Tag: նույնականացման քարտ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Լիանա. Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. "Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է": Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հեռախոսների վերանորոգումով

Haik. Ունեմ ԱՁ, չունեմ աշխատող, զբաղվում եմ հեռախոսների վերանորոգումով: Ունեմ ՀԴՄ, նույնականացման քարտ: Կարո՞ղ եմ ինքս վարել իմ հաշվապահությունը, ի՞նչ է պետք դրա համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի հետ կապված

Գրետա. Բարև ձեզ, նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ կան, իսկ ինձ անհրաժեշտ է նրա միջոցով կնքել գործարք: Ինչպե՞ս կարող եմ ես այդ գործարքը կնքել: Ես տնօրենն եմ, կարո՞ղ է փոխտնօրենը իր ID-ով դա իրականացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում

Արթուր. Հարգելի հաշվպահներ, Մտադիր եմ գործարկել կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում: Հնարավո՞ր է, որ արտադրամասը աշխատի ԱՁ-ով, իսկ կարի արհեստանոցը այլ անձի արտոնագրով: Եվ ընդհանրապես, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Եվ մեկ հարց էլ` ներկայումս հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի գրանցվել որպես անհատ ձեռներեց: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի ակտիվացում

Ռոբերտ Մելիքյան. Բարև ձեզ, նույնականացման քարտիս pin և puk նույնն են (4 տառ), և չեմ կարողանում ակտիվացնել քարտս: Ի՞նչ անեմ (նման խնդիր այլ քարտերիս հետ չի եղել), ու՞մ մոտ է նման խնդիր առաջացել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտ կարդացող սարքերի ձեռքբերման ծախսեր

Արթուր. Բարև ձեզ: Խնդրում շտապ օգնեք. նույնականացման քարտ կարդացող սարքի ձեռքբերման համար կազմակերպությունը ի՞ր անունից և հաշվարկային հաշվի՞ց պետք է գումար փոխանցի, թե՞ տնօրենը իր գրպանից է այդ գումարը փոխանցում: Այսինքն` այդ ծախսերը ճանաչվում են կազմակերպությա՞ն ծախսեր, թե՞ տնօրենի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նույնականացման քարտ կարդացող սարք

Հարություն. Հարգելի գործընկերներ, կարելի՞ է արդյոք նույնականացման քարտ կարդացող 1 սարքով տարբեր նույնականացման քարտեր կիրառել` հաշվետվությունները էլեկտրոնային ստորագրելու համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Արման. Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ ԱՁ և իրականացնում եմ համակարգչային ծառայություններ (ֆոտո, վիդեո մոնտաժ և այլն), չունեմ վարձու աշխատող, տարածք չեմ վարձակալում: Խնդրում եմ օգնեք` 2013թ-ի հունվարի 1-ից ես պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն, թե՞ ոչ, և եթե այո, ապա քարտ կարդացող սարք պե՞տք է ձեռքբերեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար

Աշոտ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

Tatev. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի վերաբերյալ

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ տեղեկություն տրամադրել նույնականացման քարտի վերաբերյալ: Որտեղի՞ց պետք է ստանամ և ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ: