Tag: մաքսատուրք

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անի. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Արփինե․ Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման մաքսային վճարներ

Ռուզաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել ինձ՝ ներմուծված պարարտանյութը ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ, և ուրիշ ի՞նչ վճարներ պետք է կատարել: Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Վիկտոր. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։ 2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն

Լյուսի. Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза - ում։ Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 - ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза - ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է ապրանք ներմուծել

Հայկ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում

Դավիթ. Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում

Արմեն. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ: Շնորհակալություն:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% - ները ներառվում են ինքնարժեքի մեջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝ 1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ: 2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար: 3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան

Հայկ. Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետ

Ռոբերտ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Arman Levoni. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն: Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի մաքսազերծում

Հայկ. Ես Մոսկվայում մեքենա եմ գնել, Mercedes-Benz E 240, 2001 թ. 170 ձ. ու.: Տրանզիտ համարներով: Գործու՞մ է այդ դեպքում մաքսազերծում և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքներով և տուրքերով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն մաքսատուրք պետք է վճարել

Serge. Բարև ձեզ, ես գնել եմ տեխնիկա ԱՄՆ-ից, որը ուղարկվելու է հայփոստով (անձնական օգտագործման համար): Ինձ հետաքրքիր է` 500 000 հազար դրամի համար որքա՞ն եմ մաքսատուրք վճարելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սարքավորման ներմուծում ՌԴ-ից

Հայկ. Ողջո՛ւյն: Ես գործարար եմ, ցանկանում եմ գործածման նպատակով սարքավորում ներմուծել ՌԴ-ից: ՀՀ եմ բերելու օդային սահմանով՝ անձնական ուղեբեռումս: Ի՞նչ գործընթաց է հետևում սրան՝ ինչպե՞ս գրանցել ներմուծումը հարկայինում և վճարել ԱԱՀ: Ռուսական գործարանը վստահեցնում է, որ ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքի բացակայության պարագայում ԱԱՀ վճարել պարտավոր եմ. իրենք գինը հաշվարկում են առանց ԱԱՀ, սակայն վճարում են ԱԱՀ բայց այն ետստանալու համար ինձնից կսպասեն ՀՀ-ում վճարած ԱԱՀ-ի տեղեկանք (մի այլ գործարան մեկնաբանում է, թե չեն վճարելու ԱԱՀ բայց X ժամանակվա մեջ կամ պետք է իմ վճարման հավաստումով այդ զրոյացնեն, կամ այլապես վճարեն)... Չեմ հասկանում՝ սա իրոք այսպես է, թե գին են ուռճացնում, թե... Ամեն դեպքում՝ խորհուրդ տվե՛ք խնդրեմ. եթե մեր օդանավակայանում մաքսավորն ինձ դիմելու գործ չունի, հարկայինում էլ գրանցելու իմաստ չեմ գտնում (բալանսում պետք էլ չէ հաշվառել), ի՞նչ կլինի ռուսներին իրականում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բժշկական սարքավորում ներմուծելիս

Andranik. Հարգելի հաշվապահներ, եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ): Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Մուշեղ. Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը: