
Թեյի և սուրճի արտադրություն
Վարշամ․
Ցանկանում եմ ստեղծել սառը թեյի և սուրճի արտադրություն։ Արդեն գրանցված եմ պետռեգիստրում և ՊԵԿ-ում, ունեմ լոգոտիպ, սակայն դժվարանում եմ էտիկետկաների (երկլեզու) հարցում։
Խնդրում եմ ասել՝ որտե՞ղ պետք է այցելել բաղադրիչ + պահպանման ռեժիմ+ QR կոդ + շտրիխ կոդ + հասցե + մեյլ և անուն, ազգանուն փաստաթղթավորելու և գրանցելու համար, որպեսզի ստանամ անհրաժեշտ էտիկետկաները։
Շնորհակալություն։

Տաքսի ծառայության գործունեություն
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելիներ։ Կխնդրեմ ուղղորդել հետևյալ հարցում։ Եթե անձը ցանկանում է տաքսոպարկ բացել, այսինքն՝ միջնորդ դառնալ վարորդների և տաքսի ընկերության միջև, և ստանալ գործարքներից տոկոսներ։ Դրա համար ի՞նչ հերթական քայլեր պետք է անել, արդյո՞ք լիցենզիա պետք է, թե ոչ։ Եթե կան փորձ ունեցողներ, խնդրեմ կիսվեք ինֆորմացիայով։ Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրության դիմում
Գեորգի․
Մայիսին հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.05.2023թ.:

ԱՁ-ն աշխատելու է օտարերկրյա ընկերության հետ
Zara.
Ողջույն։ Ես աշխատելու եմ արտասահմանյան ընկերության հետ որպես մարքեթինգի/կապերի մասնագետ և աշխատավարձը ստանալու համար պետք է բացեմ ԱՁ։ Հարցուփորձ անելուց հետո հասկացա, որ կան տարբեր ԱՁ-ի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսակի հարկեր է վճարում, օրինակ՝ մեկը ԱԱՀ, մյուսը շրջհարկ, և այլն, բայց այդքան էլ հստակ չէր ինձ համար, թե որը պետք է ես բացեմ։
Հիմա ունեմ հետևյալ հարցերը․
1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն
2 - ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում
3 - կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։
Ինձ ասացին, որ հաշվապահը պետք է գրանցումից միանգամից հետո ինչ-որ հավելյալ գրանցում անի, բայց չհասկացա, թե դա ինչ է և արդյոք պետք է պարտադիր լինի։
4 - Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար
Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Նախագծային աշխատանքների կատարում
Նաիրա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նախագծային աշխատանքով զբաղվող ՍՊԸ բացելու համար ինչպիսի՞ հաջորդական քայլեր պետք է իրականացնել, աշխատողների գրանցում ե՞րբ պետք է կատարել, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ։

Կար ու ձևի գործունեություն
Ռոզա․
Բարև Ձեզ։ Կար ու ձևի գործունեություն եմ ուզում ծավալել իմ տանը, կասե՞ք՝ ԱՁ եթե բացեմ, ի՞նչ հարկեր պիտի վճարեմ, որպես միկրոձեռնարկատեր կարո՞ղ եմ գրանցվել։

Դասընթացների կազմակերպում
Լիլիթ․
Ես ցանկանում եմ դասնթացներ վարել, և իհարկե ուսանողներին տրամադրել սերտիֆիկատ, կասե՞ք՝ ի՞նչ է պետք, և ո՞նց դիմեմ։

Բժշկական ձեռնոցների ներմուծում
Արմեն Մկրտչյան․
Ուզում եմ զբաղվել բժշկական ձեռնոցների ներկրմամբ, արդյո՞ք անհրաժեշտ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ վճարներ պետք է անեմ այդ դեպքում։

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Պավել․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2023թ. մարտին, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում, բայց գործունեություն դեռ չի իրականացնում: Գրանցված է միայն տնօրենը, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Խնդրում եմ պարզաբանեք. 2023թ. I եռամսյակի և 2023թ. մարտ ամսվա համար ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել հարկային մարմին: ԱԱՀ-ի մասով ներկայացվել է 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ, 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020 թ․-ից) (զրոյական): Իսկ ին՞չ հաշվետվություն պետք է ներկայացվի տնօրենի համար: Կանխավ շնորհակալություն:

Անշարժ գույքի բրոքեր
Արարատ․
Անշարժ գույքի բրոքերությամբ զբաղվելու համար ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու։

Հացի արտադրություն
Լիլիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընտանիքով սկսել ենք զբաղվել հացաթխման արտադրությամբ։ Օգնեք խնդրեմ՝ ինչպիսի՞ իրավաբանական ձևակերպում տանք այս արտադրական ձեռնարկությանը, որ մտնենք հարկային դաշտ, եթե ունենք մեկ հիմնական աշխատող, և աշխատողն էլ պատերազմի մասնակից 22 տարեկան երիտասարդ է։ Եթե բիզնեսը հաջողվի՝ ո՞ր ձեռնարկատիրական ձևն է հարմար ընտրել, եթե աշխատողների թիվը հասնի 5 և ավելիի։

Ուսումնական կենտրոն բացելու համար
Բագրատ․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է մի քանի հարց, որոնց կխնդրեմ պատասխանել։
1․ Ես ԵՊՀ շջրանավարտ եմ, ունեմ գիտությունների թեկնածուի կոչում, ըստ այդմ ունեմ մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունք։
2․ Ուսումնական կենտրոնը ուղղված է լինելու համակարգչային ծրագրերի ուսուցմանը, կամայական տարիքի մարդկանց համար և կարող է լինել երկլեզու։
3․ Դասընթացները ենթադրվում է անցկացնել առցանց։
4․ Նպատակահարմար եմ համարում տրամադրել վկայական։
Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ արտոնագիր պետք է ստանամ, ի՞նչ իրավական կարգավիճակ պետք է ստանամ, արդյոք պատրաստ կլինեք վարել նման կենտրոնի հաշվապահությունը ու ինչ արժեքով։ Ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը այն ժամանակահատվածի համար, երբ ուսանող չի լինելու։ Եթե ես ունեմ այլ աշխատանք ամբողջ դրույքով, դա չի՞ խոչընդոտի դասավանդմանը աշխատանքային օրենսդրության առումով։ Կանխավ շնորհակալ եմ։

Շահութահարկի կանխավճար
Նարինե․
Բարի աշխատանքային օր բոլորին։ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը, իսկ շահութահարկի վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 50 000 ՀՀ դրամ։ Շահութահարկի կանխավճարներ տվյալ (2023թ) տարում ևս չեն արվելու, չէ՞։

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Նանա․
Բարև Ձեզ։ էլոսի սարք եմ ուզում գնել, տարածք վարձել և սկսել զբաղվել մազահեռացմամբ: Կասե՞ք՝ ԱՁ գրանցման դեպքում ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու:
ՀԴՄ սարք պե՞տք է գնեմ։

Հարկատեսակի դիմում
Էլինա․
Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Ո՞ր տեսակի ընկերությունն է հարմար
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կամաիրավաբանական տեսանկյունից ո՞ր տեսակի ընկերությունն է (ԱՁ, ՓԲԸ, ՍՊԸ) ավելի հարմար գրանցման և լուծարման համար։

Դիզայներական ծառայությունների մատուցում
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․
1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։
2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Նոր ՍՊԸ հիմնադրում
Անի․
Արդյո՞ք ՍՊԸ հիմնադրի փոփոխություն կատարելուց հետո նախկին հիմնադիրը կարող է մեկ ամիս հետո նոր ՍՊԸ հիմնել։

Բանջարեղենի խանութ
Պարգև․
Բարև Ձեզ։ Մի հարցով եմ դիմում Ձեզ՝ ուզում եմ վարձակալությամբ բանջարեղենի խանութ բացեմ։ Որտե՞ղ պետք է գրանցվեմ, և ի՞նչ թղթեր են պետք։

Խմորեղենի արտադրություն
Ալլա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում ենք սկսել խմորեղենի արտադրություն, արտադրանքի վաճառքը լինելու է խանութներում (նաև ԱԱՀ-ով աշխատող)։ Խնդրում եմ հուշել՝ բացենք ՍՊԸ ԱԱՀ-ով աշխատենք, թե՞ ավելի հարմար տարբելակ էլ կլինի։ Մի փոքր ուղղություն տվեք հերթական քայլերի, հաշվետվությունների համար: Շնորհակալ կլինեմ:
Վերջին մեկնաբանություններ