Tag: նյութածախս

Հաշվապահական խնդիր

Անուշ․

Խնդիր. Պահանջվում է ձևակերպել նյութերի ապառիկ վաճառքը և դեբիտորական պարտքի մարումը, տույժի հաշվեգրումը և գանձումը: Որոշել և ձևակերպել նյութերի վաճառքից շահույթը կամ վնասը։ Բացել հաշիվները և դրանցում արտացոլել շահույթի կամ վնասի բացահայտման հետ կապված գործառնությունները։

Տվյալներ․ Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը 180 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 105 000 դրամ։ Հաշվետու անձի կողմից վճարվել են՝ նյութերի տեղափոխման ծախսումները՝ 18.000 դրամ ներառյալ ԱԱՀ: Գնորդը պարտավորվել է գումարը վճարել 20 օրվա ընթացքում, սակայն փաստացի վճարումը կատարվել է նյութերի առաքումից 60 օր հետո: Ըստ պայմանագրի, ուշացրած յուրաքանչյուր օրվա համար գնորդը պետք է վճարի տույժ՝ վաճառքի գումարի 0,5%-ի չափով։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Նյութերի ծախսագրում

Անի․

Բարև ձեզ։ Շինարարական կազմակերպությունը շրջհարկից անցել է ԱԱՀ դաշտ անցյալ տարի երկու հաշվով։ Կարո՞ղ եմ այդ երկու հաշվի նյութածախսը ծախսագրեմ շահութահարկով, եթե շատերը ձեռք են բերվել շրջհարկի շրջանում։

Ինքնարժեքի հաշվարկ

Անահիտ․

Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում արտադրում է Ա, Բ, Գ արտադրանքներ, Ա-ի վրա կատարվող ուղղակի նյութական ծախսերը կազմել են 600.000, աշխատանքային ծախսումները 350.000, Բ-ի նյութական ծախսումները 500.000, աշխատանքայւն ծախսումները 300.000, Գ-ինը համապատասխանաբար `400.000 և 250.000 : Հաշվետու ժամանակաշրջանում անուղղակի ծախսերը կազմել են 1.200.000։ Որոշել ըստ արտադրատեսակների, արտադրված արտադրանքի լրիվ ինքնարժեքը։

Այլ հաշվապահական խնդիրներ

Դուրսգրված հաշվարկային փաստաթուղթ

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։

Նյութածախսի տարանջատում

Քնքուշ․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։

Աշխատանքային ծախսումների վերաբերյալ վերլուծություն

Արփի.

Խնդրում եմ ինձ տրամադրել ուղղակի նյութական, աշխատանքային ծախսումների վերլուծության վերաբերյալ տեղեկատվություն:

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ:
Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ:
-Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400.000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով:
-Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս:
-Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում:

Մի քանի հաշվապահական ձևակերպում

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով:
-Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը):
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում:
-Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:

Նյութածախսի վերաբերյալ փաստաթղթի ձև

Վերոնիկա.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական ձևակերպումներ

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝
1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում,
2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում,
3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում:
Նախօրոք շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվել նյութածախսը

Մերի.

2 հարց ունեմ, խնդրում եմ, պատասխանեք.
1. Ինչպե՞ս ենք հաշվում նյութածախս։
2. Եվ կասե՞ք, խնդրում եմ, ինվոյսով երբ ուզում ենք իմանալ գումարն առանց ԱԱՀ-ի, ընդհանուր գումարը բաժանում ենք 6-ի, իսկ երբ ապրանքը զեղչվում է ինչ-որ %-ով, ապա ապրանքի գինը ինչպե՞ս ենք հաշվում:

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Գրիգոր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի տարեկան հաշվարկի 240 համարի հաշվետվությունում նյութերի արտասովոր ծախսերը (դտ 731 – կտ 211) ո՞ր տողում ենք ցույց տալիս և բաժին 8-ում 7, 8, 9, 10 սյուները ո՞ր դեպքում ենք ցույց տալիս և ո՞ր դեպքում՝ ոչ:

Ի՞նչ կարգով են դուրս գրվում նյութերի թափոնները և խոտան արտադրանքը

Մարգարիտա.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, ունենում ենք նյութերի թափոններ (отходы) յուրաքանչյուր ամիս: Ի՞նչ կարգով են դուրս գրվում այդ թափոնները, ո՞ր իրավական ակտերն են կարգավորում այս հարցը: Հետաքրքիր է նաև խոտանի դուրսգրման կարգը: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:

Անավարտ արտադրություն և հիմնական արտադրություն

Վահե.

Հարգելի հաշվապահներ, “Պահեստից բաց են թողնվել նյութեր արտադրությանը (կամ արտադրության մեջ ծախսվել են նյութեր)” գործառնության համար հանդիպել եմ 2 ձևակերպում.

1. դ-տ “Անավարտ արտադրություն”
կ-տ “Նյութեր”

2. դ-տ “Հիմնական արտադրություն”
կ-տ “Նյութեր”

Ըստ էության 2-րդ գործարքով ծախս է ճանաչվել, որը հասկանալի է: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս տարբերակել, թե խոսքը “Անավարտ արտադրությանն” է վերաբերում, թե “Հիմնական արտադրությանը” այն դեպքում, երբ գործառնության մեջ կոնկրետ նշված չէ, որ նյութերը ուղղվել են հիմնական արտադրամաս:

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Դռների և պատուհանների արտադրություն

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը զբաղվում է դռների և պատուհանների արտադրությամբ, և ես չգիտեմ, թե ինչպես կատարեմ նյութածախս, ինչ նորմատիվներ գոյություն ունեն, որտեղից կարող եմ տեղեկանալ այդ մասին: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր

Լևոն.

Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել մեկ հարցի` կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր, որոնք ամբողջությամբ ծախսվել են շենքի կապիտալ նորոգման համար: Արդյո՞ք այդ նյութերի ԱԱՀ-ն հաշվանցվում է, թե՞ ոչ:
Շնորհակալություն: