
Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝
1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ:
2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից:
Նախապես շնորհակալություն:

Ներմուծում ԵՏՄ անդամ երկրներից
Մարի.
Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է` ԵՏՄ երկրներից եթե ներմուծվում է ապրանք, բացի ԱԱՀ արդյո՞ք կա պետական տուրք կամ այլ մաքսավճարներ:

Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան
Հայկ.
Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն մաքսատուրք պետք է վճարել
Serge.
Բարև ձեզ, ես գնել եմ տեխնիկա ԱՄՆ-ից, որը ուղարկվելու է հայփոստով (անձնական օգտագործման համար): Ինձ հետաքրքիր է` 500 000 հազար դրամի համար որքա՞ն եմ մաքսատուրք վճարելու:

Նոթբուքի գնում ինտերնետով
Սիրանուշ.
Ողջույն: Ցանկանում եմ ինտերնետ վաճառք կատարել՝ գնել նոթբուք: Սակայն գումարը կազմում է $333.94, որից $261-ը հենց նոթբուքն է, իսկ ահա $72.94 ուղարկման (TNT 4-8օր): Հստակ գիտեմ, որ՝ Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: Նոթբուքի ամբողջ գումարը գալիս է 162.628 դրամ:
Հարցս կազմված է մի քանի բաժնից՝
1. Այս դեպքում եթե ես գնեմ, ապա որքա՞ն մաքսային վճար պետք է վճարեմ:
2. Մաքսային վճարի գանձումը որոշվում է կամ չի որոշվում ամբողջական գումարով, թե առանձին: Օրինակ՝ չեն հաշվում ուղարկման 72.94$, որը ի դեպ չհաշված նոթբուքի գինը չի գերազանցում 150.000 դրամը: Թե մաքսայինը հաշվում է ամբողջ գումարը միասին և նշանակում համապատասխան մաքսային տույժ, որը ի դեպ ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես է կազմվում: Իմ մաբողջ 162.628 դրամի 20 տոկոսը, թե 150.000 դրամից անցաց գումարի, այսինքն 12.000 դրամի 20 տոկոսը:
3. Կարող եմ արդյոք ես վաճառողի հետ պայմանավորվել, որպեսզի նա նոթբուքն ուղարկելիս նա նոթբուքի գինը գրի վերցնենք 100$,, ուղարկման գումարը՝ 72.94$, ըստ որի ամբողջ արժեքը կստացվի 172$, ինչն էլ չի գերազանցի 150.000 դրամը և ես կզրկվեմ այդ մաքսային գլխացավանքից, թե դա անհնարին բան է:
3.1 Սակայն այստեղ այլ հարց է ծագում՝ մաքսայինում միևնույնն է տեսնելով, որ ծանր է կամ թանկարժեք բան է երևում, կանտեսեն գրված գումարը և միևնույնն է կբացե՞ն:
3.2 Տեսնելով նոթբուքը, իմ իմանալով մաքսայինը որոշում է համապատասխան արժեքը: Ինչն է հետաքրքիր, այս դեպքում նրանք անտեսում են այն գումարի քանակը, որը գրված է ծանոցի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Ոսկյա զարդերի արտահանում
Անի.
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ:
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է նպատակահարմար աշխատել, եթե ցանկանում եմ ոսկյա զարդեր արտահանել (ֆիզիկական անձանց` մանրածախ վաճառքի դեպքում), և յուրաքանչյուր դեպքում խնդրում եմ նկարագրեք հարկման սխեման, մաքսային վճարները: Եվ արդյո՞ք վերահսկելի է փոստային ծառայությունների միջոցով արտասահման առաքումները հարկային ու մաքսային մարմինների կողմից:

Ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար հարկվել արտահանման ժամանակ
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ի՞նչ մաքսային վճարներ պետք է վճարել անկողնային պարագաներ արտահանելու ժամանակ: Եվ այդ գործունեությամբ զբաղվելուց ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար հարկվել: Կխնդրեի առաջին հարցին հնարավորինս մանրամասն պատասխանել, շնորհակալություն:

Հագուստ արտահանելու ժամանակ


Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում
Մուշեղ.
Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:

Ապրանքի գնում ինտերնետով
Arevik.
Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս առաջ ինտերնետ խանութից պատվիրել եմ բիժու, որը դեռ ինձ չի հասել, և կարծում եմ` պատճառը մաքսատուրքի մեջ է, քանի որ դրանից առաջ ևս պատվիրել էի, և այս մեկից պետք է 10% գանձվի: Մոտ օրերս տանը չեմ գտնվել, և հավանականությունը մեծ է, որ զանգահարել են, բայց չեն կարողացել կապվել ինձ հետ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ կապվել և իմանալ` իմ բեռը Հայաստանում է, թե ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս կատարեմ վճարումը և որտեղի՞ց վերցնեմ իմ իրը:

Հաստոցների ներմուծում և մաքսազերծում
Արման.
Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն
Գեղամ.
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես մի հարց ունեմ. Հայաստանից Եվրոպա գնալիս ինձ հետ վերցրել եմ իմ նոթբուքը, որը գնել եմ ՀՀ-ից 2 տարի առաջ, հիմա այստեղից եթե մեկ այլ նոթբուք ևս գնեմ` անձնական օգտագործման նպատակով, արդյո՞ք վերադառնալու ժամանակ պետք է օդանավակայանում մաքսատուրք վճարել գնված համակարգչի համար (եթե 2 համակարգիչներն էլ ինձ մոտ են և ոչ թե ուղեբեռում):
Շնորհակալություն նախապես:

Սպորտային պարագաների ներմուծման մաքսային վճարներ
գայանե.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ ճշտել, թե ինչ մաքսային վճարներ են ՀՀ-ում սահմանված սպորտային պարագաների ներմուծման դեպքում: Շտապ է: Կանխավ շնորհակալություն:

Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ
Արմինե.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում
Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:
Վերջին մեկնաբանություններ