
Լվա ինքդ կետի գործունեություն
Hapet.
Համաձայն 12 հունիս 2024թ "Հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Արդյո՞ք ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերը (լվա ինքդ), որտեղ ավտոմեքենաները լվացվում են ոչ հարկ վճարողի կողմից, ներառվում են "Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում" տնտեսական գործունեության դասակարգման G 45.2 խմբի մեջ, մասնավորապես G 45.20.4 ՝ Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններ, ենթախմբի մեջ: Հարկ եմ համարում նշել, որ ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերում ինքնուրույն լվացվում են նաև այլ իրեր և առարկաներ (գորգեր, կենցաղային իրեր, հեծանիվներ և այլն), որոց մասով կարող է կիրառվել նաև տնտեսական գործունեության այլ դասակարգիչ:

Հացի արտադրություն
Նելլի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասե՞ք՝ հացի արտադրությունը Երևան քաղաքում կարո՞ղ է 2025 թվականին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ
Գևորգ․
Բարև ձեզ: Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի 2024 թվականին միկրո համարված ԱՁ-ն, որը 2025-ին կրկին աշխատելու է որպես միկրոձեռնարկատիրություն: Կխնդրեմ գրել բոլոր հաշվետվությունները թվերով, և արդյո՞ք եկամուտներ հայտարարագիր պետք ներկայացվի ևս։ Շնորհակալ եմ նախապես։

Կար ու ձևի գործունեություն
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ ասել․ ես կարի անող եմ՝ շորեր եմ ձևում, կարում երբեմն մանկապարտեզների համար, մի քանի շոր եմ կարում և դրա համար հաշիվ վավերագիր եմ ուղարկում։ Նախկինում աշխատել եմ միկրոձեռնարկությունով։ Հունվարից նորից կարո՞ղ եմ աշխատել միկրոձեռնարկությունով։

ՍՊԸ կազմակերպում է նաև ուղևորափոխադրումներ
Էդուարդ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ՍՊԸ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկային դաշտում, բայց զբաղվում է նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրմամբ Հայաստանի սահմաններում, անհատույց տրամադրված ավտոմոբիլներով՝ կազմակերպում ենք էքսկուրսիաներ, շրջագայություններ, պատվերով ուղևորափոխադրումներ։ Հիմա ունեմ մի քանի հարց․
1․ արդյո՞ք պետք է տեղափոխվել շրջհարկի դաշտ, թե՞ կարելի է նաև միկրոյով ստանալ 19,7 հոդվածով սահմանաված արտոնագիրը։
2․ հաշվետվություններում արտոնագրի մեջ նշված է "մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում", եթե արտոնագիրը ստանանք, հնարավո՞ր է հետագայում տաքսի ծառայություն մատուցելու հետ կապված հարկային պարտավորություններ, լիցենզիայի պահանջ և այլն առաջանան։

ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն
Արփինե․
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մարզում գործող ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն և վաճառում տեղում, սակայն ունի նաև սառնարաններ և վաճառում է զովացուցիչ ըմպելիքներ։ Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ 2025-ից անցնելու է շրջհարկի դաշտ, քանի որ արտադրությանը զուգահեռ կա առք ու վաճառքի գործունեություն, և չի կարող աշխատել միկրոհամակարգում: Կարող է մնալ միկրոհամակարգում միայն այն դեպքում, եթե վաճառի միայն իր արտադրությունը:

Քարի արտադրություն մարզում
Գոռ․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ մարզում քարի արտադրամասը համարվու՞մ է միկրոձեռնարկատիդություն։ Տնտեսական դասակարգիչը C23612։

Արդյո՞ք N81.10.0 դասակարգիչը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն
Ալվինա․
Ողջույն, ըստ 2025 թվականի հունվարի 1-ից ընդունված փոփուխությունների, մի շարք միկրոձեռնարկատիրություններ միկրոձեռնարկատիրության համակարգից դուրս են եկել, սակայն մի փոքր չեմ հասկանում, արդյո՞ք N81.10.0 դասակարգչով գրանցված Ա/Ձ-ն մտնում է այդ ցանկի մեջ, թե՞ ոչ:

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը
Սուրեն․
Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։

Ավտոտեխսպասարկում 2025
Գարեգին․
Բարի երեկո։ Կխնդրեի պարզաբանել՝ ավտոտեխսպասարկումը (ԱՁ-ով, շրջանառությունը մոտ 1,5 մլն դրամ տարեկան), կարո՞ղ է մնալ միկրոձեռնարկատիրության մեջ, թե՞ պետք է պարտադիր տեղափոխվի շրջհարկով հարկման դաշտ։ Նախապես շնորհակալություն։

Զարգացման կենտրոնի գործունեություն
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Երկու ընկերներ որոշել են բացել զարգացման կենտրոն, որտեղ կգործի լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, և կդասավանդվի մենթալ մաթեմաթիկա։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ են աշխատել որպես միկռոձեռնարկատեր, եթե այո, կարո՞ղ են ունենալ մոտ 4 աշխատողներ։ Շնորհակալություն։

Լուսանկարչական գործունեությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Հայկ․
Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ԱՁ-ն մինչև 2025թ. փետրվարի 1-ը պետք է ներկայացնի հարկման համակարգ ընտրելու հայտարարություն: Որևէ այլ հաշվետվություններ պարտավո՞ր է ներկայացել: Եվ 2-րդ հարց. ԱՁ-ի գործունեությունը լուսանկարչական բնագավառում է, դասակարգիչը՝ M7420, արդյո՞ք կարող է 2025թ. նույնպես աշխատել միկրոյով: Շնորհակալություն։

Զբոսաշրջային գործունեություն
Սոնա․
Ես զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ հետևյալ երեք տարբերակով՝
1. Ֆիզիկական անձանց համար ձեռք եմ բերում ավիատոմսեր՝ օնլայն գնելով ավիատոմսը,
2․ Ֆիզիկական անձանց տրամադրում եմ տուր փաթեթ (ներառում է ավիատոմս, հյուրանոց) , օնլայն գնում եմ ավիատոմսն ու հյուրանոցը,
3․ Իրանից ժամանած քաղաքացիների համար հյուրանոց եմ ամրագրում, օրինակ 60․000 ՀՀ դրամնով, իսկ ՀՀ-ում գտնվող հյուրանոցը ինձ տրամադրում է 50․000 հաշիվ։ Մինչ այսօր ես աշխատել եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, և իմ հասույթը եղել է այդ միջնորդական գումարը։ Ցանկանում եմ իմանալ՝ այսուհետ ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու։

Միկրոձեռնարկատիրության սահմանափակումներ 2025թ․
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տրամադրել ամբողջական ցանկը, կամ օրենքի հղումը, թե որ գործունեությունները չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ 2025թ․ հունվարի 1-ից։ Նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք ԱՁ կհամարվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Թաթուլ․
Հարգելի գործընկերներ,
- Ա/Ձ-ն կատարում է երեխաների հետ լոգոպետական և շտկողական աշխատանքներ: 2025թ. հունվարի 1-ից կարո՞ղ է միկրոյով աշխատել:
- Իսկ եթե Ա/Ձ զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ (լեզվի կենտրոն), կարո՞ղ է 2025-ին միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել:
Վերջին մեկնաբանություններ