին վճարել է աշխատակիցների աշխատավարձը, արդյոք հաշվեգրված աշխտավարձը կարելի է նվազեցնել համախառն եկամտից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականին…

Ալբերտ. 2009 թվականի համար անձնական նվազեցումների ամսական գումարը սահմանվել էր 30 000 դրամ գումարի չափով: Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականի, ասենք՝ օգոստոսի 28-ին, ապա իրավունք ունի նա այդ, օգոստոս ամսվա համար նախատեսված անձնական նվազեցման գումարը եկամտահարկի տարեկան հաշվարկի մեջ հաշվարկել լրիվ չափով: Եթե ոչ, ապա խնդրում եմ պարզաբանել, թե տվյալ դեպքում ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի անձնական նվազեցման գումարը: