Tag: ՄՌԿ

#գործկա Գրին Ֆարմեր ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Գրին Ֆարմեր ՍՊԸ
Հասցե՝ ք․Հրազդան
Հեռախոս՝ 094-214-324
Էլ․ փոստ՝ m.hovhannisyan շնիկ greenfarmer.am
Թափուր աշխատատեղ՝ Մարդկային ռեսուրսների մասնագետ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր
  • Վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր
  • Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում՝ ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը
  • Ապահովել ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր դրույթները
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, արձակուրդները, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը
  • Հաշվապահությանը տրամադրել տեղեկատվություն որևէ կադրային փոփոխությունների մասին, որոնք կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ՝ անհրաժեշտ փաստաթղթերի (նոր պայմանագիր, պայմանագրերի փոփոխություններ և այլ) պատճենների պատշաճ ժամանակին ապահովմամբ
  • Կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը
  • Մասնակցել նոր աշխատակիցների ներգրավման կազմակերպմանը, տարածել թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները, հավաքագրել և խմբավորել ստացված ինքնակենսագրականները
  • Վերահսկել և ապահովել ընկերությունում ներքին կարգապահական կանոնների իրականացումը

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Աշխատանքային օրենսդրության բազային իմացություն
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, Outlook, Internet
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի գիտելիքներ և/կամ փորձ, այդ թվում՝ հարցազրույցներ վարելու, համապատասխան վերապատրաստումներ կազմակերպելու, վարելու, կատարողականի գնահատման, խրախուսման համակարգերի և ՄՌԿ ոլորտի այլ ուղղությունների վերաբերյալ
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Գործնական շփման էթիկա
  • Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Կազմակերպության աշխատակիցների հետ շփում հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն

Այլ նշումներ՝ Աշխատանքի վայր՝ ք․Հրազդան: Աշխատակիցների տեղափոխությունն իրականացնում է Ընկերությունը: Դիմել կարող եք՝ ինքնակենսագրականներն ուղարկելով m.hovhannisyan շնիկ greenfarmer.am էլ․ հասցեին։ Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 094214324 հեռախոսահամարով:

Ո՞վ կարող է փոխարինել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետին

Հերմինե Բաղդասարյան.

Բարև ձեզ, հարգելի ՄՌԿ մասնագետներ։ Հարցն այսպիսին է. ՄՌԿ բաժնի պետը ազատվել է աշխատանքից, իսկ բաժնում մյուս աշխատողը արձակուրդ է, ո՞վ կարող է փոխարինել ՄՌԿ բաժնի պետին մինչև նոր պետ նշանակելը։