Tag: միջնորդային

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Արթուր. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնափոխադրման միջնորդային գործունեություն

Արմեն. Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե ով է զբաղվում միջազգային բեռնափոխադրման միջնորդային գործունեության հաշվապահությունով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն

Գուրգեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն

Կարեն. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Անուշ. Շտապ անհրաժեշտ է միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր: Իմ էլ. փոստն է` anush21 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միջնորդային ծառայություն

Անի. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ կազմակերպության համար, որի գործունեության հիմնական տեսակը միջնորդական ծառայությունն է, և աշխատում է պարզեցված հարկով տարվա (2010թ.) վերջում ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր

Նունե. Բարև Ձեզ, Բավական ժամանակ է փորձում եմ գտնել Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի ձև և ապարդյուն: Անչափ շնորհակալ կլինեի, եթե կարողանայիք օգնել: Կանխավ Շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև

Նելլի. Բարև Ձեզ Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել: