Tag: ներմուծում

.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ - ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստամասերի ներմուծում և վաճառք

Արսեն. Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի մաքսազերծում

Արման. Հարգելիներս, անձնական օգտագործման համար ցանկանում եմ մեքենա ներմուծել Ճապոնիայից, աուկցիոնից: Ի՞նչ փաստաթղթեր / հաշիվ ապրանքագիր, փոխանցման հանձնարարական... / են անհրաժեշտ, որպեսզի մաքսազերծեմ ըստ գնված արժեքի համապատասխան տոկոսի, այլ ոչ շուկայական, ինչպես ընդունված է: Նշեմ նաև մեքենայի տվյալները` MERCEDES-BENZ S600, '97 model, 6.0ltr Petrol, automatic,black, 91,000km, 4 doors, with following extras: AC, PS, CL, PM, PW, ABS,EF, Srs: Կտրամադրեմ ևս լրացուցիչ ինֆորմացիա, եթե ասեք` ինչ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում Վրաստանից

Arpi. Բարև ձեզ: Վրաստանից Հայաստան ցանկանում ենք ապրանք ներմուծել: Կասե՞ք խնդրեմ` ներմուծման համար ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ նախօրոք պատրաստել, կամ առհասարակ ի՞նչ կանոնների պետք է հետևել ներմուծումից առաջ և հետո: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք ու ճիշտ ուղղություն ցույց տաք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոստային առաքումով ապրանք գնելու դեպքում

Արմեն. Բարև ձեզ, մինչև ի՞նչ արժողության ապրանքները չեն հարկվում Ebay-ից (ինտերնետից` փոստային առաքումով) առևտրի դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է ներմուծմամբ

Գուրգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի մի հարց ունեմ ձեզ, առաջին անգամ բացում եմ ՍՊԸ, որը աշխատելու է առանց ԱԱՀ: ՍՊԸ-ն զբաղվելու է ներմուծմամբ: Ինձ հետաքրքրում է պրոցեսը. ենթադրենք ունենք ապրանք, որի ինվոյսային արժեքը 500 դրամ է, մաքսային գնահատման գինը 1000 դրամ, իսկ ապրանքը մեծածախ վաճառվելու է 1500 դրամով: Այս տարբերակով. 1. Ի՞նչ հարկեր և ինչքա՞ն պետք է վճարվեն, խնդրում եմ գրել բացված բանաձևով, որպեսզի ցանկացած թվերի դեպքում կարողանամ ինքս հաշվել 2. Կա՞ ինչ որ մինիմալ գին, որից էժան չի կարելի վաճառել Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ներմուծմամբ

Գոռ. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ԱՁ եմ, զբաղվում եմ մեծածախ առևտրով, ներկրմամբ: Այս պահի դրությամբ ես ԱԱՀ վճարող չեմ: Արդյո՞ք գոյություն ունի սահման ներկրման առումով, որից հետո ես կհամարվեմ ԱԱՀ վճարող: Հարցս ոչ թե վաճառքի մասին է, այլ ապրանք ներկրելու: Խնդրում եմ պատասխանել: Հարգանքով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

Արթուր. Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրքերի ներմուծման վրա կիրառվող մաքսերի դրույքաչափեր

Մարիամ. Ինձ հետաքրքրում է գրքերի ներմուծման վրա կիրառվող մաքսերի դրույքաչափերը, և թե ինչ եղանակներով են դրանք հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում Վրաստանից

Աթա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, օգնեք ինձ այս հարցում: Ապրանք ենք ներմուծել Հայաստան Վրաստանից, այդ իսկ պատճառով մաքսայինից պահանջել են փաստաթուղթ, որում նշված լինի, որ կազմակերպության տնօրենը գործուղման է եղել այսինչ օրվանից մինչև այնինչ օրը: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Կարո՞ղ եք ուղարկել avagyan.t շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է մաքսազերծել ապրանքը

Տիգրան. Բարև Ձեզ: Վերջերս ebay.com կայքից հեռախոս եմ գնել: Առաքման վճարի հետ միասին ընդհանուր գումարը կազմել է $ 213: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, արդյո՞ք հեռախոսը պետք է մաքսազերծել, և եթե այո, մոտավորապես ինչքա՞ն գումար կգանձվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. ներմուծված ապրանքների մուտքագրման համար ինվոյսի ամսաթվով սկղբնական արժեքը հաշվելուց բացի պե՞տք է մաքսային հայտարարագրի բաց թողնման օրվա կուրսով վերագնահատում կատարեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրականացվում է ԱՏԳ

Սաթեն. Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունն ապրանքներ է ներմուծում Հայաստան Չինաստանից: Ինվոյսում առանձին տողերով նշվում են ապրանքի արժեքը և տեղափոխման արժեքը: Տեղափոխումը կատարվում է DHL-ի կողմից: Մաքսային հայտարարագրում որպես ներմուծող նշվում է մեր կազմակերպության անվանումը: - Արդյո՞ք իրականացվում է արտաքին տնտեսական գործունեություն - Շահութահարկ պե՞տք է պահեմ ոչ ռեզիդենտից
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց հագուստի խանութ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ: Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերաբերյալ

Լյուդմիլա. Խնդրում եմ օգնել: Արտերկրից գործընկերը համակարգչային սարք է ուղարկել, մենք մաքսայինում ԱԱՀ ենք մուծել, ես ինչպե՞ս ձևակերպեմ, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պակասեցում ցույց տալու՞ եմ, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Թռչնակերերի ներմուծում

Արայիկ. Խնդրում եմ ինձ պատասխանել. ի՞նչ արժեն թռչնակերերի (սոյա, մսոսկրային ալյուր և այլ պրեմիքսներ) մաքսային հարկերը այլ երկրներից ներմուծելու դեպքում, օրինակ` Չինաստանից կամ Բրազիլիայից: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետ

hayk. Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետը, որ հաշվանցման ենթակա չեն`... 3)ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի: Ի՞նչ է նշանակում ոչ արտադրական (առևտրային) նպատակներով: Օրինակ, ես զբաղվում եմ ներմուծմամբ և մեծածախ ու մանրածախ առևտրով: Հիմա, տնօրենի ավտոմեքենայի համար գնված անվադողի ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ բերեք հակառակ օրինակը ու պարզաբանեք, թե ինչու՞ բացառությամբ հատուցման դեպքերի: Սա ո՞ր դեպքն է: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Վաճառք մաքսային արժեքից ավելի ցածր գնով

Հայկ. Սիրելի հաշվապահներ, եթե ներմուծվել է այնպիսի ապրանք, որը ըստ կառավարության հատուկ ցանկի ԱԱՀ-ով չի հարկվում, արդյո՞ք կարելի է այդ ապրանքը մաքսային արժեքից ավելի ցածր արժեքով վաճառել: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը 2011թ. ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում չի գրել

Արթուր. Խնդրում եմ շտապ պատասխանել: Կազմակերպությունը 2010թ. ԱԱՀ-ով է աշխատել իր դիմումի համաձայն, սակայն 2011թ-ի համար չի գրել դիմում և աշխատել է ԱԱՀ-ով` ունենալով ներմուծում և իրացում, և կատարել է հաշվանցում: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգչի մաքսազերծում

Մովսես. Բարև ձեզ, ես Մովսեսն եմ: Ես ունեմ հարց` կապված մաքսային վճարման հետ: Ինձ ԱՄՆ-ից պետք է ուղարկեն համակարգչի մասեր, որոնք իրար հետ հավաքելու դեպքում կկազմի մեկ ամբողջական համակարգիչ (առանց մոնիտոր): Մասերի քանակը` 11: Ընդհանուր քաշը` 25կգ: Մասերի ընդհանուր արժեքը` 1700$: Ես կցանկանի իմանալ` որքան գումար պետք է վճարեմ մաքսատանը նման ծանրոցի համար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Բարև Ձեզ,սիրելի հաշվապահներ: Ընկերությունը համարվում է ԱԱՀ չվճարող, սակայն հաճախ Վրաստանից ապրանքներ է ներմուծում: Կցանկանայի իմանալ, թե այդ դեպքում ինչպես է կատարվում ԱԱՀ-ի հաշվանցումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեքենայի ներմուծում

Հրանտ. Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ Ճապոնիայից ներմուծել անձնական օգտագործման համար օգտագործված մեքենա՝ SAAB 9-5, 1998 թ. թողարկման, ունի հետևյալ գործարանային պարամետրերը՝ Power Steering, Airbag, Air Conditioning, Power Window, Power Mirror, Central Locking, Leather seats, Alloy Wheels, Chassis YS3EF48E0W: Մեքենայի արժեքը FOB: US$ 2,800: Կարո՞ղ եք ինձ հայտնել մոտավոր մաքսազերծման արժեքը: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով

Պետրոս. Հարգելի գործընկերներ, եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր գնով պետք է ապրանքը մուտք անել

Անի. Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել, ապրանքը մաքսատանը գնահատվել 5 դոլար, իսկ հաշիվ-ֆակտուրայով նրա գինը եղել է 3 դոլար: Կցանկանայի իմանալ, թե որ գնով պետք է ապրանքը մուտք անել, և բացի դա հաշիվ-ֆակտուրան մաքսատանը վերցրել են, այդ դեպքում ինչի՞ հիման վրա պետք է ցույց տալ ապրանքի իրական գինը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խանութը զբաղվում է մանրածախ առևտրով

Շողիկ. Հարգելի հաշվապահներ, խանութը կատարում է ներմուծում և զբաղվում է մանրածախ առևտրով: Խնդրում եմ օգնեք, մանրածախ առևտրում ապրանքը ի՞նչ գնով է մուտքագրվում, և արդյո՞ք գործում է առևտրային հավելագինը: Անհամբեր կսպասեմ պատասխանի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար

Սաթեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ընկերությունն արտասահման գումար է փոխանցում ապրանքների ձեռք բերման համար: Ես պե՞տք է 10% շահութահարկ պահեմ վաճառողից: Բայց չէ՞ որ շահութահարկի 55 հոդվածում ասվում է, որ` "Արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները ՀՀ-ություն ներկրելու հետ կապված գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև ՀՀ-ության պետական սահմանը հատելը: Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:"
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ ապրանքագրի գումարը հավասար է զրոյի

Կամո. Բոլորին ողջույն: Այսպիսի մեկ հարց: Արտասահմանյան մատակարարը ապրանքների հետ ուղարկեց որոշ գովազդային նյութեր: Մատակարարի ինվոյսում այդ նյութերի դիմաց նշված է քանակը, գինը, սակայն գումարը հավասար է զրոյի, այսինքն նրանք տրվում են անվճար: Բնականաբար, մաքսատանը այդ գովազդային նյութերի համար վճարել ենք մաքսային ԱԱՀ-ն և այլ վճարները: Իմ կարծիքով ես այդ ԱԱՀ-ն կարող եմ հաշվանցել, չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ: Կասկածում եմ շահութահարկի առումով: Ի՞նչ անեմ, այդ գումարը դիտե՞մ որպես անհատույց ստացված ակտիվ և դասե՞մ որպես եկամուտ, չգիտեմ: Եթե կա որևե մեկը, ով առնչվել է նմանատիպ դեպքի հետ, շատ շնորհակալ կլինեմ խորհրդի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Rip. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը արտասահմանից ստացել է ապրանք

Արփինե. Բարև ձեզ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք. կազմակերպությունը արտասահմանից ստացել է իր ապրանքը, ապրանքի հետ միասին ուղարկել են նաև նվեր (կախիչներ), հիմա դրա համար ի՞նչ հարկ պիտի մուծենք և ի՞նչ ձևակերպում պիտի տանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Վ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և ավելացված արժեքի հարկ վճարող չէ, հիմա նա ցանկանում է նաև ապրանք ներմուծել դրսից իր խանութում վաճառելու համար, այդ դեպքում նա պարտադիր պե՞տք է համարվի ԱԱՀ վճարող:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կիսակցորդի մաքսազերծում

Կարո Վարդանյան. Բարև Ձեզ, օգնեք խնդրեմ հետևյալ հարցին պատասխան ստանալուն. ցանկանում եմ ներկրել ավտոկցորդ (կիսակցորդ) 1993թ.-ի արտադրության, 13.40 մ երկարության, 2.50 մ բարձրության, 2.50 մ լայնության, և ոչ մի կերպ չեմ կարողանում պարզել մաքսազերծման համար վճարվող գումարի հաշվարկման մեխանիզմը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ դեբետային մնացորդի միացում ՀՄ ինքնարժեքին

Anna. Հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց: Կազմակերպությունը տվյալ պահին համարվում է ԱԱՀ վճարող, սակայն քանի որ պատրաստվում է գործունեության տեսակը փոխել, ընկնում է հաստատագրված վճարի տակ: ԱԱՀ հարկային դաշտում գտնվելու ժամանակահատվածում ներմուծել է հիմնական միջոցներ, որից էլ առաջացել է ԱԱՀ դեբետ: Հարցս հետևյալն է` ի՞նչ է լինելու այդ ԱԱՀ դեբետի հետ, արդյո՞ք այդ ԱԱՀ-ի գումարը պետք է միացնել հիմնական միջոցների արժեքին: Եթե օրենքի այդպիսի կետ կա, խնդրում եմ հղում տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

ԱՆՆԱ Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե շինարարական կազմակերպությունը ներմուծել է էքսկավատորներ իր գործունեության համար, որոնց համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը ԱԱՀ-ի օրենքի 6.1 հոդվածով հետաձգվել է մեկ տարով` մինչև 2011թ. մարտ ամիսը: ԱԱՀ-ի գումարը պետք է միացնե՞նք էքսկավատորի արժեքին և դրանից հաշվարկենք ամորտիզացիա, թե՞ 2011թ. ԱԱՀ-ի վճարումից հետո այդ գումարը կարող ենք հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծման հետ կապված

Արսեն. Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հուզում ավտոմեքենաների ներմուծման հետ կապված: Բազմիցս լսել եմ այն պնդումը, որ եթե մեքենան ներմուծվում է անձնական օգտագործման համար, ապա ԱԱՀ չպետք է գանձվի: Կխնդրեի պարզաբանեք, օրինակի համար 2000թ. արտադրության, այսինքն 10-15 տարվա արտադրության, ավտոմեքենայի ներմուծման համար նախատեսված 42 տոկոս վճարվող գումարը ԱԱՀ ներառու՞մ է, թե՞ ոչ, և եթե ոչ, նույն ավտոմեքենան հիմնարկի, ՍՊԸ-ի անունով ներկրվելուց ի՞նչ տոկոս կկազմեն վճարները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ

Արփինե. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսային օրենսդրության հետ կապված

Արամ. ՀՀ օրենքը ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին. «Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: 8702 - ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար, 8703-էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ): Այս օրենքի փոփոխությունն ի՞նչ կապ ունի փոքր մարդատար մեքենաների հետ: Խնդրում եմ օգնեք...
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ, ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած "վերահսկիչ թվով" հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պետք է արտացոլվի ներմուծված ապրանքների ինվոյսի գումարը, թե՞ մաքսային արժեքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ներմուծում

Արտյոմ. Հարգելի գերծընկերներ, ասացեք խնդրեմ, եթե անձը հանդիսանում է ՍՊԸ - ի հիմնադիր և տնօրեն, կատարվել է ներկրում, բայց հանգամանքների բերումով ներկրումը ձևակերպվել է իր անունով ( ֆիզ անձով ) , կարո՞ղ է հիմք համարվել և վաճառվել ՍՊԸ - ում, որը զբաղվում է հենց այդ ապրանքների մանրածախ վաճառքով: Թե՞ կդիտվի ապօրինի գործունեություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք

Արթուր. Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք, ընդ որումˋ ամբողջ ապրանքը, այն ինչպե՞ս պետք է արտացոլվի հաշվապահության և ԱԱՀ-ի հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքներ ներմուծելիս

Արմեն. Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ապրանքներ ներմուծելիս, ապրանքի արժեքի որոշման համար, մաքսազերծման ժամանակ հայտարարագրում նշված կուրսն է պետք հիմք ընդունել, թե՞ ինվոյսի դուրս գրման օրվա կուրսը : Հարգանքներով` Արմեն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների մաքսազերծում

Արարատ. Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ես ուզում եմ ինտերնետի միջոցով գնումներ կատարեմ, որը փոստով կուղարկվի Հայաստան: Ինչքան հասկացա՝ մեկ ապրանքի գինը չպետք է գերազանցի 50 000 դրամը, իսկ քաշը 20 կգ-ը: Եթե գերազանցի, ապա պետք է մաքսազերծվի, որը հստակ կանոններ չունի: Հարց՝ ամսական սահմանափակումներ չկա՞ն, թե մինչև որքա՞ն գումարի չափով ինձ ծանրոց կուղարկվի: Այսինքն՝ ես կարո՞ղ եմ ամսական 50 անգամ 40 000 դրամանոց ծանրոց ստանալ, առանց մաքսազերծման:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսազերծում

Vahan. Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ինձ Գերմանիայից պետք է Snowboard ուղարկեն, այն օգտագործված է: Այնտեղից գնել են 208 EURO, իսկ նորի արճեքը եղել է 519 RURO, քաշը 10 կգ ից քիչ է, խնդրում եմ ասեք, թե այն ես պե՞տք է մաքսազերծեմ, թե հնարավոր է առանց դրա, և եթե այո, ուրեմն ինչքա՞ն կլինի մաքսազերծումը: Շնորհակալություն: