
ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս
Անի.
Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:

Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ
Արմինե.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում
Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

Ներմուծվել է հիմնական միջոց
Изабела.
Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:

Ապրանքի գնում ինտերնետով
Արմեն.
Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 - 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:

Գրքերի ներմուծման վրա կիրառվող մաքսերի դրույքաչափեր
Մարիամ.
Ինձ հետաքրքրում է գրքերի ներմուծման վրա կիրառվող մաքսերի դրույքաչափերը, և թե ինչ եղանակներով են դրանք հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ