Tag: նորաբաց

ԱՁ զբաղվելու է տուրիստական գործունեությամբ

Մար.

Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:

Ա/Ձ բացելու վերաբերյալ

Տաթև.

Ես մատնահարդար եմ և ուզում եմ տանը աշխատել: Ի՞նչ վճարներ պետք է վճարեմ, որպեսզի բացեմ Ա/Ձ:

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Նազելի.

Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։

Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ զբաղվելու է մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ

Լուսինե.

Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

Հանրային սննդի կետ բացելու համար

Արմեն.

Բարև ձեզ,
Կարող եք հուշել` սննդի կետ (fast food) բացելու համար ի՞նչ է ավելի հարմար բացել – ԱՁ, թե՞ ՍՊԸ, ի՞նչ օրենքներով է պետք առաջնորդվել` հարկերի, սննդի անվտանգության, տարածքի վարձակալության, միգուցե ларёк տեղադրելու հարցով, այլ։

Թեյերի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Sona Galstyan.

Պատրաստվում եմ բացել կազմակերպություն, սակայն չեմ կողմնորոշել` բացել ԱՁ-ը, թե՞ ՍՊԸ, որը զբաղվելու է թեյերի արտադրությամբ և վաճառքով: Ովքե՞ր գիտեն, բացի պետական ռեգիստրում գրացվելուց ուրիշ ի՞նչ կազմակերպություւների է պետք դիմել, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությու՞ն, թե՞ այլ` օրինական ճանապարհով հստակ ամեն ինչ սկսելու համար: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:

Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:

ՀԴՄ-ն ապառիկ ձեռքբերելու համար

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ բացել հացի արտադրամաս: Ապառիկ ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել, այսինքն, որ գումարն ամսեամիս վճարեմ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար

Սարգիս.

Բարև ձեզ, իսկ որտե՞ղ է գտնվում պետական ռեգիստրը, և ԱՁ բացելու համար պետ. ռեգիստրում ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար

Ջուլիետտա Ս.

Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, թե ինչ է անհրաժեշտ ՓԲԸ և ԲԲԸ բացելու համար:

Հարսանեկան զգեստների սրահ բացելու համար

Aramayis.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել հարսանեկան զգեստների սրահ, խնդրում եմ ասել` որտեղի՞ց սկսեմ, որ ճիշտ լինի:

Խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար

Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս պետք է գրանցվել որպես ԱՁ

Արտակ Փ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Ինչպե՞ս պետք է դա իրականացնել:

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար

Տիգրանուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:

ԱՁ բացելու համար որքա՞ն գումար է հարկավոր

Սարգիս Դ.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ` ԱՁ բացելու համար որքա՞ն գումար է հարկավոր:

Պարի ստուդիա բացելու համար

George A.

Բարև ձեզ։
Ես ուզում եմ բացել պարի ստուդիա։ Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է սկսեմ։ Ի՞նչ վճարումներ և փաստաթղթեր են պետք։ Կանխավ շնորհակալ եմ։

Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ

Արման.

Բարև ձեզ: Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հովհաննես.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:

Շնորհակալություն:

Կոստյումի արտադրամաս բացելու համար

Սերգեյ Կարապետյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս: Կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն՝ ինչպես հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանե՞ք` ինչպես ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալե՞մ գործունեություն, թե՞ ՍՊԸ-ով, և ի՞նչ հարկատեսակներ կգործեն:

Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ.

Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:

Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Հարութ.

Ա/Ձ պետք է գրանցվի, որը պետք է աշխատի IT ոլորտում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր է տալու, և անհրաժե՞շտ է արդյոք նրան ՀԴՄ: Կանխավ շնորհակալություն:

Ինտերնետ խանութ բացելու համար

Կարեն.

Բարև ձեզ:

Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար

Mari.

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն…): Կանխավ շնորհակալություն:

Խմորեղենի արտադրամաս բացելու համար

Արման.

Բարև ձեզ: Ես փորձում եմ բացել խմորեղենի արտադրամաս, խնդրում եմ ասեք` որտե՞ղ դիմեմ որպես Ա/Ձ գրանցվելու համար, ու ասեք` որտե՞ղ դիմեմ լիցենզիա ձեռք բերելու համար:

ԱՁ մատուցելու է վեբ ծառայություններ

Անի Սմոյան.

Հարգելի՛ ընկերներ,
ես ցանկանում եմ ստեղծել ԱՁ, որը կատարելու է վեբ ծառայություններ, կայքերի ստեղծում սպասարկում և այլն: Խնդրում եմ ասեք` այս դեպքում ի՞նչ հարկեր են մուծվելու և ի՞նչ տոկոսադրույքներով:

Ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ

Խաչիկ Հովսեփյան.

Հարգելի իրավաբաններ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եվրոպական կամ այլ արտասահմանյան երկրներից վերելակ պատվիրելու դեպքում (գնորդի և վաճառող կազմակերպության միջև կնքվելու է պայմանագիր) ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ:

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար

Միշել.

Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Նորայր.

Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Yeghishe.

Բարև ձեզ: Ունեմ մեկ հարց` կապված ԱՁ-ի հարկային պարտավորությունների հետ: Քանի որ ցանկանում եմ գրանցել ԱՁ և բացել փոքրիկ համակարգչային կենտրոն ոչ մարդաշատ բնակավայրում, ուստի կցանկանայի նախօրոք իմանալ հարկային և պետական պարտադիր վճարների մասով պարտավորությունների մասին: Նախապես շնորհակալ եմ:

Որպես ԱՁ գրանցվելու համար

Վահան.

Որպես ԱՁ գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել: Խնդրում եմ նաև ասել` ԱՁ ի՞նչ կարող է արտահանել կամ ներկրել: Կա՞ այդպիսի ցուցակ, որտեղ նշվում են թույլատրելի և ոչ թույլատրելի ապրանքների անվանումները:

ՍՊԸ գրանցելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ՍՊԸ բացել, ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Նառա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին:

Կանխավ շնորհակալություն:

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։

ՀԿ գրանցելու համար

Anahit.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն
8a.asatryan շնիկ gmail.com

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար

Լուսի.

Կարելի՞ է իմանալ` ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար, և որքա՞ն են կազմում ամսական վճարները, եթե զուտ ծառայություն է մատուցվում:

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիամ.

Բարև ձեզ: Որպես ԱՁ գրանցվելու համար հայտ ներկայացնելուց հետո քանի՞ օրվա մեջ են գրանցում:

Ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին

Ար.Գալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել՝ ինչպես պետք է գրանցել տնօրենին:

Դեղատուն բացելու համար

Արամայիս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ցանկանում եմ դեղատուն բացել Երևանում, ինչպե՞ս պետք է աշխատեմ, որտեղի՞ց սկսեմ, արդյո՞ք պետք է աշխատող պահեմ, քանի որ ինքս դեղագետ չեմ: Խնդրում եմ մանրամասն գրել, նապապես շնորհակալություն:

Արագ սննդի կետ բացելու համար

Ալիկ.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն:

Շինարարական ընկերություն բացելու համար

Լուսինե.

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Վաչե.

Բարև ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ, օգնեք` հասկանամ:

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա.

Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝

1. Դիմում

2. Կանոնադրություն

3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն

5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն

Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

ՍՊԸ գրանցելու կարգ

Անն.

Ինչպիսի՞ է հարկային դաշտում ՍՊԸ գրանցելու կարգն ու գործողությունների հերթականությունը: